Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԱյստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՄիայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը«ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛րՃապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համարԱրևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները Իշխանության թիրախում հոգևոր առաջնորդներն են Հայոց Ցեղասպանության մեթոդաբանությունից. Արմեն Մանվելյան Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ է բացել Ռաիսին ժամանել է Պակիստան Սա արդեն քաղաքականություն չէ, սա մեկ հոգու ծաղրն է սեփական ժողովրդի հանդեպ․ Վահե ՀովհաննիսյանՍտեղծված իրավիճակը Նիկոլ Փաշինյանի սխալների հետևանքն է. դա դիվանագիտական նոնսենս է. Արշակ Կարապետյան
Քաղաքականություն

Շաքե Իսայան . «Բացի ակամա ինքնախոստովանությունը, պետք է նաև հայելու մեջ շիտակ նայել».

Ինչպես հայտնի է, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը վերջին շրջանում մի շարք հանդիպումնր է ունենում համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով, մեղմ ասած, դժվարին վիճակում հայտնված մի շարք ոլորտների ներկայացուցիչների հետ: Հանդիպում է եղել, օրինակ` հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչների հետ, ու նման հանդիպումները պարբերական դարձնելու որոշում էր կայացվել: Օրերս էլ սոցիալական տարբեր խմբերի հետ հանդիպումների շարքը շարունակելով՝ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երաժիշտ-կատարողների հետ՝ իրենց իսկ խնդրանքով։ Զուգահեռ՝ կան իշխանական պատգամավորներ, պաշտոնյաներ, որոնք հանդիպումների շարքը դիտարկում են «քաղաքական դիվիդենտներ հավաքելու» մեջ, զարմանում անգամ, թե ինչու են սոցիալապես տարբեր խմբերի ներկայացուցիչները հանդիպել ոչ թե կառավարության ներկայացուցիչների, այլ Գագիկ Ծառուկյանի հետ: 

Անդրադառնալով վերոնշյալ արձագանքներին՝ Past.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը նախ ընդգծեց.

«Ամեն անգամ միամտաբար կարծում եմ, որ մեր որոշ իշխանականների պահվածքից այլևս զարմանալու տեղ չկա: Սակայն ամեն անգամ նրանք նորովի են զարմացնում: Պարոն Ծառուկյանն արդեն տասնյակ տարիներ գրեթե ամենօրյա ռեժիմով հանդիպումներ, քննարկումներ է ունենում ամենատարբեր գործունեություն ծավալող մեր հայրենակիցների հետ և ոչ միայն: Եվ այսօր էլ բացառություն չէ, երբ տնտեսական ճգնաժամի մեջ գտնվող տարբեր ոլորտների ներկայացուցիչները հանդիպումներ են նախաձեռնում հենց պարոն Ծառուկյանի հետ: Իսկ այդ հանդիպումներին որոշ պաշտոնյաների արձագանքը, մեղմ ասած, ադեկվատ չէ: Ավելին, նրանց արձագանքները, ըստ իս, ակամա ինքնախոստովանություն են ոչ կոմպետենտ լինելու վերաբերյալ: Մասնավորապես, այն հարցապնդումը, թե ինչու՞ են հանդիպել պարոն Ծառուկյանի հետ և ոչ թե իրենց, նշանակում է մեկ բան, որ իրենք միամտաբար խոստովանում են, որ իրենք իրենց տեղում չեն»:

Շարունակելով՝ պատգամավորը հավելեց. «Քանի որ հենց իրենք են այդ մասին բարձրաձայնում, մեզ ոչինչ չի մնում, քան փաստել օբյեկտիվ իրականությունը և անցնել առաջ: Եվ հետո՝ մի փոքրիկ հիշեցում. կառավարության դիմաց պարբերաբար տնտեսապես տուժած ոլորտների ներկայացուցիչներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, և եթե այս մարդկանց ընդունելության անգամ չեն արժանացնում, ապա գոնե մենք այստեղ հաստատ մեղավորություն չունենք: Այնպես որ, բացի ակամա ինքնախոստովանությունը, պետք է նաև հայելու մեջ շիտակ նայել»: