Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal
Sport

Գաբրիել Սարգսյան․ Ուրախ եմ, որ Լեւոն Արոնյանը համաձայնել է խաղալ օնլայն Օլիմպիադայում, շատ կարեւոր էր թիմի համար

Ուրախ եմ, որ Լեւոն Արոնյանը համաձայնել է խաղալ օնլայն Օլիմպիադայում: Սա մեզ համար շատ կարեւոր էր, եւ նրա մասնակցությունը թիմն ավելի կուժեղացնի:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց գրոսմայստեր, շախմատի Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը:

Հուլիսի 22-ից մեկնարկած շախմատի առաջին օնլայն Օլիմպիադայում Գաբրիել Սարգսյանը Լեւոն Արոնյանի հետ հանդես կգա տղամարդկանց Հայաստանի հավաքականի հիմնական կազմում: Կանանց պայքարում հիմնական կազմում կլինեն Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը, մինչեւ 20 տարեկանների պայքարում ՝ Հայկ Մարտիրոսյանն ու Աննա Սարգսյանը:

Հայաստանը 25 թիմերի հետ ուժեղագույն դիվիզիոնում է եւ ունի չորրորդ վարկանիշը՝ զիջելով միայն Ռուսաստանին, Չինաստանին եւ ԱՄՆ-ին։

Հիշեցնենք, որ 2020 թվականի օգոստոսի 5-17-ը Մոսկվայում պետք է տեղի ունենար 44-րդ Համաշխարհային օլիմպիադան, որը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգվեց մեկ տարով:

Օնլայն Օլիմպիակադ կտեւի մինչեւ օգոստոսի 30-ը: Ուժեղագույն թիմերը պայքարի մեջ կմտնեն օգոստոսի 21-ին։

Հայաստանի հավաքականի կազմում տղամարդկանց թիմից պահեստայինում հանդես կգան Հրանտ Մելքումյան, Սամվել Տեր-Սահակյան, կանանց պահեստայինում՝ Մարիա Գեւորգյանն ու Սուսաննա Գաբոյանը, մինչեւ 20 տարեկանների պայքարում էլ Շանթ Սարգսյան, Մարիամ Ավետիսյան:

Գաբրիել, առաջին անգամ անցկացվում է օնլայն Օլիմպիադա եւ Դուք հիմնական կազմում եք Լեւոն Արոնյանի հետ: Ի՞նչ սպասելիքներ կան:

Հետաքրքիր միտք է օնլայն Օլիմպիադա անցկացնելը: Քանի որ այս շրջանում պաշտոնական մրցաշարեր չկան, ՖԻԴԵ-ն այս կերպ փորձում է բացը լրացնել: Պարզ է, որ պաշտոնական մրցաշարի հետ չի համեմատվի: Արագ շախմատ է լինելու: Ամենամեծ մինուսն այն է, որ կարող են լինել շախմատիստներ, որոնք արդար չեն խաղա:

Օնլայն Օլիմպիադան պաշտոնական մրցաշար է համարվում եւ ուժեղագույն թիմերն են խաղալու այստեղ: Իհարկե՝ խարդախներ կգտնվեն, անարդար կխաղան, բայց ուժեղագույն թիմերը նման բան չեն անի:

Նման օնլայն մրցաշարերը հիմնականով zoom հարթակում են խաղում, որը հնարավորություն է տալիս միաժամանակ բոլոր մասնակիցներին տեսնել: Կարծում եմ, այս դեպքում էլ zoom-ով կխաղանք: Պարտավոր ես քո էկրանը screen sharing անել, որպեսզի մրցավարները տեսնեն, թե քո խաղատախտակին ինչ է կատարվում խաղի ընթաքցքում:

Ինչպե՞ս է Ձեզ մոտ ստացվում օնլայն շախմատը: Կարանտինի ընթացքում մասնակցե՞լ եք օնլայն մրցաշարերի:

Ես քիչ եմ մասնակցում օնլայն մրցաշարերի, բայց տեղյակ եմ, որ մեր տղաները բավական ակտիվ են եղել այս ընթացքում: Ես մասնակցեցի Եվրոպայի առաջնությանը, որն առաջին անգամ էր անցկացվում օնլայն  տարբերակով եւ երրորդ տեղը զբաղեցրի: Ընդամենը երկու մրցաշար եմ խաղացել օնլայն այս կորոնավիրուսային շրջանում:

Տղամարդկանց հիմնական կազմում խաղալու եք Լեւոն Արոնյանի հետ: Արդեն ունեցե՞լ եք համատեղ մարզում եւ ի՞նչ նապատակ է դրված Ձեր կազմի առջեւ:

Շատ կարեւոր է, որ Լեւոն Արոնյանը համաձայնել է խաղալ օնլայն Օլիմպիադայում: Սա մեզ համար շատ կարեւոր էր, քանի որ նախքան Օլիմպիադայի մեկնարկը ինքս մտածում էի, որ Լեւոնը չի համաձայնի խաղալ: Շատ լավ է, որ նա խաղալու է: Միաժամանակ խաղալու ենք 6-ով՝ հիմնական կազմերի երկու տղաներն ու աղջիկները եւ երիտասարդներից մեկ աղջիկ, մեկ տղա: Օրինակ, եթե խաղում ենք Ռուսաստանի հետ, լինելու ենք այդ 6-ով: Այստեղ շատ կարեւոր է նաեւ թե աղջիկները, երիտասարդներն ինչ մարզավիճակում կլինեն: Ուրախությամբ կնշեմ, որ երիտասարդները բոլորն էլ շատ ուժեղ են, եւ դա մեզ համար շատ կարեւոր է. համենայն դեպս նրանք թիմը չեն թուլացնի, ավելին՝ կուժեղացնի:

Ի՞նչ մարզավիճակում եք այժմ Դուք եւ թիմի անդամները:

Ամենամեծ խնդիրը հենց դա է, քանի որ ոչ մեկս չգիտենք՝ ինչ մարզավիճակում ենք (ծիծաղում է): Պատրաստվում ենք, մարզվում ենք: Ես թիմի անդամների հետ էլ եմ մարզվում, Լեւոնն էլ է պատրասվում: Աղջիկներն իրենց մարզիչի հետ են աշխատում: Նպատակը լավագույնս մասնակցելն է: Քանի որ հավաքականով ենք ներկայանում, յուրաքանչյուրս էլ կփորձենք մեր հնարավորությունների առավելագույնով հանդես գալ: Դեռ բավական ժամանակ ունենք, կհասցնենք լավ մարզավիճակում լինել:

Ֆավորիտ թիմերն են Ռուսաստանը, Չինաստանը: Հիմնականում այն երկրների թիմերը, որտեղ աղջիկների, երիտասարդների ուժեղ ռեզերվ կա:

Չեմ կարծում, որ օնլայն տարբերակում ուժեղ խաղացող թիմերը կամ շախմատիստները զիջեն իրենց դիրքերը: Այն արդյունքները, որոնք լինում են օնլայն մրցումներում, հիմանակում նույն պատկերն է, եթե իհարկե, արդար են խաղում: Կան շախմատիստներ, որոնք համենայն դեպս,  կասկածելի արդյունքներ են ցույց տալիս, բայց ուժեղներն իրենց մակարդակի վրա են, ուժեղ են խաղում:

Ըստ Ձեզ՝ օնլայն Օլիմպիադան կհաջողի՞:

Պետք է նշել, որ առաջին անգամ է Օլիմպիադան օնլայն անցկացվում, եւ սա չի փոխարինում Համաշխարհային Օլիմպիադային: 

44-րդ Համաշխարհային օլիմպիադան չի չեղարկվել, այլ հետաձգվել է մեկ տարով եւ կանցկացվի 2021 թվականին: Սա ուղղակի եւս մեկ տարբերակ է այս շրջանում պաշտոնական մրցաշարերի պակասը լրացնելու համար: Վստահ եմ, որ շախմատասերների համար շատ հետաքրքիր կլինի: Մի թիմում միաժամանակ խաղալու են տղաները, աղջիկները եւ երիտասարդները: Այս առումով հետաքրքիր կլինի հետեւելը: