Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. ԱվինյանԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԱվստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդԻսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանըԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետՆիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել
Տնտեսություն

«Վեոլիա ջրի» պարզաբանումը՝ ջրամատակարարման նոր գրաֆիկի վերաբերյալ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է․

«Օրերս «Վեոլիա Ջուր» ընկերությունը հրապարակեց իր սպասարկման տարածքի բնակավայրերի ջրամատակարարման հերթական գրաֆիկը՝ 2020թ. հոկտեմբերի 1 – 2021թ. ապրիլի 30 ժամանակահատվածի համար, որի կապակցությամբ, դատելով որոշ ԶԼՄ-ների ու սպառողների արձագանքից, պարզաբանման անհրաժեշտություն է առաջացել:

Ընկերությունը հայտնում է, որ 2020թ. հոկտեմբերի 1 – 2021թ. ապրիլի 30 ժամանակահատվածում ջրամատակարարման գրաֆիկը մնալու է նույնը, ինչ եղել է դրան նախորդող ժամանակահատվածում։ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից հրապարակված ջրամատակարարման նոր գրաֆիկը չի ենթադրում ջրամատակարարման ժամերի կրճատում։

Ջրամատակարարման գրաֆիկի հրապարակումը 2016թ. նոյեմբերի 21-ին ՀՀ կառավարության, ի դեմս Ջրային կոմիտեի, ֆրանսիական «Վեոլիա Գրուփ» ընկերության և «Վեոլիա Ջուր» ընկերության միջև կնքված եռակողմ 15 ամյա վարձակալության պայմանագրի հիման վրա ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի /ՀՀ ՀԾԿՀ/ կողմից Վեոլիա Ջուր ՓԲԸ-ին տրված գործունեության թիվ 1 Լիցենզիայի պահանջն է: Հայաստանի ջրամատակարարման համակարգերի Օպերատորը պարտավոր է տարին երկու անգամ՝ ապրիլին և սեպտեմբերին հրապարակել գրաֆիկն առաջիկա ամիսների համար: Գրաֆիկը տպագրվում է թերթում, տեղադրվում է ընկերության veolia.am պաշտոնական կայքում և Ֆեյսբուք սոցիալական ցանցի Veolia armenia էջում, ինչպես նաև նշվում է բաժանորդների վճարման անդորրագրերում:

Վերջին տարիներին «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացված աշխատանքների շնորհիվ այսօր բաժանորդների մեծ մասի գրաֆիկը շուրջօրյա է: Արմատապես բարելավվել է ջրամատակարարումը հանրապետության տասնյակ բնակավայրերում: Ձեռնարկվում են արդյունավետ միջոցներ հատկապես նվազագույն ջրամատակարարում ունեցող բաժանորդների գրաֆիկի բարելավման նպատակով, ինչը խիստ հրատապ է հատկապես մարզերում: «Վեոլիա Ջուր» ընկերությունը լիովին կատարում է իր ներդրումային պարտավորությունները՝ սեփական միջոցներից և ապահովում է ջրամատակարարման ռեժիմ, որը համապատասխանում է համակարգի տվյալ պահի տեխնիկական հնարավորություններին: Ավելին, խոսքը ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ջրամատակարարման մասին է, քանի որ իրականում, հատկապես հոկտեմբեր – ապրիլ ժամանակամիջոցում բաժանորդները ապահովվում են հայտարարվածից ավելի երկարաժամկետ ջրամատակարարմամբ:

Ընկերության շուրջ 2800 աշխատակիցներ շուրջօրյա ռեժիմով անում են հնարավոր ամեն բան վթարներին արագ արձագանքելու, նոր ջրագծեր ու ջրամբարներ կառուցելու, համակարգի մյուս ինժեներական ենթակառուցվածքներն տեխնիկապես վերազինելու ու այս ճանապարհով բաժանորդներին կայուն ջրամատակարարմամբ և որակյալ ջրով ապահովելու համար»։