Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված էԾաղկաձորի Մուլտի Ռեսթ հյուրանոցում տեղի կունենա Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումը․ Լիաննա ՄանուկյանԱկնհայտ է, որ Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր․ Մեսրոպ ԱռաքելյանԹվով 22 ավտոտնակ կքանդվի, նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ․ Հայկ ԿոստանյանՓաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունըՀաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանԱյս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Հայաստանի սուվերեն տարածքի համար մեր կարմիր գծերը չեն փոխվել, Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ դեսպան ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանԵրևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ագրոէլեկտրական արևային պարկԱպրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանՀունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը Գողացված մեքենան հայտնաբերվել է. Աշտարակի ոստիկանների բացահայտումը Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե ԻսայանԹեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի Իրանի վրա հարձակվելու Իսրայելի փորձին․ ԱԳՆ Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա ՍողոմոնյանՀիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանՓարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկըՀարցաքննվել է ավելի քան 20 հոգի, ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է Սինգապուրի վարչապետը հրաժարական կտա Այնթապցի երիտասարդները ձերբակալվել են Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամներ իրացրելու մեղադրանքով «Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում Հակահայ վիժվածք. Ինչպես են ՔՊ֊ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին փորձում դուրս նետել հասարակական տրանսպորտի ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ
Իրավունք

Չամուսնացած անձանց համար բնակարանի ձեռք բերման գործընթացը հեշտացվել է. ինչ պայմաններ են

«Երիտասարդ ընտանիքներին` մատչելի բնակարան» կառավարության ծրագրից կարող էին օգտվել միայն երիտասարդ ընտանիքները։

«Ազգային հիփոթեքային ընկերությունը» որոշել է աջակցել երկրի աշխատող երիտասարդ քաղաքացիներին (մինչև 30 տարեկան), ովքեր դեռևս չեն ամուսնացել։ Քաղաքացիների այս խմբի համար ընկերությունը նախատեսել է հիփոթեքի կանխավճարի զգալի նվազեցում։ Այսինքն, պոտենցիալ վարկառուները, ովքեր ունեն համապատասխան եկամուտ, կկարողանան դիմել «Ազգային հիփոթեքային ընկերության» գործընկերներին` բանկերին և վարկային կազմակերպություններին, և ստանալ հիփոթեք ավելի հասանելի պայմաններով։

Երիտասարդ, չամուսնացած, աշխատող քաղաքացիների համար ԱՀԸ–ն մասնավորապես նվազեցրել է կանխավճարը` 30%–ից դարձնելով 7,5%։ Սակայն նման ցածր կանխավճարով հիփոթեքը նախատեսում է լրացուցիչ պայմաններ` մեկ այլ անշարժ գույքի գրավ կամ կանխավճարի ապահովագրություն։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև 30 տարեկան անձինք միշտ չէ, որ ունենում են անշարժ գույք` այն գրավադրելու համար, նրանց ավելի հարմար կլինի վերցնել հիփոթեք հենց կանխավճարի ապահովագրությամբ։ Նման հիփոթեք ստանալու պայմաններից է նաև բնակարանի ձեռքբերումը կառուցապատողից կամ նոր տան ձեռքբերումը։ Բացի այդ, ԱՀԸ–ի ծրագրի շրջանակում կա եկամտահարկի վերադարձի հնարավորություն` հիփոթեքի տոկոսադրույքները վճարելու համար։

Կանխավճարի ապահովագրության գումարը կախված է բնակարանի գնից։ Տարբեր ապահովագրական ընկերություններ առաջարկում են ապահովագրության տարբեր պայմաններ։ Այսպես, ԱՀԸ–ի ծրագրերի շրջանակում կանխավճարի ապահովագրությունը հասնում է տարեկան 3%–ի։ Կարևոր է իմանալ, որ վարկառուն ապահովագրում է 30% և 7,5% կանխավճարի տարբերությունը, այսինքն, կանխավճարի չվճարված մասը` 22,5%–ը։ Ենթադրենք հիփոթեքով ձեռք բերվող բնակարանն արժե 20 մլն դրամ, այդ ժամանակ ԱՀԸ–ի բազային պայմաններով կանխավճարը կկազմի 5 մլն դրամ (30%), իսկ նոր, արտոնյալ պայմաններով` 1,5 մլն դրամ (7,5%)։ Որպես ապահովագրություն կհաշվարկվի հենց այդ գումարների տարբերությունը, այսինքն` 4,5 մլն դրամը։ Արդյունքում, կանխավճարի ապահովագրությունը կկազմի 136 հազար դրամ առաջին տարվա համար (3%) կամ ամսական 11 250 դրամ։ Շատ կարևոր է նշել, որ կանխավճարի ապահովագրության ծախսերը յուրաքանչյուր տարի կնվազեն` հիփոթեքի մարմանը զուգահեռ։ Բացի այդ, կանխավճարի ապահովագրություն չի պահանջվում հիփոթեքի մարման ողջ ժամանակահատվածի ընթացքում։ Եթե վարկառուն բարեխիղճ կերպով վճարի վարկը` բնակարանի արժեքի մինչև 70%–ի չափով, ապա այլևս չի վճարի ապահովագրության համար։ Այսպիսով, կանխավճարի ապահովագրության ամբողջական գումարը կախված կլինի բնակարանի արժեքից։ Որքան թանկ է բնակարանն, այնքան ավելի մեծ կլինեն ապահովագրության գծով վճարները։

