25.Հոկտեմբեր.2020
Ինչ է ենթադրում ռազմական դրության ռեժիմը եւ ինչ սահմանափակումներ են գործում ՊՆ խոսնակը՝ նախատեսված ժամկետից ավել ծառայելու լուրերի մասին Եղանակը Հայաստանում. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Այլևս չի գործելու կազմակերպությունների գործունեության կասեցումների պրակտիկան. ՍԱՏՄ
Հայկական կողմը հրապարակել է ռազմաճակատի քարտե... Իրանը զինտեխնիկա և ստորաբաժանումներ է մոտեցնո... Ադրբեջանի ՊՆ-ին պատկանող 1 և 2 քաղաքացիական բ... «Հաղթելու ենք, չկասկածեք». ավագ լեյտենանտ Վար... Քաղաքացին COVID-19-ի թեստ է կեղծել զինծառայու... Բաքվում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգո... Այսօր չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական... Ինչու է Ալիեւը պատրաստ կանգնեցնել պատերազմը ե... Ֆրանսիան հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին Արցախի միջազգային «թիկունքը». ովքե՞ր են կանգն... «Հրադադարի օրը մտել է փոսի մեջ` վիրավորներին ... Հրթիռակոծվել է Մարտունին ու Թաղավարդ համայնքը... Էրդողանը Մակրոնին խորհուրդ է տվել դիմել հոգեբ... Պուտինը դեռ հույս ունի չկորցնել Ադրբեջանը, բա... «ԱՄՆ-ից ստացված ուղերձները հուսադրող են». Մնա... Աշխարհի ամենավատ բանը պատերազմն է, իսկ բոլոր ... Հակառակորդի կորուստները վերջին տվյալներով` խո... Գվատեմալայի Սայախչեի քաղաքապետարանը ճանաչում ... Ադրբեջանի զինված ուժերը պարբերաբար հարձակման ... Դավիթ Տոնոյանն այցելել է հակառակորդի հատուկ ն... Ռուսաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվ... Այս պահին ծանր վիճակում է գտնվում մոտ 800 քաղ... Մերօրյա հերոսները. մեկ տասնյակից ավելի զինծառ... Արցախի ՊԲ-ն ներկայացրել է հայրենիքի պաշտպանու... Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի. ...

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 8 ամսում նվազել է 6.4 տոկոսով

Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-օգոստոսին 6.4 տոկոսով նվազել է 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել  է 0.9 տոկոսով: Շինարարության ծավալն այս տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 19.1 տոկոսով: Առևտրի շրջանառությունում հունվար-օգոստոսին նվազումը կազմել է 11.5 տոկոս, իսկ մատուցված ծառայությունների ծավալը նվազել է 10.8 տոկոսով:

2020 թվականի հունվար-օգոստոսին սպառողական գների ինդեքսն աճել է 0.8 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 1.5 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն աճել է 1.9 տոկոսով: Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում հունվար-օգոստոսին աճել է 4.7 տոկոսով՝ կազմելով 187 հազար 61 դրամ: Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 7 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 3.4 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-օգոստոսին՝ նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է նվազում՝ 10.2 տոկոսով, ընդ որում՝  արտահանումը նվազել է 6 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 12.4 տոկոսով:

Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2020-ի հունվար-օգոստոսին եղել է 483.90:

Տնտեսական ակտիվության նվազումը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով, որի հետևանքով անկումներ են արձանագրվում աշխարհի գրեթե բոլոր երկրների տնտեսություններում:

website by Sargssyan