20.Սեպտեմբեր.2020
Էլեկտրաէներգիայի երկարատև անջատումներ կլինեն Երևանում և 5 մարզերում Առաջիկայում ևս սահմանին սադրանքների մեծ ռիսկը կպահպանվի․ Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերի 21-ին Երևանի օդում թռիչքներ կիրականացնեն զինված ուժերի ինքնաթիռները ՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մասնակցել են հավաքների ամփոփմանը
Մատենադարանի հարակից տարածքում խոշոր հրդեհի պ... «Սուրբ Գևորգի տոնը». Բացառիկ մանրամասներ «Նույնիսկ բարև չենք տալիս իրար». Լուսինե Թովմ... Հայաստանի իշխանություններն Ալիևին պատասխան չո... Հայտնի է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հեղինա... Հանձնաժողովի անդամին կարող են հեռացնել. ինչպե... Ինչու են ծածկում հայելիները, երբ մարդ է վախճա... Ինչի համար են ձեռքի վրա կրում 7 հանգույցով Կա... «Նրա գուշակությունները նույնությամբ կատարվեցի... Աղջիկնե՛ր, սա ձեզ հաստատ պետք կգա. տղամարդու ... Ինչպիսի կանանց են ձգտում հորոսկոպի տարբեր նշա... Արծաթը առանց պատճառի չի սևանում. սա պետք է իմ... Խոսքեր, որոնք պետք է ասել հայելու առաջ, որպես... Նման պրիմիտիվ քայլերը նրանց չեն փրկելու. Արմե... COVID-19-ով պայմանավորված նոր սահմանափակումնե... Էլեկտրաէներգիայի երկարատև անջատումներ կլինեն ... Առաջիկայում ևս սահմանին սադրանքների մեծ ռիսկը... Նման պրիմիտիվ քայլերը նրանց չեն փրկելու. Արմե... Նավթի գներն աճել են Գազ չի լինի նշված հասցեներում Նախկինում ՍԴ-ում ճգնաժամ չի եղել, այդ հիմա է ... Սեպտեմբերի 21-ին Երևանի օդում թռիչքներ կիրակա... Եվրոպական ինդեքսները նվազել են «Մանկան տան» ՊՈԱԿ-ի երկու աշխատակցուհիներ ձեր... Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն իր նորագո...

Ուջանում մեկնարկել է «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը

Արագածոտնի մարզի Ուջան գյուղում սեպտեմբերի 14-ին մեկնարկեց արդեն ավանդական դարձած «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  փառատոնի նպատակն է ծանոթացնել լայն հանրությանը մեծ և փոքր ժողովուրդների սովորույթներին և ավանդույթներին, ժողովրդական արվեստին ու արհեստներին և հետաքրքրել երիտասարդ հայ կինոգործիչներին ազգագրական և մարդաբանական նյութով՝ խթանելով նրանց որոնումներն այդ ուղղությամբ:

Համավարակի պայմաններում այս տարի չկարողացան Հայաստան ժամանել ժյուրիի արտասահմանցի անդամները և ռեժիսորները, սակայն, ժամանակի ոգուն համահունչ, նրանք ողջույնի խոսքեր հղեցին տեսաուղերձի միջոցով։ Նրանք իրենց ափսոսանքն հայտնեցին, որ չեն կարողացել անձամբ ներկա գտնվել փառատոնին և ավելի մոտիկից ծանոթանալ Հայաստանին և հայերին, քանի որ, ըստ փառատոնի կանոնների, արտերկրի հյուրը փառատոնի օրերն անցկացնում են ուջանցիների տանը՝ վայելելով տեղի բարիքները և ծանոթանալով հայ գյուղի ու գյուղացու կյանքին։

Փառատոնի բացմանը ներկայացվեցին հատվածներ իրանցի ռեժիսոր Շահրամ Բադախշան Մեհրի «Ուջանյան պատմություն» ֆիլմից, որը նա ստեղծել է նախորդ տարի Ուջան այցելության տպավորությունների ներքո։

Փառատոնի առաջին ֆիլմը Դարիա Լիտվիչենկոյի և Մհեր Համբարձումյանի «Օդակայան»-ն էր, որը պատմում է Տալլինի օդակայանի մասին կորոնավիրուսի համավարակի պայմաններում։

Փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 20-ը։ Ֆիլմերը ցուցադրվում են ամեն օր Ուջան գյուղում՝ բացօթյա տարածքում։ Մուտքն ազատ է։ Ծրագրին և ֆիլմերի ժամանակացուցին կարելի է ծանոթանալ «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի պաշտոնական կայքում։

website by Sargssyan