Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal
Legal

Նախկինում ՍԴ-ում ճգնաժամ չի եղել, այդ հիմա է այնտեղ ճգնաժամ. հունիսի 18-ից ՍԴ-ն որոշում չի կարողացել կայացնել. Արամ Վարդևանյան

Ամեն ինչ իրականում շատ պարզ է․ նախկինում ճգնաժամ չի եղել բացարձակապես, այսպես կոչված, «սահմանադրական փոփոխություններին», որոնք ակնհայտորեն Սահմանադրությանը հակասող ճանապարհով են իրականացվել, հաջորդեց սահմանադրական ճգնաժամ, որն այս պահին էլ ես չեմ կարող ասել, որ հաղթահարվել է, որովհետև ՍԴ-ն  2020 թվականի հունիսի 18-ից ի վեր որոշում չի կարողացել կայացնել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ, փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՍԴ դատավորների ընտրությամբ ՍԴ-ում ճգնաժամը լուծվեց:

Իսկ թե ինչ կլինի հաջորդիվ, Վարդևանյանը նշեց, որ կան որոշակի լեգիտիմության հետ կապված խնդիրներ, ժամանակը ցույց կտա, թե ինչ կարող է լինել:

Դիտարկմանը՝ իշխանությունը հակառակն է պնդում, այդ նախկինում կար լեգիտիմության հետ կապված խնդիր, որ ՍԴ նախկին նախագահը իրավունք չուներ ՍԴ նախագահ լինել, Վարդևանյանն ասաց. «Այդ պնդումներն իրականությանը չեն համապատասխանում: Դա իրավական հարց է, իսկ իրավական հարցերի պատասխանները իրավական ճանապարհով է  պետք ստանալ, այլ ոչ թե քաղաքական կամ այլ բնույթի գնահատականներով»:

Վարդևանյանը պնդեց՝ սահմանադրական և իրավական տեսանկյունից որևէ խնդիր՝  լեգիտիմության, օրինականության, ՍԴ-ն չի ունեցել բացարձակապես: «Նույնիսկ միջազգային փորձի տեսանկյունից ՍԴ կազմը իրենից ենթադրում էր բավականին հարմոնիզացված կազմ, այնքանով, որ 96 թվականի ձևավորման պահից կային դատավորներ, որոնք պաշտոնավարել են, դրանով իսկ իրենց անկախության մակարդակը շատ ավելի բարձր էր: Այսօր ունենք մի իրավիճակ, որ ՍԴ կազմի գերակշիռ մեծամասնությունը քաղաքական գործընթացներով պայմանավորված է ձևավորվել, ոչ թե սահմանադրական տրամաբանությունից բխող ճանապարհով»,- շեշտեց փաստաբանը:

Իսկ թե ինչ կարծիք ունի ՍԴ նորընտիր դատավորների մասին, Վարդևանը խուսափեց այս պահին կարծիք հայտնելուց: «Որոշ նորընտիր դատավորների ճանաչում եմ, մի քանիսի գործունեությունը գիտեմ և կարող եմ մի բան ասել՝ ՍԴ դատավորների թեկնածուների ելույթները լսեմ եմ ԱԺ-ում, մի քանիսը բավականին զսպված և հավասարակշիռ ելույթներ էին, կային նաև ելույթներ, առանց կոնկրետացնելու, թե ում մասին եմ ասում, որտեղ ակնհայտ հենց սահմանադրական մոտեցումների խեղաթյուրում էր նկատվում»,- նշեց նա:

Վարդևանյանի խոսքով՝ դատական համակարգը շատ ավելի զուսպ, հավասարակշիռ համակարգ է և ցնցումներով միայն հետ է գնում և երբեք առաջ չի գնում այդ ցնցումներով: «Եթե ուսումնասիրեք այն ռեֆորմները, որոնք նախկինում տեղի են ունեցել, եղել են շատ լավ ռեֆորմներ, եղել են նաև ռեֆորմներ, որոնցից հենց նախաձեռնողները հրաժարվել են: Օրինակ՝ ժամանակին, երբ ստեղծվեց շատ կտրուկ մոտեցմամբ մասնագիտացված դատարաններ՝ քրեական և քաղաքացիական, շատ կարճ ժամանակ անց դրանից հրաժարվեցին հենց նախաձեռնողները, որովհետև դատական համակարգը, միջազգային լավագույն փորձն էլ է դա հուշում, կտրուկ փոփոխություններով դրական արդյունքի չի հասնում, դատական համակարգի խնդիրներն այնքան պարզ և հստակ են, որոնցից  և ոչ մեկը, սակայն, վերաբերելի չէր ՍԴ-ին»,- նկատեց նա:

Փաստաբանն ընդգծեց, որ ամենահիմնականը դատավորների թվաքանակի խնդիրն է. «Մենք խնդիր ունենք դատավորների գերծանրաբեռնվածության, որի մասին չի խոսվում, այդ խնդիրներն է պետք լուծել: Դատավորների աշխատավարձի վարձատրության չափը պետք է կտրուկ վերանայվի: Եթե ուսումնասիրենք նույն ԱՄՆ-ի փորձը, դատավորները ամենաբարձր վարձատրվող պաշտոնյաներից են, նույնիսկ գործադիր իշխանությունում բարձր պաշտոններ զբաղեցողներից ավելի բարձր են վարձատրվում, և դա ճիշտ է ու արդար է: Մենք այսպիսի խնդիրներ ունենք, որոնք պետք է լուծենք և հավատացեք՝ ՍԴ-ում չէր, որ կար այդ խնդիրը: ՍԴ-ն մշտապես հստակ ժամկետներում է որոշումներում կայացրել, այլ ոչ թե ողջամիտ ժամկետում՝ ինչպես ընդհանուր իրավասության դատարաններում է լինում: ՍԴ-ն 96 թվականից անցել էր կայացման լրջագույն ճանապարհ և այդ պայմաններում այդպիսի վերաբերմունքը բարձրագույն դատարանի նկատմամբ չի կարող խոսել դրական մոտեցման մասին: Էլ չասեմ, որ, իհարկե, նույն ՍԴ-ում երեք նոր դատավոր ընտրվեց այն պայմաններում, որ, օրինակ՝ Ալվինա Գյուլումյանի լիազորությունների դադարեցման հարցը առնվազն վիճահարույց է»,- հայտարարեց նա:

Դիտարկմանը՝ շատ մասնագետներ նշում են՝ նման պայմաններում ՍԴ դատարանի դատավորներ ընտրված մարդիկ չեն կարող լիարժեք արդարադատություն իրականացնել ՍԴ-ում, կիսո՞ւմ է այս կարծիքը, Վարդևանյանն արձագանքեց. «Ես առհասարակ կատեգորիկ գնահատականներ չեմ սիրում հնչեցնել, կարող եմ մի բան ասել՝ իրավունքի տեսության մեջ կա մի սկզբունք՝ երկու սխալը երբեք ճիշտ չի լինում: Եթե դու ուզում ես նույնիսկ ճիշտ և դրական նպատակի հասնել  սխալ ճանապարհով, հենց այդ ճիշտն ու դրականը դրանից տուժում են և տուժում են այն աստիճան, որ դառնում է կրկին սխալ: Այս պայմաններում, երբ մենք բոլորս գիտենք, թե ինչպիսի ճանապարհով տեղի ունեցան սահմանադրական փոփոխությունները, որոնք վերաբերում էին ՍԴ-ին ինքնին արդեն ստվերում են ցանկացած հնարավոր դրական փոփոխությունը: Այս պայմաններում դժվար է պատկերացնել՝ ինչպիսի զարգացումներ ենք ունենալու»:

Հարցին էլ՝ այս ամբողջ փոփոխություններից հետո, բացի այդ երեք անձին ՍԴ-ում փոխելուց, ի՞նչ ունեցանք, նա ասաց, որ իր համար ՍԴ-ն երբեք անձերով պայմանավորված կառույց չի եղել, այլ իր գործունեությամբ, իր որոշումներով, դրանց ուսումնասիրություններից ելնելով է, որ պետք է պատկերացում կազմվեր ՍԴ-ի մասին: «Երբ, օրինակ՝ շատ խոսվում է բարոյական վնասի ինստիտուտի մասին, Հայաստանում այն առհասարակ գոյություն չուներ մինչև ՍԴ-ն, կարելի է ասել պարտադրեց ԱԺ-ին ընդունել դրա վերաբերյալ երաշխիքները և կառուցակարգերը, քանի որ դրա բացակայությունը որակվել էր հակասահմանադրական, հետևաբար անձերով չպետք է դիտարկել ՍԴ-ն, իսկ արդյունավետության գործունեության տեսանկյունից պետք է կրկին հիշեցնեմ, որ հունիսի 18-ց ի վեր ՍԴ-ն որոշում չի կարողացել ընդունել: Վերջին շրջանում ՍԴ որոշումների վերաբերյալ պարզապես մասնագիտական համայնքին է պետք հարցնել՝ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց մոտեցումները որակական և բովանդակային առումով շատ ավելի նմանվել էին հենց Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներին, ինչը միայն դրականի մասին է վկայում: Այսինքն՝ մենք այդտեղ էլ ունեինք բավականին լուրջ դրական դինամիկա»,- ընդգծեց փաստաբանը: