22.Հոկտեմբեր.2020
Ինչ է ենթադրում ռազմական դրության ռեժիմը եւ ինչ սահմանափակումներ են գործում ՊՆ խոսնակը՝ նախատեսված ժամկետից ավել ծառայելու լուրերի մասին Եղանակը Հայաստանում. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Այլևս չի գործելու կազմակերպությունների գործունեության կասեցումների պրակտիկան. ՍԱՏՄ
Ռազմադաշտում դիակների հետ կապված վիճակը արդեն... Հայաստանի միակ կին քաղաքապետս կամավորագրվում ... Ադրբեջանի ԱԳՆ-ն փորձում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ... Հունաստանը կդիմի ռազմական ուժի ընդդեմ Թուրքիա... Հադրութում 2 հայ ռազմագերիներին գնդակահարած ո... «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք... Մարտերը շարունակվում են, այդքան թեժ չեն` նախո... Արծրուն Հովհաննիսյանի, «Հայաստան» համահայկակա... Հայ համայնքը Բրյուսելում զանգվածային ավտոերթ ... ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ հոկտեմբերի... Բաքվում հեղափոխություն է հասունանում. ինչից է... Ստեղծված պատերազմական իրավիճակը հուշում է, որ... Արայիկ Հարությունյանն ընդլայնված աշխատանքային... Ռուսաստանի ՆԳՆ-ն հայտնել է ահաբեկչական բնույթ... Կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագու... ՇՄ նախարարությունը զգուշացրել է Արցախի դեմ ագ... ՊԲ-ն հրապարակել է Արցախում հերոսաբար զոհված մ... Այո, առաջնագծում, բավականին բարդ, դժվար իրավի... Հանդիպել են Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչար... Սերգեյ Լավրովն առանձին հանդիպումներ է ունեցել... ՀԽՀԿ կամավորական 4րդ խումբն է ուղարկում Արցախ... ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Տիգրան Աշոտյանը չի զոհվել Իրանն օդային պաշտպանության լայնածավալ զորավար... ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատերազմական գործողությունների ժամ... Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 183...

Նախարար Արսեն Թորոսյանն աբսուրդային հրաման է արձակել

Yerevan.Today-ը գրում է, որ  Առողջապահության նախարար  Արսեն Թորոսյանի ձեռքով հերթական աբսուրդային հրամանն է արձակվել այսօր. ողջ կրթական համակարգն ընկել է ցայտնոտի մեջ:

Բուհերի ռեկտորներն առավոտից  լարված զանգերի ու քննարկումների մեջ են, փորձում են Արսեն Թորոսյանի մտքի թռիչքը վերծանել:

Yerevan.Today-ի ձեռքի տակ է հայտնվել ԱՆ-ից իջեցված հրամանը,  ըստ այդմ՝ ԱՆ-ի գրությամբ հրամայված է բոլոր բուհերին ու միջին մասնագիտական հաստատություներին ազատվել 65 եւ ավել տարիք ունեցող բոլոր դասախոսներից, ընդ որում` անորոշ ժամկետով եւ նույն հրամանում  հրահանգվում է հապճեպ ընտրել նրանց արժանի փոխարինող երիտասարդ կադրեր:

Այն էլ` հիմա, երբ  ուսումնական տարվա մեկնարկը տրված է, դասացուցակներն հստակեցված են, դասաժամերը` բաշխված:

Ավելին, նախարար Թորոսյանի հրամանում չի նշվում, թե որտեղի՞ց, ու՞մ հաշվին հարկադիր պարապուրդի ուղարկվող պրոֆեսորները պիտի վարձատրվեն ու իրենց փոխարինող դասախոսները վճարվեն միաժամանակ, այսինքն՝ լրացուցիչ ֆինանսական բեռի մասը  նախարարի հրամանում բաց է թողնված, պատասխանատվության տերը չկա:

Հաջորդ աբսուրդը՝ ռեկտորատին հրամայված է մեկ-երկու օրում հայտնաբերել իրենց ուսանողների ու դաախոսական կազմի մոտ առկա հիվանդությունների ցանկը, ու եթե դրանք համընկնում են նախարարության թված հիվանդությունների հետ, ապա զրկել դասախոսին եւ ուսանողին բուհ մտնելու իրավունքից։ Թեև ուսանելն ու աշխատելը նրանց սահմանադրական իրավունքն է բոլոր դեպքերում, բայց, ինչպես նախարարության զանգերն են ակնարկում, նախարար Թորոսյանի հրամանը ենթակա է պարտադիր կատարման:

Հակառակ պարագայում, ինչպես նշված է պաշտոնական գրության մեջ, «կրթահամալիրի առողջ ու անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հաստատության ռեկտորը, տնօրենը»:

Սա նշանակում է, որ եթե որեւէ ուսանող կամ դասախոս չանկեղծանա անքան, որ բուհի աշխատակազմի ղեկավարին պատմի իր իմունային համակարգի ընկճվածության, իր ընտանիքում պատահած կորոնայի դեպքի կամ իր մարսողական համակարգի խնդիրների մասին,  ուրեմն իրականությունը բացահայտվելու դեպքում հրաժարական պիտի տան բուհի ռեկտորն ու աշխատակազմի ղեկավարը: 

Իսկ ինչո՞ւ պետք է նախարարի սահմանած նոր սանիտարական պայմանների պատճառով այդքան խորքային ու խիստ անհատական տվյալների արտահոսք լինի, ինչո՞ւ պետք է ուսանողն անկեղծանա իր հիվանդությունների պատմությունով ու այդպիսով թիրախավորվի ուսանողական միջավայրում, չէ՞ որ դրանից հետո նա մերժվելու է բուհի կողմից,  նրա մուտքը բուհ պետք է արգելվի՝ նախարար Թորոսյանի հրամանով:

Եվ, այդուհանդերձ, ինչո՞ւ պետք է ուսանողը պատմի, ասենք, իր էպիլեպսիայի կամ ուռուցք ունենալու, ՄԻԱՎ–ի կամ Հեպատիտ C ունենալու մասին, որքանո՞վ է նա պարտավոր ու որքանով է նա պաշտպանված թիրախավորումից:

Նախարարությանն ուղղված այս ու մի շարք այլ հարցադրումների պատասխանը ռեկտորներից առաջ պետք է դեռ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ստանար՝ իր ոլորտի շահառուների, կադրերի անվտանգությունը երաշխավորելու համար: Կառավարությունում այս հրամանի շուրջ միջգերատեսչակյան քննարկումների ժամանակ լրացուցիչ ֆինանսական բեռի (աշխատավարձի) մասով պետք է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անհանգստանար, բայց ինչպես երեւում է նա էլ, պարետն էլ, վարչապետն էլ Արսեն Թորոսյանին հակադրվելու ներուժ չունեն կամ չեն փորձում, որովհետեւ բոլոր՝ դատողությունից զուրկ որոշումները մոտիվացվում են մի խորագրի տակ՝ Covid 19 –ի կանխարգելման միջոցառումներ: 

Փաստորեն, Առողջապահության նախարարի հրամանով այսուհետ կրթական ողջ հաստատություններում սահմանված COVID 19 կնախարգելման  նոր սանիտարական կանոնների շրջանակներում՝ բուհերի դասախոզսական կազմից կզտվեն ու դուրս կմղվեն վաստակաշատ պրոֆեսորներն ու ծանրակշիռ գիտաշխատողները, դուրս մղելուց հետո պետք է զբաղվեն ուսանողների անհատական տվյալներով, ինչն իրականում օրենքի կոպտագույն խախտում է եւ քաղաքացու իրավունքի ոտնահարում է համարվում:

Ավելին՝ այստեղ

website by Sargssyan