20.Սեպտեմբեր.2020
Էլեկտրաէներգիայի երկարատև անջատումներ կլինեն Երևանում և 5 մարզերում Առաջիկայում ևս սահմանին սադրանքների մեծ ռիսկը կպահպանվի․ Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերի 21-ին Երևանի օդում թռիչքներ կիրականացնեն զինված ուժերի ինքնաթիռները ՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մասնակցել են հավաքների ամփոփմանը
Մահացել է Նորայր Դավիդյանցը Հանդիպում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Ա... Հաստատվել է կորոնավիրուսի 277 նոր դեպք Մատենադարանի հարակից տարածքում խոշոր հրդեհի պ... «Սուրբ Գևորգի տոնը». Բացառիկ մանրամասներ «Նույնիսկ բարև չենք տալիս իրար». Լուսինե Թովմ... Հայաստանի իշխանություններն Ալիևին պատասխան չո... Հայտնի է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հեղինա... Հանձնաժողովի անդամին կարող են հեռացնել. ինչպե... Ինչու են ծածկում հայելիները, երբ մարդ է վախճա... Ինչի համար են ձեռքի վրա կրում 7 հանգույցով Կա... «Նրա գուշակությունները նույնությամբ կատարվեցի... Աղջիկնե՛ր, սա ձեզ հաստատ պետք կգա. տղամարդու ... Ինչպիսի կանանց են ձգտում հորոսկոպի տարբեր նշա... Արծաթը առանց պատճառի չի սևանում. սա պետք է իմ... Խոսքեր, որոնք պետք է ասել հայելու առաջ, որպես... Նման պրիմիտիվ քայլերը նրանց չեն փրկելու. Արմե... COVID-19-ով պայմանավորված նոր սահմանափակումնե... Էլեկտրաէներգիայի երկարատև անջատումներ կլինեն ... Առաջիկայում ևս սահմանին սադրանքների մեծ ռիսկը... Նման պրիմիտիվ քայլերը նրանց չեն փրկելու. Արմե... Նավթի գներն աճել են Գազ չի լինի նշված հասցեներում Նախկինում ՍԴ-ում ճգնաժամ չի եղել, այդ հիմա է ... Սեպտեմբերի 21-ին Երևանի օդում թռիչքներ կիրակա...

Արսեն Թորոսյանը, ոչ թե հրաման, այլ հրամանի նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման․ ԱՆ պարզաբանումը

Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, երեկվանից մամուլում շրջանառվող այն լուրի մասին, թե նախարար Արսեն Թորոսյանը հրամայել է բոլոր բուհերին ու միջին մասնագիտական հաստատություներին ազատվել 65 եւ ավել տարիք ունեցող բոլոր դասախոսներից, ընդ որում` անորոշ ժամկետով եւ նույն հրամանում  հրահանգվում է հապճեպ ընտրել նրանց արժանի փոխարինող երիտասարդ կադրեր:

Հայտարարությունում ասվում է.

«Երեկվանից մամուլում ակտիվորեն շրջանառվում է տեղեկատվություն, թե իբր նախարար Արսեն Թորոսյանն աբսուրդային հրաման է արձակել և ԱՆ-ի գրությամբ հրամայված է բոլոր բուհերին ու միջին մասնագիտական հաստատություներին ազատվել 65 և ավել տարիք ունեցող բոլոր դասախոսներից, ինչի կապակցությամբ հայտնում եմ, որ նշվածը չի համապատասխանում իրականությանը և ներկայացվում է այլ քողի ներքո և խեղաթյուրված է։

Ցանկանում ենք տեղեկացնել, որ  նախ և առաջ նշվածը ոչ թե հրաման է, այլ հրամանի նախագիծ և գտնվում է քննարկումների և լրաշմակումների փուլում, և միևնույն ժամանակ հանդիսանում է ոչ թե աբսուրդային, այլ օրվա հրամայական, և կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով պայմանավորված մինչ այս պահն ընդունված բոլոր փաստաթղթերում, իրավական ակտերում նշվել է, որ  անհրաժեշտ է հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատավայր կանչելուց, ինչն ուղղված է եղել ոչ թե ռիսկի խումբ հանդիսացող աշխատակիցներից ազատվելուն, այլ վերջիններիս պաշտպանելուն։ Տվյալ առաջարկն ուղղված է ոչ թե ռիսկի խմբում գտնվող անձանց աշխատանքից կամ ուսման իրավունքից զրկվելուն, այլ վերջիններիս անվտանգության ապահովմանը, որպեսզի նրանք հնարավորություն ունենան իրենց մասնագիտական գիտելիքներն ու ներուժը ծառայեցնել պետությանը նաև կորոնավիրուսային հիվանդության պայմաններում՝ հեռավար սկզբունքով, իսկ համաճարակային իրավիճակի կայունացումից հետո անցնել իրենց բնականոն աշխատանքին։

Կոչ ենք անում և հորդորում նախքան որևէ «Ցնցող» լուր հայտնելը պարզապես ամբողջությամբ ծանոթանալ իրավիճակին, առկա փաստաթղթերին և վերլուծել իրականությունը և ոչ թե փորձել պղտոր ջրում ձուկ որսալ և դիվիդենտներ հավաքել բառախաղերի միջոցով։

Առողջություն բոլորին»։

Ավելին՝ այստեղ

website by Sargssyan