Տիագո Ալկանտարան պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» հետ
Տիագո Ալկանտարան պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» հետ
Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան 7 մրցաշրջան Մյունխենի «Բավարիայում» անցկացնելուց հետո երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» հետ, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։
Ոչ պաշտոնական տվյալով, «Լիվերպուլը» Տիագո Ալկանտարայի տրանսֆերի համար վճարել է 30 միլիոն եվրո:
Իսպանացի ֆուտբոլիստը «Բավարիա» էր տեղափոխվել 2013 թվականին կատալոնական «Բարսելոնայից»:
2019/20 մրցաշրջանում Ալկանտարան «Բավարիայի» կազմում մասնակցել է 35 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։