Օսկար. Ցանկանում եմ վերադառնալ Եվրոպա
Չինական «Շանհայում» հանդես եկող բրազիլացի կիսապաշտպան Օսկարը հայտարարել է, որ ցանկություն ունի վերադառնալ եվրոպական ֆուտբոլ:
«Ես շատ եմ ցանկանում վերադառնալ Եվրոպա, սակայն գործող պայմանագիր ունեմ «Շանհայի» հետ: Հասկանում եմ, որ բարդ կլինի պայմանագիր կնքել եվրոպական որևէ ակումբի հետ, սակայն իմ գործակալն աշխատում է այդ ուղղությամբ:
Իհարկե, առաջին ակումբը, որտեղ կցանկանամ տեղափոխվել, դա «Չելսին» է: Ես շատ լավ պահեր եմ ունեցել այդ թիմում»,- 29-ամյա ֆուտբոլիստի խոսքը փոխանցում է FOX Sports-ը:
Հիշեցնենք, որ Օսկարը «Չելսիում» հանդես է եկել 2012-2017 թվականներին, այնուհետև տեղափոխվել է «Շանհայ»: