«Շնորհակալ եմ անգին խորհուրդներիդ համար»․ Մկրտիչ Արզումանյանը Մարկ Սաղաթելյանի հետ լուսանկար է հրապարակել
Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը մշտապես արձագանքում է ամենատարբեր իրադարձություններին եւ իր կարծիքն է արտահայտում այս կամ այն հարցի վերաբերյալ։
Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է դերասան Մարկ Սաղաթելյանի հետ։ Հրապարակմանը կից Մկրտիչ Արզումանյանը գրել է․ «Ես միշտ երազել եմ քեզ հետ նույն նախագծում հանդես գալ։ Անսահման ուրախ եմ, որ նման առիթներ բազմիցս ունեցել եմ: Շնորհակալ եմ անգին խորհուրդներիդ համար: ԽՈՆԱՐՀՎՈւՄ ԵՄ», ապա հավելել է #ՄարկՍաղաթելյան հեշթեգը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանը հանդես էր եկել կոչով։ Նա գրել էր․ «Կարեւոր։ Պահենք մեր դիրքերը նաեւ թվային հարթակներում։ Twitter-ը մեծ սոց. հարթակ է, որը Հայաստանում շատ քիչ է օգտագործվում, ի տարբերություն թշնամու՝ կիբեռԲառանների։ Կոչ եմ անում ընկերներիս, ովքեր լավ են տիրապետում անգլերեն/ռուսերեն լեզուներին, բացել կամ ակտիվացնել Twitter հաշիվներ եւ տարածել Հայաստանում կատարվող իրադարձությունների մասին ինֆորմացիան անգլերեն եւ ռուսերեն լեզունեով նշելով հետեւյալ հեշթեգերը #Armenia #Azerbaijan #StopAggressions #StopAzerbaijan #StopAliyev։ Ես իմ էջն արդեն ակտիվացնում եմ»։