20.Սեպտեմբեր.2020
Էլեկտրաէներգիայի երկարատև անջատումներ կլինեն Երևանում և 5 մարզերում Առաջիկայում ևս սահմանին սադրանքների մեծ ռիսկը կպահպանվի․ Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերի 21-ին Երևանի օդում թռիչքներ կիրականացնեն զինված ուժերի ինքնաթիռները ՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մասնակցել են հավաքների ամփոփմանը
Նիկոլապետության միլիցիան երեկվա իմ գրառման վե... Արարատի մարզում մեծ շուքով նշվեց «Բերքի տոնը.... Մահացել է Նորայր Դավիդյանցը Հանդիպում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Ա... Հաստատվել է կորոնավիրուսի 277 նոր դեպք Մատենադարանի հարակից տարածքում խոշոր հրդեհի պ... «Սուրբ Գևորգի տոնը». Բացառիկ մանրամասներ «Նույնիսկ բարև չենք տալիս իրար». Լուսինե Թովմ... Հայաստանի իշխանություններն Ալիևին պատասխան չո... Հայտնի է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հեղինա... Հանձնաժողովի անդամին կարող են հեռացնել. ինչպե... Ինչու են ծածկում հայելիները, երբ մարդ է վախճա... Ինչի համար են ձեռքի վրա կրում 7 հանգույցով Կա... «Նրա գուշակությունները նույնությամբ կատարվեցի... Աղջիկնե՛ր, սա ձեզ հաստատ պետք կգա. տղամարդու ... Ինչպիսի կանանց են ձգտում հորոսկոպի տարբեր նշա... Արծաթը առանց պատճառի չի սևանում. սա պետք է իմ... Խոսքեր, որոնք պետք է ասել հայելու առաջ, որպես... Նման պրիմիտիվ քայլերը նրանց չեն փրկելու. Արմե... COVID-19-ով պայմանավորված նոր սահմանափակումնե... Էլեկտրաէներգիայի երկարատև անջատումներ կլինեն ... Առաջիկայում ևս սահմանին սադրանքների մեծ ռիսկը... Նման պրիմիտիվ քայլերը նրանց չեն փրկելու. Արմե... Նավթի գներն աճել են Գազ չի լինի նշված հասցեներում

Ի՞նչ է բարձր ինտելեկտը․ գիտնականները նուրբ սահման են գծել շնորհալիության եւ հոգեկան խանգարումների միջեւ

Բարձր ինտելեկտը համարվում է բարձրագույն նյարդային գործունեության արտակարգ առանձնահատկություն՝ դրան բնորոշ են այնպիսի առավելություններ, ինչպիսիք են արագ մտածողությունը, բարդ բանականությունը, ինչպես նաեւ այն բանի գիտակցումը, ինչը ուրիշների համար անտեսանելի է: Գիտնականները նշել են խելացի տղամարդկանց եւ կանանց հիմնական հատկությունները, գրում է Planet Today-ը:

Բարձր ինտելեկտ ունեցող մարդիկ հակված են մտածելու ոչ սովորական եւ դժվարամատչելի բաների մասին: Սա զարգացած միտք ունեցող մարդկանց հիմնական հատկանիշներից է` մտածել մի բանի մասին, որը դուրս է սովորական առօրյա կյանքի սահմաններից: Այդ պատճառով նրանց համար դժվար է ընդհանուր լեզու գտնել ավելի «երկրային» մարդկանց հետ, որոնց հետաքրքրությունները հիմնականում ամենօրյա հարթության մեջ են:

Բրիտանական Նյուքասլի համալսարանի հետազոտողները ասում են, որ բարձր ինտելեկտ ունեցող մարդիկ մյուսներից ավելի հաճախ են տհաճ հնչյունների նկատմամբ բարձր զգայունություն՝ մեզոֆոնիա, ցուցաբերում: Ենթադրվում է, որ դա պայմանավորված է նրանց ուղեղի ավելի մեծ էլեկտրական ակտիվությամբ:

Մտավոր տաղանդ ունեցող մարդիկ հակված են հոգեկան խանգարումների: Օրինակ՝ երկբեւեռ խանգարման: Գիտնականները կարծում են, որ հանճարեղությունը կարող է դիտվել նաեւ որպես ուղեղի անոմալ զարգացում, ուստի տաղանդի եւ հոգեկան խանգարումների միջեւ կա շատ նուրբ սահման:

Ինտելեկտուալների համար բեռ է նաեւ միայնակությունը: Քչերը կարող են հասկանալ եւ ընդունել զարգացած ինտելեկտով մարդու բոլոր առանձնահատկությունները, ուստի շնորհ ունեցող մարդիկ հազվադեպ են զգալի թվով ընկերներ ունենում: Ի դեպ, միայնությունը նրանց հարվածում է ավելի քիչ, քան մյուսներին, որովհետեւ արտառոց ունակություններ ունեցող մարդը միշտ էլ անելիք եւ մտածելու բան է ունենում։

Շարունակություն

 

website by Sargssyan