Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer
Economy

Արտակարգ դրության ընթացքում բանկերի կողմից իրականացված աջակցության ծրագրերի ամփոփում. ՀԲՄ

ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելմամբ պայմանավորված արտակարգ դրության ռեժիմի ավարտի կապակցությամբ Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում ՀՀ բանկային համակարգի կողմից սեփական նախաձեռնությամբ իրականացված ծրագրերն ու միջոցառումները:

Վերջիններս ներկայացնում ենք հետևյալ խմբավորմամբ՝

Վարկային արձակուրդներ, վարկային պայմանագրերի պայմանների վերանայում:

Մասնակցություն կառավարության հակաճգնաժամային միջոցաոումներին:

Բանկերի կողմից իրականացված աջակցության այլ ծրագրեր:

Հիշեցնենք, որ 2020թ․ մարտից բանկային համակարգն առաջիններից էր, որ սեփական նախաձեռնությամբ արձագանքեց և համապատասխան քայլեր ձեռնարկեց բանկի հաճախորդ ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցելու նպատակով։

 

ԿԲ-ի և առևտրային բանկերի համագործակցության արդյունքում ձևավորվեցին մեխանիզմներ և կարգավորումներ, որոնց կիրառումը հնարավորություն տվեց անհատական մոտեցում ցուցաբերել վարկառուների նկատմամբ, ինչպես նաև խուսափել վարկառուների կողմից վարկային պայմանագրով սահմանված վճարումները չիրականացնելու հետևանքով վարկային պատմության վատթարացումից։

Վարկային արձակուրդներ

Մարտ-մայիս ամիսների ընթացքում առևտրային բոլոր բանկերը տրամադրեցին վարկային արձակուրդներ կամ այլ կերպ վերանայեցին կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումների հետևանքով տուժած ֆիզիկական և իրավաբանական անձ վարկառուների գործող վարկերի պայմանները: 

Հաշվետու ժամանակահատվածում վարկերի վերանայման հնարավորությունից օգտվել է մոտ 550 հազ. ֆիզիկական և 17.4 հազ. իրավաբանական անձ: Ընդհանուր առմամբ վերանայվել է 1.3 տրլն մնացորդով շուրջ 980 հազ. վարկային պայմանագիր, հետաձգվել է 100 մլրդ դրամի մուտքը բանկային համակարգ: Վարկային պայմանագրերի վերանայման հնարավորությունից օգտվել է բանկերի հաճախորդների շուրջ 30%-ը:

Մասնակցություն կառավարության հակաճգնաժամային միջոցաոումներին

Վարկերի վերանայման նախաձեռնությանը զուգահեռ բանկերը միացան նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային ծրագրերին։ Մասնավորապես՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային առաջին և երկրորդ ծրագրերով ՀՀ առևտրային բանկերը բավարարել են 25885 վարկային հայտ՝ տրամադրելով ավելի քան 119 մլրդ դրամ գումար։

Հակաճգնաժամային 1-ին միջոցառման շրջանակում, որով արտոնյալ պայմաններով վարկեր են տրամադրվում ընկերություններին հումքի, սարքավորումների ձեռքբերման, սննդի և դեղերի ներկրման, ինչպես նաև աշխատավարձի, հարկերի, կոմունալ ծախսերի վճարման համար, բավարարվել է 1209 վարկային հայտ՝ շուրջ 76.5 մլրդ դրամի չափով: Հակաճգնաժամային 2-րդ ծրագրով, որը վերաբերում է գյուղատնտեսությանը, այս պահի դրությամբ բավարարվել է 24676 վարկային հայտ՝ 43.1 մլրդ դրամի չափով։

Բանկերի կողմից իրականացված աջակցության այլ ծրագրեր

COVID-19-ի դեմ պայքարի համար հաշվետու ժամանակահատվածում ՀՀ առևտրային բանկերն իրականացրեցին նաև աջակցության մի շարք այլ ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 260 մլն դրամ։

ֆինանսավորված և իրականացված ծրագրերն ըստ ուղղությունների․

Բժշկական անձնակազմի խրախուսման, անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման նպատակով տրամադրվել է 197 մլն 235 հազար դրամ Կենտրոնական գանձապետարանում բացված հաշվեհամարին և ՀՀ առողջապահության նախարարությանը փոխանցումներ կատարելու միջոցով:

Տարեցներին և խոցելի խմբերին տրամադրվել է 29 մլն դրամ սոցիալական աջակցություն։ Այդ թվում՝ սոցիալական աջակցության ծրագրերի շահառու է դարձել Տավուշի մարզի 9 համայնքների 72 ընտանիք: Գումար է նվիրաբերվել նաև  Հայկական Կարմիր խաչի ընկերությանը, որը, հաշվի առնելով Հայաստանի առավել խոցելի խմբերի խիստ հրատապ մարդասիրական կարիքները, ձեռնարկել է միջնաժամկետ և երկարաժամկետ միջոցառումներ դրանք բավարարելու ուղղությամբ: Բացի այդ տարբեր բանկեր իրենց հաճախորդ տարեցների համար ձեռք են բերել պարենային ապրանքներ, տրամադրել են դրամական օգնություն:

ՌԴ քաղաքացիների վերադարձը հայրենիք ավտոբուսներով կազմակերպելու նպատակով տրամադրվել է 1,740,000 ՀՀ դրամ:

Համավարակի բռնկման ընթացքում և դրանից հետո հեռավար ուսուցման կարիքները հոգալու նպատակով տրամադրվել է 31 մլն 645 հազար դրամ: Աջակցության շնորհիվ 50 համակարգիչ է տրամադրվել Լոռու լեռնային և Տավուշի սահմանամերձ համայքնների երեխաներին, 150 համակարգիչ` Հայաստանի սոցիալապես խոցելի համայնքների աշակերտներին և 112 պլանշետ` ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջոցով հեռավար դասընթացներին մասնակցելու հնարավորություն չունեցող խոցելի խմբի երեխաներին։ Ֆինանսավորման մի մասն ուղղվել է նաև «Կորոնավիրուսից տուժած անձնաց թվային գրագիտության բարելավում» ծրագրին և մանկատան երեխաներին:

COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում   համակարգի մի քանի բանկերի կողմից իրականացվել են նաև աջակցության այլ ծրագրեր, այդ թվում՝

- առանց վարկային գծի նոր պատվիրված, վերաթողարկված, փոխարինված վճարային քարտերի անվճար առաքում,

- հաճախորդների կողմից վճարային համակարգերի միջոցով կատարվող գործարքների միջնորդավճարների զրոյացում,

-   հիփոթեքային վարկերի գծով ՀՀ Պետական եկամուտների կոմիտե ներկայացվող «Եկամտահարկից փոխհատուցման նպատակով» տեղեկանքը առցանց պատվիրելու հնարավորություն:

Մշտապես շարունակելով հաճախորդների   սպասարկումը՝ բանկերի կողմից պահպանվել են պարետատան կողմից սահմանված անվտանգության պահանջները:

Հավատարիմ մնալով սոցիալական պատասխանատվության սկզբունքներին՝ ՀՀ առևտրային բանկերը շարունակելու են ամրապնդել հաճախորդների հետ ձևավորած և փոխադարձ վստահության վրա հիմնված գործընկերային հարաբերությունները: