3․ Լանգսատ
Լանգսատի պտուղը լինում է օվալաձև կամ կլոր, արտաքինից կարտոֆիլ է հիշեցնում և աճում է փշերով: Փոքրիկ, կիսաթափանցիկ միջուկը շատ քաղցր համ ունի, երբ միրգը բավականաչափ հասած է լինում: Դրանից հաճախ օշարակներ են պատրաստում:
4․ Չերիմոյա
Այս միրգն այլ կերպ անվանում են «կրեմային խնձոր»: Չերիմոյայի սիրահարներն ասում են, որ այս մրգի համը կարծես բանանի, արքայախնձորի, դեղձի, պապայայի և ելակի համերի տարօրինակ խառնուրդ լինի: Պտուղը փափուկ է, այդ պատճառով էլ այն ուտում են սառեցված վիճակում գդալով, ինչպես պաղպաղակը:
5. Ագուահե
Արմավենու պտուղ է, որը պատված է կարմրավուն կեղևով: Վերջինս հարկավոր է մաքրել, որպեսզի հասնեք ուտելի, դեղնավուն միջուկին: Ագուահեն օգտագործվում է ջեմերի, հյութերի, պաղպաղակի և գինու արտադրության մեջ: Օգտագործվում է այրվածքների բուժման ժամանակ:
6․ Պեպինո
Պեպինոն կամ քաղցր վարունգը աճում է Հարավային Ամերիկայում: Դրա հոտը նման է սեխի և վարունգի հոտերի համադրությանը, իսկ համը՝ տանձի և սեխի: Միրգը նուրբ և բուրավետ է, այդ պատճառով դրանից հաճախ պատրաստում են մրգային աղանդերներ և աղցաններ:
7․ Դրակոնի միրգ
Դրակոնի միրգն աճում է ամբողջ Ասիայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում: Այն ուժեղացնում է իմունային համակարգը և օգնում է մարսողությանը: Նաև կաևոր է, որ այն իջեցնում է գյուկոզայի աստիճանը արյան մեջ, ինչը կարող է օգնել շաքարով հիվանդ մարդկանց:
8. Տամարիլլո
Տամարիլլոն վիտամին C-ի աղբյուր է և կարող է օգտագործվել աղցանների մեջ: Պտուղներն ունեն օվալաձև տեսք և 4-10 սանտիմետր երկարություն: Այն կարող է լինել դեղին, կարմիր կամ նույնիսկ մանուշակագույն: Որոշ պտուղներ իրենց վրա գծեր ունեն: Կարմիր տամարիլլոներն ավելի թթվաշ են, իսկ դեղինները՝ քաղցրահամ: Այս միրգը հարուստ է վիտամիններով և միևնույն ժամանակ քիչ կալորիական է:
9. Լուկումա
Լուկուման ամրացնում է իմունային համակարգը և լցնում է օրգանիզմը վիտամիններով, հանքային նյութերով և անտիօքսիդանտներով: Ոմանք օգտագործում են Լուկուման թխվածքներում, պաղպաղակներում:
10․ Ռամբուտան
Այս տարօրինակ տեսքով միրգը դրսից նման է փափուկ ելակի, իսկ ներսից նման է լիչիի: Ռամբուտանն աճում է Ֆիլլիպիններում և պարունակում է բազմաթիվ սննդարար նյութեր: