Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ծառատունկի արդյունքները՝ Իմ Անտառ Հայաստանի հետ․ Մի Դրամի Ուժը Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ դիտարկում է կոշտ թափոնների կառավարման նախագիծ իրագործելու հնարավորությունը3 տարեկան երեխան կանգնել է մահճակալին, բացել պատուհանն ու դուրս ընկել․ վիճակը կայուն ծանր է Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավոր Ucom ընկերության աջակցությամբ Հայաստանում կմեկնարկի հերթական «Արևորդի» փառատոնը ԶՊՄԿ-ն կրկին դուրս է գալու առաջին հորիզոնական Ձախողակ կամակատարների ժամանակը սպառվում է, Կիրանցը պետք է նրանց անկուշտ երախում կոշտ ոսկոր դառնաFastex-ը «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ հանդիպել են ուսանողներն ու գործատուները Հունիսի 2-ից 5-ը Թումանյանի անվան զբոսայգում կկայանա «Երևանի բալետային փառատոն» նախագիծըՎարչախումբը փորձում է խափանել հանրահավաքը Ո՞վ կդառնա Իրանի նոր նախագահ Խայտառակ պարզաբանում՝ արդարադատության նախարարությունից 23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել Սորոսական թեկնածուին ՔՊ-ականները հարցակոխ չեն անի Սամարղանդում և Ջիզախում TrinaTracker տեխնոլոգիաներով արևային կայանները միացվել են ցանցինԳեղարքունիքի և Կոտայքի մարզերում 24 ժամ ջուր չի լինի Սպիտակ տունը մտավախություն ունի, որ Իրանը կարող է ԱՄՆ-ին կամ Իսրայելին մեղադրել Ռաիսիի մահվան համար. Politico Եթե չենք ցանկանում, որպեսզի մեզնից յուրաքանչյուրին զրկեն տնից ու տեղից, պատվից ու ազատությունից, այս ամենին պետք է դիմադրենք, դիմադրենք անզիջում, և միաժամանակ խելքով. Ավետիք Չալաբյան Ազգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են. Արշակ Կարապետյան Ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները. «Փաստ» Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ» Հայաստանում «բարեփոխված ոստիկանը» հենց այս տեսքն ունի և հենց իրենց հրամանով է խաղաղ ցուցարարներին դաժանորեն ծեծում. Շաքե Իսայան «Պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել». «Փաստ» Համախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ» Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ» Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ» Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ» Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու. «Փաստ» Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Իտալիայի, ԱՄԷ-ի, Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի մարզիկները Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակովԿիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել 14 քաղաքացի. ՆԳՆ «Կան մարդիկ ում ներկայությունը ժպտալու առիթ է». Էվա Խաչատրյանի լուսանկարները Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի Երևանում Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը այս ողբերգական աղետի կապակցությամբ. Գագիկ ԾառուկյանԿիրանցում իրավիճակը լարված է, ոստիկանությունն անցավ գործողությունների․ Տեսանյութ Փաշինյանի միակ հույսը ոստիկանությունն է, որը նույնպես տեղի է տալու. Մենուա ՍողոմոնյանՍևանա լճի մակարդակը բարձրացել է 5 սմ-ով Հայտնի է Ռաիսիի ու Աբդոլլահիանի հուղարկավորության օրը Խորին ցավակցություններս եմ հայտնում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին. Մանե ԹանդիլյանԻ՞նչ կփոխի Իրանի նախագահի մաhը տարածաշրջանում «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին ԶՊՄԿ-ի տաղավարի այցելուներն այսուհետ նորովի հայացքով կնայեն հանքարդյունաբերությանը Հայաստանի շահը վաղուց արդեն վաճառքի է հանված և նույնիսկ ունի գնորդ, որի անունը Ալիև է. Արմեն ՄանվելյանՓրկարարները նույնականացրել են Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի զոհերի դիերը Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենքՆիկոլականների վախը գնալով խորանում է Ի՞նչ է ուզում ասել Փաշինյանը՝ պետական եկամուտները նույնացնելով. Նաիրի Սարգսյան Եվրոպայում խոշորագույն արևային էլեկտրակայանը կառուցելու են ԺիրոնդայումԻրանի նախագահի մահը ծանր հետևանքներ կունենա տարածաշրջանի համար
Տնտեսություն

Բանակցել ենք գործարանների հետ, բանջարեղենն ամբողջ ծավալով կմթերվի․ Էկոնոմիկայի նախարարություն

2 օր առաջ բանակցել ենք և պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, որ «Արարատ սննդի կոմբինատ»-ը մեծ ծավալով մթերումներ է կատարելու, իսկ Պռոշյանի գործարանը օրական մթերելու 1,5 տոննա հզորություն ունի, այդ քանակով պատրաստ է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարարության Պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը՝ անդրադառնալով Արմավիրի մարզի մի շարք գյուղերի բնակիչների կողմից բանջարեղենի մթերումների խնդրով բողոքի ակցիային։

Նրա դիտարկմամբ՝ աջակցել են «Արարատ սննդի կոմբինատ»-ին, որ արտոնյալ պայմաններով վարկ ստանա մթերումները կազմակերպելու համար։ «Մենք մարզպետարանի մեր կոլեգաներին խնդրել ենք, որ հետադարձ կապը ապահովեն, որպեսզի ֆերմերներն այդ գործարաններում կարողանան ապրանքը հանձնել մթերման»,- նշեց Գևորգ Ղազարյանը։

Հարցին, թե «Արարատ սննդի կոմբինատ»-ի հետ բանակցե՞լ են, թե մթերումների ծավալը օրական որքան է լինելու, Գևորգ Ղազարյանն ասաց, որ կոմբինատը խոստացել է ամբողջ ծավալով մթերել, կապ չունի՝ գյուղացին ինչ ծավալով կտանի, բանջարեղենը կմթերվի։

Անդրադառնալով դիտարկմանը, որ վարկային արտոնություններ գործարաններին նախկինում էլ եղել են, ստացվում է, որ կամ գործարանները, կամ նախարարությունը պայմանավորվածությունները չեն պահել, կամ էլ համակարգման խնդիր է, Գևորգ Ղազարյանն ասաց․ «Նախկինում էլ վարկային արտոնություններ եղել են, բայց ոչ բոլորն են օգտվել, հիմա այդ ժամանակ իրենք վարկից օգտվելու անհրաժեշտությունը չեն ունեցել, երբ եղավ մթերումների հետ կապված խնդիրը, մենք խոսեցինք, իրենք պատրաստակամություն հայտնեցին, որ վարկից ներգրավեն և մթերումները կազմակերպեն»-մանրամասնեց Էկոնոմիկայի նախարարության Պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչության պետը։

Ինչ վերաբերում է գյուղացիների պնդումներին, որ այսօր էլ իրենց ապրանքը դեռ չեն մթերում Գևորգ Ղազարյանն ասաց, որ կարևոր է հասկանալ, թե կոնկրետ, որ գործարանի մասին է խոսքը, գուցե եղել են նաև կազմակերպչական խնդիրներ։

«Ես կրկին կապ կհաստատեմ մարզպետարանի գյուղվարչության պետի հետ, կհասկանանք՝ ինչ խնդիր է եղել, կկազմակերպենք մթերման գործընթացը», -ասաց նա։

Գևորգ Ղազարյանը նաև տեղեկացրեց, որ Հանրապետությունում արդեն մոտ 30 հազար տոննայից ավել բանջարեղեն է մթերվել։