Բեյլը պատրաստ է մնալ «Ռեալում» նույնիսկ առանց խաղաժամանակ ստանալու
Մադրիդի «Ռեալի» և Ուելսի ազգային հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլը մտադիր չէ հեռանալ Արքայական ակումբից:
The Times-ի հաղորդմամբ՝ 31-ամյա կիսապաշտպանը հասկանում է, որ գրեթե խաղաժամանակ չի ստանալու թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի կողմից, սակայն նույնիսկ այդ դեպքում պատրաստ է մնալ «Ռեալում»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» մտադիր է ընթացիկ ամռանը հրաժեշտ տալ 17 ֆուտբոլիստի, այդ թվում՝ Գարեթ Բեյլին:
Հիշեցնենք, որ 31-ամյա Բեյլը «Ռեալ» է տեղափոխվել 2013 թվականին: Նրա պայմանագիրը մադրիդյան թիմի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս: