06.Օգոստոս.2020
Երևան-Մոսկվա առաջիկա չվերթները Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է... «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա
ԱԻԲԱ-ն անհամապատասխանություններ է գտել ՀԲՖ ն... Կոտայքում 30-ամյա երիտասարդը կամրջից ցած է նե... Բեյլը պատրաստ է մնալ «Ռեալում» նույնիսկ առանց... Վրաստանը հայտարարություն է տարածել Ի՞նչ է բարձր ինտելեկտը․ գիտնականները նուրբ սա... Ո՞րն է կորոնավիրուսը փոխանցող ամենավտանգավոր ... Մի զինծառայող է մահացել, երեքն էլ ծանր վիճակո... Կառավարությունը 278 միլիոն դրամ հատկացրեց Տավ... Նշանակալի առավելություն ունենք հակառակորդ Ադր... Նավթի գներն աճել են "Չտես փրկիչն" ու Արժեք ստեղծողը Կորոնավիրուսով վարակման անսպասելի ախտանիշ է հ... Ռազմական ոստիկանության պետ նշանակվեց «Հայփոստ» ՓԲ ընկերության աշխատակիցների նկատմա... ՀՀ ԶՈւ գրոհային ավիացիոն ուժերը շարունակում ե... «Կարծես սարսափելի երազ լիներ». նոր կադրեր Բեյ... ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե սուպերմարկետում կամ բանկում մե... Թանկարժեք մետաղների գներն աճել են․ NYMEX «Սկսել են մեզ 37 թվի ոգով ներկայացնել, սա ի՞ն... Պարետի նոր որոշմամբ՝ որոշ սահմանափակումներ հա... ՄԻՊ արագ արձագանքման արդյունքում քաղաքացու կե... Նշանակալի առավելություն ունենք հակառակորդ Ադր... Արթուր Վանեցյանը մարտական է տրամադրված Ռեալը որոշում է կայացրել Կուբոյի ապագայի վերա... Հարսնացուն պատմել է Բեյրութում պայթյունի ժամա...

Ընթանում է Դատավորների հերթական ընդհանուր ժողովը. Օրակարգում է ՍԴ դատավորի թեկնածուի ընտրությունը (ուղիղ)

Նշենք, որ Ընդհանուր ժողովի օրակարգը բավականին հագեցած է. դատավորները պետք է կատարեն Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի, ինչպես նաև դատավորների գործունեության գնահատման և Ուսումնական հարցերի հանձնաժողովների դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուների ընտրություն։

ՍԴ դատավորի թափուր տեղի համար իրենց թեկնածությունն են առաջադրել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը և  Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանը։

Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվելու համար  առաջադրվել են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Ստեփան Միքայելյանը, Գոռ Հակոբյանը և Սուրեն Անտոնյանը։

Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի համար Վճռաբեկ դատարանի կողմից առաջադրվել է Աշխեն Ղարսլյանի թեկնածությունը,  «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ–ի կողմից՝ Արսեն Թավադյանինը, իսկ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ–ի կողմից՝ Անահիտ Մանասյանինը։ Չորս թեկնածու էլ ներկայացված է ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուների թվում. մասնավորապես Վերաքննիչ քրեական դատարանի թեկնածուն Գաբրիել Պետրոսյանն է,  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ–ի թեկնածուն՝ Հասմիկ Հարությունյանը,  «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ–ինը՝ Արտաշես Խալաթյանը, իսկ թեկնածուներից Աշխեն Ղարսլյանն էլ ինքնառաջադրվել է։

Նշենք, որ դատավորների ընդհանուր ժողովի ընթացքում յուրաքանչյուր հանձնաժողով իր կազմից հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ ընտրում է հանձնաժողովի նախագահ, որը ղեկավարում է հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը:

Դատավորների հերթական ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ` Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի  համաձայն՝ դատավորների ընդհանուր ժողովը կազմված է Հայաստանի Հանրապետության բոլոր դատավորներից, որոնք ի պաշտոնե Դատավորների ընդհանուր ժողովի անդամներ են: Դատավորների ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե ժողովին ներկա է դատավորների կեսից ավելին: Ներկայումս Հայաստանում կա գործող 236 դատավոր և 119 դատավորի մասնակցությունը բավարար է քվորում ապահովելու համար։

website by Sargssyan