Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Gagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structure
Economy

Վարչապետին ներկայացվել են տեսչական մարմինների գործունեության հաշվետվությունները. հակահամաճարակային միջոցառումների շրջանակում կասեցվել է 5300 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվում են պետական կառավարման մարմինների 2019-2020թթ. գործունեության հաշվետվությունների լսումները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը։

Առաջին անգամ քննարկվել է կառավարությանը ենթակա տեսչական մարմինների գործունեության կատարողականը: Վարչապետին այսօր զեկուցվել է Առողջապահության և աշխատանքի, Կրթության, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինների կողմից 2019թ. և 2020թ. առաջին 8 ամսվա ընթացքում իրականացված աշխատանքների մասին:

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նախ ներկայացրել է տեսչական ոլորտում իրականացվող ծրագրերը: Նա նշել է, որ 2018թ. ոլորտի բարեփոխման շրջանակում 18 տեսչության օպտիմալացման արդյունքում ձևավորվել է 6 տեսչական մարմին: Վերջիններս կառավարությանը ենթակա մարմիններ են, գործառույթների հստակ տարանջատման շնորհիվ անկախ են քաղաքականություն մշակող մարմնից, և չկա շահերի բախում, ինչպես նախկինում: Որպես կարևոր ձեռքբերում՝ նշվել է տեսչական բոլոր մարմիններում ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի ներդրումը, որի շրջանակում պլանային ստուգումներն իրականացվում են տնտեսվարող սուբյեկտների գործունեության ռիսկայնության աստիճանը հաշվի առնելով, այլ ոչ թե պատահականության սկզբունքով:

Ա. Ասոյանի խոսքով՝ 2020թ. կորոնավիրուսային հակահամաճարակային միջոցառումների շրջանակում իրականացվել է մոտ 81000 ստուգայց, հայտնաբերված խախտումների արդյունքում կասեցվել է 5300 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն: Ներկայում աշխատանք է տարվում տեսչական մարմինների գործունեության արդյունավետության գնահատման չափանիշների փոփոխության, օրենսդրական կարգավորումների բարելավման, հանրային վերահսկողության և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման գործուն մեխանիզմների ձևավորման ուղղությամբ:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը ներկայացրել է կատարված աշխատանքները՝ նշելով, որ

- 2019թ. ձեռք է բերվել աշխատանքային նոր գույք և համակարգչային տեխնիկա, բարելավվել են աշխատանքային պայմանները, ինչի խնդիրը չէր լուծվում 2017-ից։

-ԱԱՏՄ Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետը տեղակայվել է Մեղրիի մաքսակետում հատկացված նոր տարածքում, որտեղ ապահովված են աշխատանքային բարվոք պայմաններ, վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշանների դեպքում անձին մեկուսացնելու հատված։ Ընթացքի մեջ են «Զվարթնոց» օդանավակայանում հսկիչ կետի զննման սենյակի կառուցման աշխատանքները:

-Օրենսդրական փոփոխություների արդյունքում՝ արտակարգ դրության ընթացքում աշխատողների իրավունքների խախտման վերաբերյալ բողոքներն այսուհետ քննելու է ԱԱՏՄ-ն, ամբողջական վերահսկողությունը կմեկնարկի 2021-ից։ Նախատեսվում է ներդնել բողոքների ներկայացման էլեկտրոնային համակարգ:

- 2019 թ. հարուցվել 1674 վարչական վարույթ, ինչը 2018 թ. համեմատ աճել է 1466-ով: 1674-ից 548-ն իրականացվել է գազա- և բենզալցակայաններում հասարակական զուգարաններին ներկայացվող սանիտարական կանոնների և նորմերի պահանջների կատարումը պարզելու նպատակով։ 2020թ. արտակարգ դրության շրջանում իրականացվել է 23144 մշտադիտարկում, հարուցվել է 710 վարչական վարույթ:

- Գործարկվել են ԱԱՏՄ թեժ գիծը և նոր կայքը՝  https://hlib.am/ հասցեով, կատարվել են իրազեկման լայնածավալ աշխատանքներ:

- ԱԱՏՄ-ն գլխամասը և տարածքային կենտրոնները կունենան նոր շենքեր, ինչով  կտնտեսվեն վարձակալությանն ուղղվող պետական միջոցները։

Վարչապետը հետաքրքրվել է, թե արդյոք վարույթների հարուցման արդյունքում իրականացված աշխատանքները նպաստել են այս ուղղությամբ որակական փոփոխության: Ա. Ասոյանը և Հ. Ավագյանը նշել են, որ ԱԱՏՄ-ն համագործակցում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, շարունակաբար իրականացվում է հանրային սանհանգույցների գույքագրում, այս կապակցությամբ մշակվել և շրջանառվում է առաջարկների փաթեթ:

Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, անդրադառնալով կատարված աշխատանքներին, նշել է, որ 2019թ. ստուգումների ընթացքում դրական դինամիկա է արձանագրվել սովորողներին տրված գրավոր աշխատանքների արդյունքների, հանրակրթության ոլորտում մեկ ստուգման արդյունքում միջին ռիսկային միավորի և նաև ստացված դիմումների թվի առումով: Որոշակի խնդիրներ են արձանագրվել նախադպրոցական, հանրակրթական և միջին մասնագիտական հաստատություններում հաստիքների համալրման առումով:

2020թ. արտակարգ դրության պայմաններում իրականացվել է 1086 մշտադիտարկում մանկապարտեզներում, հայտնաբերված խախտումներով պայմանավորված` մի քանի օրով կասեցվել է 15 մանկապարտեզի գործունեություն: Հեռավար կրթության ներգրավվածությունը պարզելու նպատակով իրականացվել է էլեկտրոնային հարցում. 400 դպրոցի և 45 նախնական ու միջին մասնագիտական հաստատության կողմից լրացված հարցաթերթերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հեռավար ուսուցման գործընթացում ներգրավվածությունը կազմում է 80 տոկոս: Քննարկման է ներկայացվել «Կրթության բնագավառի պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը կնպաստի կրթության բովանդակության նկատմամբ առավել արդյունավետ պետական վերահսկողության ապահովմանը:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ուսումնական հաստատություններում դասավանդման որակի հարցին և հետաքրքրվել այս ուղղությամբ կատարվող աշխատանքներով: Ալ. Շագաֆյանը տեղեկացրել է, որ դա իրականացվում է գրավոր աշխատանքների հանձնարարման, դասալսումների ինստիտուտի կոնցեպտուալ բարեփոխման և կրթական գործընթացի գնահատման միջոցով: Հաշվի առնելով կարողությունների և ռեսուրսների սահմանափակ լինելը՝ ԿՏՄ-ն դիտարկում է նորարարական տեխնոլոգիաների միջոցով գործընթացի ինքնաշխատ կազմակերպման հնարավորությունը:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը ներկայացրել է ոչ պարենային արտադրանքի, չափումների միասնականության ապահովման և թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքները: Նրա խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են օրենսդրական փոփոխություններ, ստուգումների ծավալը 40 տոկոսով ավելի է եղել նախատեսվածից՝ կատարվել է 743 ստուգում, արձանագրվել է 503 խախտում: Մասնավորապես՝

 - Սեղմված բնական գազի վաճառքը ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ-ներում) այժմ իրականացվում է կգ-ով: 2019թ. մայիսից մինչ օրս իրականացված ստուգումների ժամանակ թերլիցքավորման դեպքեր չեն հայտնաբերվել:

- Հանվել է չափագիտական նորմերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս 3 աշխատանքային օր առաջ տնտեսվարող սուբյեկտին տեղեկացնելու պահանջը. արդյունքում ավելացել են բենզալցակայաններում և հեղուկ գազի լցակայաններում թերալցումների բացահայտման դեպքերը, նվազել է թերալցումների վերաբերյալ ստացվող բողոքների թիվը։

Ա. Կոտոլյանն անդրադարձել է նաև ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի, հեղուկացված ածխաջրային գազերի, խաղալիքների, երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի ոլորտներում առկա ռիսկերին: Նշվել է, որ նախկինում ՇՎՏՄ-ն ուսումնասիրում էր միայն համապատասխան սերտիֆիկատի առկայությունը, օրենսդրական բարելավումների արդյունքում հիմա գնահատվելու է նաև արտադրանքի համապատասխանությունը չափանիշներին: Այժմ շրջանառվում է նաև խախտումների համար պատասխանատվության միջոցների խստացման վերաբերյալ առաջարկների փաթեթը:

Վարչապետին մանրամասներ են ներկայացվել տեսչական մարմնի կազմում լաբորատոր փորձարկումների իրականացման հնարավորությունների վերաբերյալ: Քննարկվել են տեխնիկական հագեցվածության բարելավմանը վերաբերող հարցեր:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ամփոփելով ներկայացված զեկույցները, նշել է, որ 2018թ. առ այսօր մեծածավալ աշխատանք է իրականացվել հատկապես տեսչական մարմինների գործունեության օրենսդրական բազայի կարգավորման առումով, և Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի հետ դրական համագործակցություն է իրականացվում: