Օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 5-9-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: Ըստ կանխատեսումների՝ այս շաբաթ ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի օգոստոսի 9-ին. Արմավիրի, Արարատի մարզերում և Վայոց Ձորի նախալեռներում այն կհասնի մինչև +39 աստիճանի:
Երևանում այսօր ցերեկային ժամերին կլինի +32-ից +34, երեկոյան՝ +25-ից +27 աստիճան տաքություն: