Վերներն առաջին մարզումն է անցկացրել «Չելսիի» կազմում (ֆոտո)
Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Տիմո Վերներն առաջին մարզումն է անցկացրել իր նոր ակումբի՝ Լոնդոնի «Չելսիի» կազմում:
Գերմանիայի հավաքականի 24-ամյա գերմանացի ֆուտբոլիստը «Չելսիի» հետ կնքել էր հինգ տարվա պայմանագիր։ Լոնդոնյան ակումբը Վերների համար վճարել էր նրա պայմանագրում ամրագրած 60 միլիոն եվրո տրանսֆերային գինը։
Գումարի 15 տոկոսը կստանա գերմանական «Շտուտգարտը», որից Վերները 2016-ին էր տեղափոխվել «ՌԲ Լայպցիգ»։