Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է ԶՊՄԿ –ն ընդունել է ընկերության գործունեությամբ հետաքրքրված 460 այցելու, այդ թվում` օտարերկրացիների, ովքեր եղել են հանքավայրում և ֆաբրիկայում Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվԻշխանությունը միայն պարտվելու ու հանձնվելու սցենար է առաջարկում. Նաիրի Սարգսյան Փաշինյանը դեռ մտմտում է նոր Սահմանադրության մասին Մոսկվայից զգուշացրել են հետևանքների մասին Պորտուգալիայում գործարկվել է Եվրոպայում ամենամեծ արևային էլեկտրակայանը«Crocus City Hall»- ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժողների թիվը հասել է 360-ի ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում Հայտնի են Եվրո-2024-ի բոլոր մասնակիցները 25-ամյա երիտասարդը կալանավորվել է՝ ծնողների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով Քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի նամակը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Փաշինյանի իշխանությունը միայն առաջին հայացքից է թվում անառիկ ամրոց, ճիշտ ճնշման դեպքում կփլվի շատ արագ. Վահե Հովհաննիսյան Կյանքից հեռացել է Արթուր Աբրահամի հայրը Հայրենիքի և մեր պետության ճակատագրի հանդեպ սրտացավությունն ու անձնական պատասխանատվության գիտակցումը հիմքեր են ստեղծում կուսակցություն հիմնելու համար. Արշակ Կարապետյան Նոյեմբերյանի ու հարակից գյուղերի խոցելիությունը կիսաշրջափակման պայմաններում կտրուկ աճում է․ Տիգրան Աբրահամյան (լուսանկարներ) Թեմայի շուրջ պետք է լինի իրական քննարկում, որպեսզի մեր ժողովուրդը չդառնա տուգանքի մատերիալ հակահայ, ազգակործան իշխանության ձեռքին. Կամենդատյան Գազամատակարարման պլանային անջատումներ` Մարտունի քաղաքի որոշ բնակավայրերում4300 տարեկան եգիպտական դամբարան է հայտնաբերվել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Երևանում փոսային նորոգման աշխատանքները վաղվանից մեկնարկում են. Հայկ Կոստանյան Լայն, փափուկ, ինքնատիպ. շտապեք ձեռք բերել կահույքի նոր տեսականին՝ ՎենուսիցԲերդ-Ճամբարակ ճանապարհին բուք է. Ջուջևան-Կիրանց հատվածը փակ է. Հայաստանի 7 մարզերում ձյուն է տեղումԻրավիճակը հեշտ չէ․ Պուտին
Սպորտ

«Ռոտորում» կորոնավիրուսի բռնկումը չի անդրադարձել Արմեն Մանուչարյանի վրա. Ֆուտբոլիստը լավ մարզավիճակում է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Արմեն Մանուչարյանը վերջերս Երևանի «Փյունիկից» տեղափոխվեց Վոլգոգրադի «Ռոտոր», որի կազմում Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 6 տուրերում մասնակցել է 4 խաղի (2-ը մեկնարկային կազմում): Վերջերս «Ռոտորում» սկսվել էր կորոնավիրուսի բռնկում, ինչի պատճառով թիմը չներկայացավ «Կրասնոդարի» դեմ Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրի խաղին և գրանցվեց տեխնիկական պարտություն: Հետաձգվել է նաև «Ռոստովի» դեմ հաջորդ տուրի խաղը (սեպտեմբերի 19-ին) և Ստավրոպոլի «Դինամոյի» հետ գավաթային հանդիպումը (սեպտեմբերի 23-ին):

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 25-ամյա ֆուտբոլիստը պատմել է, որ իր մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել և նա շարունակում է ինտենսիվ մարզումները:

«Թիմի մոտ 70 տոկոսը վարակվել է և մոտ մեկ շաբաթից ավելի ամեն օր թեստ ենք հանձնում: Իմ թեստերի պատասխանները բացասական են: Գլխավոր թիմի միայն 7-8 ֆուտբոլիստների մոտ չի հայտնաբերվել կորոնովիրուս»,- նշեց Արմեն Մանուչարյանը:

Մանուչարյանը պատմեց, որ շարունակում է մարզումները և գտնվում է շատ լավ մարզավիճակում:

«Ամեն օր մարզվում ենք, մեզ միացել են նաև երկրորդ թիմի ֆուտբոլիստները, որպեսզի մարզումային գործընթացը չտուժի: 2 օրից բոլոր վարակվածները ևս մեկ թեստ կհանձնեն, և եթե պատասխանները բացասական լինեն, բոլորս կմեկնենք առանձին մարզաբազա, կմարզվենք այնտեղ ու կպատրաստվենք «Ռուբինի» դեմ հանդիպմանը: Ես շատ լավ մարզավիճակում եմ, վերջին 2 խաղերում հանդես եկա մեկնարկային կազմում և լիովին հարմարվել եմ թիմին: Ամեն դեպքում, կորոնավիրուսի բռնկումը շատ ազդեց թիմի վրա՝ թույլ չտալով մասնակցել «Կրասնոդարի» դեմ խաղին»,- ասաց ֆուտբոլիստը:

Արմեն Մանուչարյանը Հայաստանի հավաքականից հրավեր չէր ստացել Հյուսիսային Մակեդոնիայի (1:2) և Էստոնիայի (2:0) հավաքականների դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի հանդիպումներին մասնակցելու համար: Ֆուտբոլիստի խոսքով՝ նա չի զրուցել հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ, բայց շարունակում է ջանասիրաբար մարզվել ու միշտ սպասում է ազգային թիմում խաղալու իր շանսին:

Ռուսաստանի առաջնությունից առաջին տպավորությունների մասին Մանուչարյանը նշեց, որ բարձր խաղամակարդակը նկատելի էր առաջին իսկ խաղերից:

«Ես սպասում էի, որ Ռուսաստանի առաջնության խաղամակարդակն այսպիսին է լինելու: Չհաշված մի քանի առաջատար ակումբների, մյուս թիմերի խաղամակարդակը շատ մոտ է: Այստեղ շատ ուժային ֆուտբոլ է ընթանում, և այդ առումով բարդ է, բայց ես արդեն հարմարվել եմ: Մեր թիմը խաղում է այնպիսի ֆուտբոլ, որը համապատասխանում է ինձ: Ամեն բան հարթ է ընթանում ինձ համար: Ամեն դեպքում, ուժեղ թիմերի դեմ դեռ նոր պետք է խաղայինք, բայց չստացվեց»,- խոսքը եզրափակեց պաշտպանը:

Հիշեցնենք, որ Արմեն Մանուչարյանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել է 2017 թվականին և ազգային թիմում անցկացրել է 2 հանդիպում:

Դավիթ Եղիազարյան