20.Սեպտեմբեր.2020
Էլեկտրաէներգիայի երկարատև անջատումներ կլինեն Երևանում և 5 մարզերում Առաջիկայում ևս սահմանին սադրանքների մեծ ռիսկը կպահպանվի․ Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերի 21-ին Երևանի օդում թռիչքներ կիրականացնեն զինված ուժերի ինքնաթիռները ՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մասնակցել են հավաքների ամփոփմանը
Արարատի մարզում մեծ շուքով նշվեց «Բերքի տոնը.... Մահացել է Նորայր Դավիդյանցը Հանդիպում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Ա... Հաստատվել է կորոնավիրուսի 277 նոր դեպք Մատենադարանի հարակից տարածքում խոշոր հրդեհի պ... «Սուրբ Գևորգի տոնը». Բացառիկ մանրամասներ «Նույնիսկ բարև չենք տալիս իրար». Լուսինե Թովմ... Հայաստանի իշխանություններն Ալիևին պատասխան չո... Հայտնի է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հեղինա... Հանձնաժողովի անդամին կարող են հեռացնել. ինչպե... Ինչու են ծածկում հայելիները, երբ մարդ է վախճա... Ինչի համար են ձեռքի վրա կրում 7 հանգույցով Կա... «Նրա գուշակությունները նույնությամբ կատարվեցի... Աղջիկնե՛ր, սա ձեզ հաստատ պետք կգա. տղամարդու ... Ինչպիսի կանանց են ձգտում հորոսկոպի տարբեր նշա... Արծաթը առանց պատճառի չի սևանում. սա պետք է իմ... Խոսքեր, որոնք պետք է ասել հայելու առաջ, որպես... Նման պրիմիտիվ քայլերը նրանց չեն փրկելու. Արմե... COVID-19-ով պայմանավորված նոր սահմանափակումնե... Էլեկտրաէներգիայի երկարատև անջատումներ կլինեն ... Առաջիկայում ևս սահմանին սադրանքների մեծ ռիսկը... Նման պրիմիտիվ քայլերը նրանց չեն փրկելու. Արմե... Նավթի գներն աճել են Գազ չի լինի նշված հասցեներում Նախկինում ՍԴ-ում ճգնաժամ չի եղել, այդ հիմա է ...

Նախարար Արսեն Թորոսյանն աբսուրդային հրաման է արձակել

Yerevan.Today-ը գրում է, որ  Առողջապահության նախարար  Արսեն Թորոսյանի ձեռքով հերթական աբսուրդային հրամանն է արձակվել այսօր. ողջ կրթական համակարգն ընկել է ցայտնոտի մեջ:

Բուհերի ռեկտորներն առավոտից  լարված զանգերի ու քննարկումների մեջ են, փորձում են Արսեն Թորոսյանի մտքի թռիչքը վերծանել:

Yerevan.Today-ի ձեռքի տակ է հայտնվել ԱՆ-ից իջեցված հրամանը,  ըստ այդմ՝ ԱՆ-ի գրությամբ հրամայված է բոլոր բուհերին ու միջին մասնագիտական հաստատություներին ազատվել 65 եւ ավել տարիք ունեցող բոլոր դասախոսներից, ընդ որում` անորոշ ժամկետով եւ նույն հրամանում  հրահանգվում է հապճեպ ընտրել նրանց արժանի փոխարինող երիտասարդ կադրեր:

Այն էլ` հիմա, երբ  ուսումնական տարվա մեկնարկը տրված է, դասացուցակներն հստակեցված են, դասաժամերը` բաշխված:

Ավելին, նախարար Թորոսյանի հրամանում չի նշվում, թե որտեղի՞ց, ու՞մ հաշվին հարկադիր պարապուրդի ուղարկվող պրոֆեսորները պիտի վարձատրվեն ու իրենց փոխարինող դասախոսները վճարվեն միաժամանակ, այսինքն՝ լրացուցիչ ֆինանսական բեռի մասը  նախարարի հրամանում բաց է թողնված, պատասխանատվության տերը չկա:

Հաջորդ աբսուրդը՝ ռեկտորատին հրամայված է մեկ-երկու օրում հայտնաբերել իրենց ուսանողների ու դաախոսական կազմի մոտ առկա հիվանդությունների ցանկը, ու եթե դրանք համընկնում են նախարարության թված հիվանդությունների հետ, ապա զրկել դասախոսին եւ ուսանողին բուհ մտնելու իրավունքից։ Թեև ուսանելն ու աշխատելը նրանց սահմանադրական իրավունքն է բոլոր դեպքերում, բայց, ինչպես նախարարության զանգերն են ակնարկում, նախարար Թորոսյանի հրամանը ենթակա է պարտադիր կատարման:

Հակառակ պարագայում, ինչպես նշված է պաշտոնական գրության մեջ, «կրթահամալիրի առողջ ու անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հաստատության ռեկտորը, տնօրենը»:

Սա նշանակում է, որ եթե որեւէ ուսանող կամ դասախոս չանկեղծանա անքան, որ բուհի աշխատակազմի ղեկավարին պատմի իր իմունային համակարգի ընկճվածության, իր ընտանիքում պատահած կորոնայի դեպքի կամ իր մարսողական համակարգի խնդիրների մասին,  ուրեմն իրականությունը բացահայտվելու դեպքում հրաժարական պիտի տան բուհի ռեկտորն ու աշխատակազմի ղեկավարը: 

Իսկ ինչո՞ւ պետք է նախարարի սահմանած նոր սանիտարական պայմանների պատճառով այդքան խորքային ու խիստ անհատական տվյալների արտահոսք լինի, ինչո՞ւ պետք է ուսանողն անկեղծանա իր հիվանդությունների պատմությունով ու այդպիսով թիրախավորվի ուսանողական միջավայրում, չէ՞ որ դրանից հետո նա մերժվելու է բուհի կողմից,  նրա մուտքը բուհ պետք է արգելվի՝ նախարար Թորոսյանի հրամանով:

Եվ, այդուհանդերձ, ինչո՞ւ պետք է ուսանողը պատմի, ասենք, իր էպիլեպսիայի կամ ուռուցք ունենալու, ՄԻԱՎ–ի կամ Հեպատիտ C ունենալու մասին, որքանո՞վ է նա պարտավոր ու որքանով է նա պաշտպանված թիրախավորումից:

Նախարարությանն ուղղված այս ու մի շարք այլ հարցադրումների պատասխանը ռեկտորներից առաջ պետք է դեռ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ստանար՝ իր ոլորտի շահառուների, կադրերի անվտանգությունը երաշխավորելու համար: Կառավարությունում այս հրամանի շուրջ միջգերատեսչակյան քննարկումների ժամանակ լրացուցիչ ֆինանսական բեռի (աշխատավարձի) մասով պետք է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անհանգստանար, բայց ինչպես երեւում է նա էլ, պարետն էլ, վարչապետն էլ Արսեն Թորոսյանին հակադրվելու ներուժ չունեն կամ չեն փորձում, որովհետեւ բոլոր՝ դատողությունից զուրկ որոշումները մոտիվացվում են մի խորագրի տակ՝ Covid 19 –ի կանխարգելման միջոցառումներ: 

Փաստորեն, Առողջապահության նախարարի հրամանով այսուհետ կրթական ողջ հաստատություններում սահմանված COVID 19 կնախարգելման  նոր սանիտարական կանոնների շրջանակներում՝ բուհերի դասախոզսական կազմից կզտվեն ու դուրս կմղվեն վաստակաշատ պրոֆեսորներն ու ծանրակշիռ գիտաշխատողները, դուրս մղելուց հետո պետք է զբաղվեն ուսանողների անհատական տվյալներով, ինչն իրականում օրենքի կոպտագույն խախտում է եւ քաղաքացու իրավունքի ոտնահարում է համարվում:

Ավելին՝ այստեղ

website by Sargssyan