Ծրագրում մասնակցելու համար եկամտի շեմը կարևոր չէ։ ԱՀԸ–ի ծրագրերի շրջանակում կարևոր է հիփոթեքի ամսական վճարների և վարկառուի եկամտի հարաբերակցությունը, որը չպետք է գերազանցի 45%–ը։ Այսինքն վարկառուն չի կարող հիփոթեքի վճարին հատկացնել իր եկամտի 45%–ից ավել գումարը։ Եկամտի մակարդակն այդքան էլ նշանակություն չունի, եթե բնակարանը թանկ է, ապա եկամուտը ևս պետք է բարձր լինի։ Օրինակ եթե դուք ամսական ստանում եք 200 հազար դրամ (աշխատավարձ և այլ եկամուտներ), ապա հիփոթեքի մասով ամսական վճարները չպետք է գերազանցեն 90 հազար դրամը։ Բացի այդ, վարկառուն պետք է ունենա եկամուտը հաստատող փաստաթղթեր։ Սակայն ԱՀԸ–ն չի սահմանափակում իր ծրագրերի շահառուներին, եթե եկամուտը չի բավարարում պահանջները։ Այդ դեպքում ընկերությունը հնարավորություն է տալիս վարկառուին հիփոթեք վերցնել համավարկառուի հետ, ինչը թույլ կտա հաշվի առնել նրանց ընդհանուր եկամուտը։ Բացի այդ, պետության կողմից վերադարձվող եկամտահարկն ԱՀԸ–ի ծրագրի շրջանակում ևս դիտարկվում է որպես եկամուտ։

ԱՀԸ–ի ծրագրերի շրջանակում հիփոթեք ստանալու համար հարկավոր է դիմել ԱՀԸ–ի գործընկեր բանկեր և վարկային կազմակերպություններ։ Գործընկերների ամբողջական ցանկը կարելի է գտնել Ազգային հիփոթեքային ընկերության կայքում (http://www.nmc.am/)։ Հիփոթեքի հաստատումից և տրամադրումից հետո բանկը կամ վարկային կազմակերպությունն այդ վարկը փոխանցում է ԱՀԸ–ին` վերաֆինանսավորման համար։

Օրինակ դուք ուզում եք հիփոթեք վերցնել ԱՀԸ–ի ծրագրով և որոշել եք գնել բյուջետային բնակարան Երևանում, որի արժեքը մոտ 16 730 000 դրամ է (35 հազ. դոլար)` միջինը 10,5% տոկոսադրույքով, 20 տարի մարման ժամկետով և 7,5% կանխավճարով (1 254 750 դրամ, 30% կանխավճարով` 5 019 000 դրամ)։ Ապահովագրական վճարը (7,5%–ի և 30%–ի տարբերությունը` 3 764 250 դրամ) կազմում է առավելագույնը 3% առաջին տարվա համար (112 927,5 դրամ առաջին տարում կամ ամսական 9 410,6 դրամ)։ Կանխավճարի ապահովագրավճարը տարեցտարի կնվազի։ Այս դեպքում ամսական անուիտետային վճարը (ամսական հավասարաչափ վճար) կկազմի 154 502 դրամ (հաշվարկն իրականացվել է ԱՀԸ–ի առցանց հաշվիչով, խմբգր.)։ Միաժամանակ նման հիփոթեքի և դրա ամսական վճարները կատարելու համար հարկավոր է ունենալ առնվազն 365 248.89 դրամի եկամուտ։