«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել իսպանացի պաշտպանի հետ
Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» հայտարարել է նոր ձեռքբերման մասին:
«Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ակումբին է միացել 23-ամյա իսպանացի պաշտպան Դավիդ Ումանեսը:
Դավիդը հանդես է եկել իսպանական «Սարագոսա Մ19», «Ատլետիկո Մալագա», «Լոգրոնես Պրոմեսաս», բուլղարական «Սլավիա Սոֆիա» և մի շարք այլ ակումբներում։
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է ռումինական «Ակադեմիկա Կլինչենի» ակումբի ֆուտբոլիստ: