20.Սեպտեմբեր.2020
Էլեկտրաէներգիայի երկարատև անջատումներ կլինեն Երևանում և 5 մարզերում Առաջիկայում ևս սահմանին սադրանքների մեծ ռիսկը կպահպանվի․ Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերի 21-ին Երևանի օդում թռիչքներ կիրականացնեն զինված ուժերի ինքնաթիռները ՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մասնակցել են հավաքների ամփոփմանը
Հաստատվել է կորոնավիրուսի 277 նոր դեպք Մատենադարանի հարակից տարածքում խոշոր հրդեհի պ... «Սուրբ Գևորգի տոնը». Բացառիկ մանրամասներ «Նույնիսկ բարև չենք տալիս իրար». Լուսինե Թովմ... Հայաստանի իշխանություններն Ալիևին պատասխան չո... Հայտնի է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հեղինա... Հանձնաժողովի անդամին կարող են հեռացնել. ինչպե... Ինչու են ծածկում հայելիները, երբ մարդ է վախճա... Ինչի համար են ձեռքի վրա կրում 7 հանգույցով Կա... «Նրա գուշակությունները նույնությամբ կատարվեցի... Աղջիկնե՛ր, սա ձեզ հաստատ պետք կգա. տղամարդու ... Ինչպիսի կանանց են ձգտում հորոսկոպի տարբեր նշա... Արծաթը առանց պատճառի չի սևանում. սա պետք է իմ... Խոսքեր, որոնք պետք է ասել հայելու առաջ, որպես... Նման պրիմիտիվ քայլերը նրանց չեն փրկելու. Արմե... COVID-19-ով պայմանավորված նոր սահմանափակումնե... Էլեկտրաէներգիայի երկարատև անջատումներ կլինեն ... Առաջիկայում ևս սահմանին սադրանքների մեծ ռիսկը... Նման պրիմիտիվ քայլերը նրանց չեն փրկելու. Արմե... Նավթի գներն աճել են Գազ չի լինի նշված հասցեներում Նախկինում ՍԴ-ում ճգնաժամ չի եղել, այդ հիմա է ... Սեպտեմբերի 21-ին Երևանի օդում թռիչքներ կիրակա... Եվրոպական ինդեքսները նվազել են «Մանկան տան» ՊՈԱԿ-ի երկու աշխատակցուհիներ ձեր...

ԱԱԾ–ում ավարտվել է ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարի նկատմամբ հարուցված քրգործի նախաքննությունը և ուղարկվել դատարան

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված և քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն առ այն, որ ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարը, 2019-2020 թվականների ընթացքում, շահադիտական դրդումներից ելնելով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, թվով 5 անձանց  հրամանագրել է ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի հնոցապանի, համակարգչային օպերատորի, էլեկտրագետի, սպասարկողի, ցրիչի հաստիքներում և հաստատապես տեղյակ լինելով վերջիններիս կողմից աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին՝ կազմել, հաստատել և իր ստորագրությամբ վավերացրել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, բովանդակությամբ կեղծ՝ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր, աշխատակազմի աշխատողներին հաշվարկված և վճարված աշխատավարձերի փաստաթղթեր, միանվագ պարգևատրման մասին հրամաններ:

Այնուհետև բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել է վճարման, որի արդյունքում պետական բյուջեից, չաշխատած օրերի դիմաց, վերջիններիս անվամբ անհիմն դուրս է գրվել առանձնապես խոշոր չափերով՝ 7.348.576 ՀՀ դրամ: Ավելին՝ Գ. Ժ.-ի և Վ.Վ.-ի աշխատավարձի վճարման բանկային քարտերը փաստացի գտնվել են աշխատակազմի ղեկավարի տրամադրության տակ և նա վերջիններիս անվամբ փոխանցված ընդհանուր՝ 3.638.425 դրամը, անձամբ, տարբեր բանկոմատներից կանխիկացրել և ծախսել է իր անձնական կարիքների համար, իսկ մնացած՝ 3.710.151 դրամ գումարը տնօրինվել է Կ. Գ.-ի, Ե. Մ.-ի և Ա. Կ.-ի կողմից։

Նկարագրված արարքը կատարելու համար 2020 թվականի հուլիսի 29-ին ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարը ներգրավվել է որպես մեղադրյալ և նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի  1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Առաջադրված մեղադրանքում ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարն իրեն մեղավոր է ճանաչել լիովին և տվել խոստովանական ցուցմունքներ՝ ամբողջությամբ հատուցելով նաև պետությանը պատճառված վնասը:

Միևնույն ժամանակ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի  համաձայնության առկայության պայմաններում վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում՝ մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին:

Նախաքննության ընթացքում միջնորդագիր է ուղարկվել ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավարին՝ ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմում նույնաբնույթ խախտումները վերացնելու, դրանց պատճառները պարզելու և խախտումներ թույլ տրված անձանց նկատմամբ կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու առաջարկությամբ:

2020 թվականի սեպտեմբերի 14-ին քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործն ըստ էության քննության առնելու նպատակով դատարան ուղարկելու նպատակով։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

website by Sargssyan