Արսեն Թորոսյանը պատրաստվում է պատվաստել ամբողջ հայ ժողովրդին, որպեսզի դրանով դարձնի չբեր. Ակցիա՝ նախարարության մոտ
Առողջապահության նախարարության մոտ մի խումբ քաղաքացիենր բողոքի ակցիա են անցկացնում: Քիչ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին Սոնա Աղեկյանի, ով մինչև ավտոմեքենան նստելը, հասցրեց հայտարարել, թե Նիկոլ Փաշինյանն ու Արսեն Թորոսյանը հանցագործներ են:
Ոստիկանները հավաքվածներից պահանջում են ազատել ճանապարհը, չխանգարել երթևեկությանը:
Ակցիայի մասնակիցներից մեկն իր հերթին հայտարարեց, որ Արսեն Թորոսյանը պատրաստվում է պատվաստել ամբողջ հայ ժողովրդին, որպեսզի դրանով դարձնի չբեր. «Ռուսաստանում պատվաստանյութն արդեն պատրաստ է, սակայն Թորոսյանին դա չի հետաքրքրում: Նա ուզում է ժողովրդին սրսկել միայն Բիլ Գեյթսի պատվաստանյութը: Մի՞թե դա հանցագործություն չէ: Այդ մարդիկ վաճառվել են Սորոսին»:
Ավելին՝ այստեղ