25.Հոկտեմբեր.2020
Ինչ է ենթադրում ռազմական դրության ռեժիմը եւ ինչ սահմանափակումներ են գործում ՊՆ խոսնակը՝ նախատեսված ժամկետից ավել ծառայելու լուրերի մասին Եղանակը Հայաստանում. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Այլևս չի գործելու կազմակերպությունների գործունեության կասեցումների պրակտիկան. ՍԱՏՄ
Ադրբեջանի ՊՆ-ին պատկանող 1 և 2 քաղաքացիական բ... «Հաղթելու ենք, չկասկածեք». ավագ լեյտենանտ Վար... Քաղաքացին COVID-19-ի թեստ է կեղծել զինծառայու... Բաքվում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգո... Այսօր չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական... Ինչու է Ալիեւը պատրաստ կանգնեցնել պատերազմը ե... Ֆրանսիան հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին Արցախի միջազգային «թիկունքը». ովքե՞ր են կանգն... «Հրադադարի օրը մտել է փոսի մեջ` վիրավորներին ... Հրթիռակոծվել է Մարտունին ու Թաղավարդ համայնքը... Էրդողանը Մակրոնին խորհուրդ է տվել դիմել հոգեբ... Պուտինը դեռ հույս ունի չկորցնել Ադրբեջանը, բա... «ԱՄՆ-ից ստացված ուղերձները հուսադրող են». Մնա... Աշխարհի ամենավատ բանը պատերազմն է, իսկ բոլոր ... Հակառակորդի կորուստները վերջին տվյալներով` խո... Գվատեմալայի Սայախչեի քաղաքապետարանը ճանաչում ... Ադրբեջանի զինված ուժերը պարբերաբար հարձակման ... Դավիթ Տոնոյանն այցելել է հակառակորդի հատուկ ն... Ռուսաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվ... Այս պահին ծանր վիճակում է գտնվում մոտ 800 քաղ... Մերօրյա հերոսները. մեկ տասնյակից ավելի զինծառ... Արցախի ՊԲ-ն ներկայացրել է հայրենիքի պաշտպանու... Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի. ... Շուշիի եկեղեցում Հովիկի և Մարիամի պսակադրությ... Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին կ...

Ես ուրախ եմ, որ ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությունը տեղ է հասել. Դավիթ Ափոյանը՝ ուսման վարձերի մասին

Այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ քննարկվում է վճարովի համակարգում սովորող ուսանողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը: Այս կապակցությամբ ունեմ մի քանի ասելիք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Նախ, ես ուրախ եմ, որ ԵՊՀ ՈւԽ-ի նախաձեռնությունը տեղ է հասել: Սա հերթական անգամ ապացուցում է, որ մենք՝ ուսանողներս, ունակ ենք արդունավետ ինքնակազմակերպվելու: Ուստի մեր կողմից դրված նվազագույն նպատակին հասել ենք. խնդիրը գործադիրի օրակարգում է:

Սակայն ոչ պակաս կարեւոր է նաեւ աջակցության ձեւը եւ բովանդակությունը: Եթե փորձեմ վերաձեւակերպել սրա շուրջ մոտեցումները, ապա կասեմ հետեւյալը.

1. Աջակցել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը

Հերթական թվով աջակցության ծրագիրը չպետք է մշակվի «ցույց տալու համար», այլ պետք է մշակվի կոնկրետ խնդիր լուծելու համար: Սխալ թիրախավորված եւ խնդիր չլուծող ծրագիրը ոչ ոքի չի երջանկացնում: Ավելին, անարդարությայն մթնոլորտ է ստեղծում: Աջակցությունը պետք է լինի առավելագույնս արդյունավետ եւ թիրախային: Այսինքն՝ աջակցել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը:

2. Չկրկնել 14-րդ ծրագրի սխալները

Աջակցության ծրագիրը պետք է թիրախավորի ուսանողների սոցիալական խնդիրները, այլ ոչ թե նրանց առաջադիմությունը: Չի կարելի անտեսել հեռակա համակարգում սովորողներին, քանի որ նրանց հեռակա լինելու պատճառը հաճախ այն է, որ ստիպված են զուգահեռաբար աշխատել, ուստի համեմատաբար խոցելի են: Եվ այսպես շարունակ…

3. Քննարկել շահառուների հետ

Լավ ծրագիր կազմելը դժվար գործ է, եթե չկա շահառուների հետ քննարկում: Լավ որոշումներ չեն կարող կայացվել փակ եւ տեղեկատվական առումով «չօդափոխվող» սենյակներում: Սա դասագրքային կանոն է: Ուստի բոլոր շահառուների հետ համագործակցությունը միայն օգտակար է լինելու, այդ թվում՝ ուսանողների

Ես լիահույս եմ, որ որեւէ ուսանող վարձավճարի պատճառով դուրս չի մնալու բուհից: Դա մեր պարտականությունն է՝ որպես հասարակություն եւ պետություն:

 

 

 

 
website by Sargssyan