25.Հոկտեմբեր.2020
Ինչ է ենթադրում ռազմական դրության ռեժիմը եւ ինչ սահմանափակումներ են գործում ՊՆ խոսնակը՝ նախատեսված ժամկետից ավել ծառայելու լուրերի մասին Եղանակը Հայաստանում. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Այլևս չի գործելու կազմակերպությունների գործունեության կասեցումների պրակտիկան. ՍԱՏՄ
Ադրբեջանի ՊՆ-ին պատկանող 1 և 2 քաղաքացիական բ... «Հաղթելու ենք, չկասկածեք». ավագ լեյտենանտ Վար... Քաղաքացին COVID-19-ի թեստ է կեղծել զինծառայու... Բաքվում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգո... Այսօր չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական... Ինչու է Ալիեւը պատրաստ կանգնեցնել պատերազմը ե... Ֆրանսիան հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին Արցախի միջազգային «թիկունքը». ովքե՞ր են կանգն... «Հրադադարի օրը մտել է փոսի մեջ` վիրավորներին ... Հրթիռակոծվել է Մարտունին ու Թաղավարդ համայնքը... Էրդողանը Մակրոնին խորհուրդ է տվել դիմել հոգեբ... Պուտինը դեռ հույս ունի չկորցնել Ադրբեջանը, բա... «ԱՄՆ-ից ստացված ուղերձները հուսադրող են». Մնա... Աշխարհի ամենավատ բանը պատերազմն է, իսկ բոլոր ... Հակառակորդի կորուստները վերջին տվյալներով` խո... Գվատեմալայի Սայախչեի քաղաքապետարանը ճանաչում ... Ադրբեջանի զինված ուժերը պարբերաբար հարձակման ... Դավիթ Տոնոյանն այցելել է հակառակորդի հատուկ ն... Ռուսաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվ... Այս պահին ծանր վիճակում է գտնվում մոտ 800 քաղ... Մերօրյա հերոսները. մեկ տասնյակից ավելի զինծառ... Արցախի ՊԲ-ն ներկայացրել է հայրենիքի պաշտպանու... Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի. ... Շուշիի եկեղեցում Հովիկի և Մարիամի պսակադրությ... Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին կ...

«Վեոլիա ջրի» պարզաբանումը՝ ջրամատակարարման նոր գրաֆիկի վերաբերյալ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է․

«Օրերս «Վեոլիա Ջուր» ընկերությունը հրապարակեց իր սպասարկման տարածքի բնակավայրերի ջրամատակարարման հերթական գրաֆիկը՝ 2020թ. հոկտեմբերի 1 – 2021թ. ապրիլի 30 ժամանակահատվածի համար, որի կապակցությամբ, դատելով որոշ ԶԼՄ-ների ու սպառողների արձագանքից, պարզաբանման անհրաժեշտություն է առաջացել:

Ընկերությունը հայտնում է, որ 2020թ. հոկտեմբերի 1 – 2021թ. ապրիլի 30 ժամանակահատվածում ջրամատակարարման գրաֆիկը մնալու է նույնը, ինչ եղել է դրան նախորդող ժամանակահատվածում։ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից հրապարակված ջրամատակարարման նոր գրաֆիկը չի ենթադրում ջրամատակարարման ժամերի կրճատում։

Ջրամատակարարման գրաֆիկի հրապարակումը 2016թ. նոյեմբերի 21-ին ՀՀ կառավարության, ի դեմս Ջրային կոմիտեի, ֆրանսիական «Վեոլիա Գրուփ» ընկերության և «Վեոլիա Ջուր» ընկերության միջև կնքված եռակողմ 15 ամյա վարձակալության պայմանագրի հիման վրա ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի /ՀՀ ՀԾԿՀ/ կողմից Վեոլիա Ջուր ՓԲԸ-ին տրված գործունեության թիվ 1 Լիցենզիայի պահանջն է: Հայաստանի ջրամատակարարման համակարգերի Օպերատորը պարտավոր է տարին երկու անգամ՝ ապրիլին և սեպտեմբերին հրապարակել գրաֆիկն առաջիկա ամիսների համար: Գրաֆիկը տպագրվում է թերթում, տեղադրվում է ընկերության veolia.am պաշտոնական կայքում և Ֆեյսբուք սոցիալական ցանցի Veolia armenia էջում, ինչպես նաև նշվում է բաժանորդների վճարման անդորրագրերում:

Վերջին տարիներին «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացված աշխատանքների շնորհիվ այսօր բաժանորդների մեծ մասի գրաֆիկը շուրջօրյա է: Արմատապես բարելավվել է ջրամատակարարումը հանրապետության տասնյակ բնակավայրերում: Ձեռնարկվում են արդյունավետ միջոցներ հատկապես նվազագույն ջրամատակարարում ունեցող բաժանորդների գրաֆիկի բարելավման նպատակով, ինչը խիստ հրատապ է հատկապես մարզերում: «Վեոլիա Ջուր» ընկերությունը լիովին կատարում է իր ներդրումային պարտավորությունները՝ սեփական միջոցներից և ապահովում է ջրամատակարարման ռեժիմ, որը համապատասխանում է համակարգի տվյալ պահի տեխնիկական հնարավորություններին: Ավելին, խոսքը ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ջրամատակարարման մասին է, քանի որ իրականում, հատկապես հոկտեմբեր – ապրիլ ժամանակամիջոցում բաժանորդները ապահովվում են հայտարարվածից ավելի երկարաժամկետ ջրամատակարարմամբ:

Ընկերության շուրջ 2800 աշխատակիցներ շուրջօրյա ռեժիմով անում են հնարավոր ամեն բան վթարներին արագ արձագանքելու, նոր ջրագծեր ու ջրամբարներ կառուցելու, համակարգի մյուս ինժեներական ենթակառուցվածքներն տեխնիկապես վերազինելու ու այս ճանապարհով բաժանորդներին կայուն ջրամատակարարմամբ և որակյալ ջրով ապահովելու համար»։

website by Sargssyan