Սուարեսը ստացել է 9 համարը եւ առաջին մարզումն անցկացրել Սիմեոնեի ղեկավարությամբ (ֆոտո)
«Բարսելոնայից» Մադրիդի «Աթլետիկո» տեղափոխված 33-ամյա ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը ստացել է 9 համարը, որով հանդես էր գալիս Թուրինի «Յուվենտուս» տեղափոխված իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան։
Լուիս Սուարեսն առաջին մարզումն է անցկացրել «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի ղեկավարությամբ։
Լուիս Սուարեսը «Աթլետիկոյի» հետ կնքել է երկու տարվա պայմանագիր։