Հիանալի էր քեզ հետ նույն թիմում լինել. Սուարեսը՝ Վիդալի մասին
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը հաջողություն է մաղթել կիսապաշտպան Արտուրո Վիդալին, ով շուտով կդառնա «Ինտերի» խաղացող:
«Քո դեմ խաղալը բարդ է, բայց որքան հիանալի էր քեզ հետ նույն թիմում լինելը: Նույնիսկ ավելի կարևոր էր քեզ որպես մարդ ճանաչել: Մաղթում եմ քեզ ամենայն բարիք կարիերայի նոր փուլում»,-գրել է ուրուգվայցին իր թվիթերում:
Հիշեցնենք, որ սպասվում է, որ Վիդալն այսօր բուժզննում է անցնելու ու 2 տարվա պայմանագիր է կնքելու «Ինտերի» հետ: