«Զենիթի» ֆուտբոլիստները կոտրել են Ռուսաստանի բյուրեղապակյա գավաթը (ֆոտո)
Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ֆուտբոլիստները պարգեւատրության ժամանակ կոտրել են Ռուսաստանի բյուրեղապակյա գավաթի վերեւի մասը։
«Զենիթը» չորրորդ անգամ նվաճեց Ռուսաստանի գավաթը։ Եզրափակիչում պետերբուրգյան թիմը նվազագույն հաշվով պարտության մատնեց «Խիմկիին»։ Միակ գոլը 84-րդ րոպեին 11 մետրանոցից խփեց ռուսաստանցի Արտյոմ Ձյուբան։
«Զենիթը» շրջանցեց Մոսկվայի «Սպարտակին», որը երեք անգամ է նվաճել Ռուսաստանի գավաթը։ Ռեկորդակիը Մոսկվայի «Լոկոմոտիվն» է՝ 8 անգամ։ Երկրորդն այդ ցուցանիշով մոսկովյան ԲԿՄԱ-ն է՝ 7 տիտղոս։
Նախորդ անգամ «Զենիթը» գավաթակիր էր դարձել 2016-ին, երբ եզրափակիչում 4։1 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին։