Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Այս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժում Շատ շուտով Երևանը կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ և մոտեցումներ՝ տարբեր ոլորտներում․ Տիգրան ԱվինյանՙԱմիօ ժամանակաշրջան՚. կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքըՄեր հավաքական կամքն ի զորու է կանգնեցնել Ադրբեջանի ազդեցության կամակատարներին և անձեռնամխելի պահելու հայրենիքի ամեն մի կտոր, ամեն սանտիմետր. Հրայր ԿամենդատյանՏասնյակ մեքենաներով քաղաքացիները սպասում են Բագրատ և Միքայել սրբազաններին Սրբազանի կոչին հետևելով՝ հանուն մեր պետականության մասնակցում եմ ցույցերին. քաղաքացի «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Սրբազանն ու երեխան․ քայլերթը շարունակվում է Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան ԱվինյանԱրմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես ԻշխանյանԻնձ ամենաշատ հետաքրքրողն է, ժողովրդին ո՞նց ենք մենք հետո վերականգնելու․ Սրբազան Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Օլիմպիական խաղերի կրակը հասել է Ֆրանսիա ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Մայիսի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը, 10-13-ին սպասվում է անձրև և ամպրոպ Որ իշխանություն չկա, ի՞նչ պարզաբանեմ. Բագրատ Սրբազան «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Լուկաշենկոն ժամանել է Մոսկվա ՀԻՄԱ․ Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Կինը 2 ամսական երեխայի հետ միացել է «Շիրակը հանուն հայրենիքի» շարժմանը Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարըԳլենդելը իր աջակցությունն է հայտնում Բագրատ ՍրբազանինՄեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաքUcom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզմանԵկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան Քրիստինե Պեպելյանը որդու հետ լուսանկարներ է հրապարակել «Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը Տեսահոլովակի պրեմիերա. Սոնա Եսայան-«Էյֆորիա» Էվելինա Շահիրյանը և Հովհաննես Ղազարյանը սպասում են առաջնեկին (տեսանյութ) Սահմանային փոփոխություններից հետո «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվել է սահմանից 1 կմ հեռավորության վրա. Monument WatchԴիտավորությամբ հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, ինչի հետևանքով նա հիվանդանոցում մահացել էԱլեքսանդր Ռիբակը ջութակով նվագել է «Լադանիվա»-ի երգից հատվածՈրպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգումՔերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»Ավարտվեց «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչը․ Ադրբեջանը չի անցել եզրափակիչ ՈւՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը Շների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա․ երեխան վնասվածքներ ունի (տեսանյութ) Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է Խրախուսում ենք Թուրքիային և Իսրայելին լուծել տարաձայնությունները. Մեթյու ՄիլլերԹիբիլիսիում բողոքի ցույցերը շարունակվում են. մասնակիցները դիմել են ոստիկանությանըՀՀ նախագահը հանդիպում է ունեցել Հայ բարեգործական ընդհանուր միության Սիլիկոն Վելի մասնաճյուղի և Սինոփսիս Արմենիա ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետՀայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրներըԿայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովըԵրեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կայցելի Հայաստան
Մշակույթ

«Կռիվը մեկ ուղղությամբ է՝ ազգային մտածողության, դաստիարակության և ազգային նկարագիր ունեցող մարդ կերտելու դեմ»

Գրականագետ, ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դասախոս Սերժ Սրապիոնյանն ասում է՝ հայագիտական առարկաների մասով ներկայացված չափորոշիչները նա ոչ մեկ անգամ որպես չարորոշիչ է բնութագրել: «Այստեղ հստակ նկատվում է կրթական ամբողջ համակարգը կործանելու միտում, սա պատահական չի արվում: Այս անձը, որին բազմեցրին կրթության և այլ, և այլ ոլորտների նախարարի պաշտոնում, հատուկ, կարծում եմ, նույնիսկ գենետիկ ատելություն ունի այն ամենի նկատմամբ, ինչն ազգային է: Սա ասում եմ և ոչ մի վայրկյան չեմ ուզում մեղմել իմ կարծիքը, որովհետև փաստերն ուղղակի աղաղակող են: Կրթական համակարգը ղեկավարելուն կոչված մարդը նախ և առաջ ուղեղի ամենամութ անկյունում անգամ պետք է հասկանար, որ սա ամենապահպանողական ոլորտներից մեկն է:

Ինչո՞վ: Ոչ թե նրանով, որ հետ է մնում ժամանակակից կրթական մեթոդներից, ձևերից ու մոտեցումներից, այլ որովհետև այս համակարգն այն եզակիներից է, որն ունի ավանդական քննություն բռնած ձևեր, մեթոդներ և այլն: Վերցնել, կրթությունը վերափոխելուն կոչել մարդկանց, որոնք մեղմ ասած, «вокруг до около»-են կրթության հետ, սա արդեն իսկ խոսում է այն մասին, որ հատուկ ծրագրով փորձ է արվում սերմանել այնպիսի մոտեցումներ, որ Հայաստանը կրթական մակարդակով հայտնվի աշխարհի չգիտեմ որ մի երրորդ տեղում:

Այն չափորոշիչներով ու մոտեցումներով, որոնցով նրանք վերաբերում են մանավանդ հայագիտական առարկաներին և այն մոտեցումներով, որով նրանք փորձում են նորամուծություններ խցկել դպրոց, ակնհայտ երևում է՝ կռիվը մեկ ուղղությամբ է՝ ազգային մտածողության, դաստիարակության և ազգային նկարագիր ունեցող մարդ կերտելու դեմ, որովհետև մարդիկ մոռանում են մի պարզ բան: Այս դարում առանց դպրոցի էլ երեխային կարելի է դարձնել գրագետ, կարդացած, զարգացած, բայց դաստիարակությունն առանց հանրույթի անհնարին է: Դպրոցը գիտելիքներ տալու հետ զուգահեռ դաստիարակության, մարդակերտման օջախ է: Բայց այս խնդիրը մարդիկ աչքաթող են արել»,-Past.am-ի հետ զրույցում ասում է գրականագետը:

Սրապիոնյանը նշում է՝ կային մանկավարժներ, որոնք այժմ էլ չափանիշներ են: «Այս չափորոշիչները կազմողներից մեկն այդ մանկավարժների գործերը, ուղեցույցները կարդացե՞լ է, գիտի՝ ի՞նչ է մանկավարժությունը, տեղյա՞կ է, թե ինչպես են հումքից մարդ կերտում: Ամենատարբեր առարկաների չափորոշիչները կազմողների մեջ չտեսա մեկին, որը մանկավարժական մոտեցում դրսևորեր դպրոցի նկատմամբ:

Խնդիրը միայն դասագիրքը չէ, վատ դասագրքով էլ կարել է գիտելիքներ ստանալ, ընդ որում՝ հայոց լեզվի և գրականության նախորդ դասագրքերի նկատմամբ անբավականությունս հայտնել եմ բազմիցս: Հիմա սարքել են շիլաշփոթ, ղափամա բառի ուղիղ իմաստով, լցրել են մեջն ամեն ինչ, առանց չափանիշների, հաշվի չառնելով տվյալ առարկայի նշանակությունը, ուղղվածությունը նախատեսվածությունը, սա արել են ճոխ արտաքինն ապահովելու նպատակով, բայց ներքուստ քանդում են հայկական դպրոցի ավանդական հիմքերը»,-եզրափակում է մեր զրուցակիցը:

Լուսինե Առաքելյան