Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer
Economy

Գազի գնի շուրջ ստեղծված միֆերը հօդս են ցնդում

Գազի գնի թեմայի նկատմամբ մեր հանրությունը շատ զգայուն է։ Պատճառն այն է, որ այն ինչպես բազմակի թելերով կապված է տնտեսական գործունեության տարբեր ճյուղերի գործունեության, այնպես էլ մեծ ազդեցություն ունի մեր երկրի սոցիալ-տնտեսական միջավայրի վրա։ Եվ պատահական չէ, որ գազի գնի յուրաքանչյուր վերանայման հայտ հանրության շրջանում ակտիվ քննարկումների առիթ է դառնում։

Սակայն շատ հաճախ այդ քննարկումների դաշտ են ներմուծվում մանիպուլյատիվ տեղեկատվություն կամ միֆեր հանրությանը մոլորեցնելու և իրականությունն այլ կերպ ներկայացնելու համար։
Թե ինչո՞ւ է այդպես արվում, դա այլ հարց է, բայց հարկ է նշել, որ տարիներ շարունակ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ոչ միայն մեր երկրի խոշորագույն գործատուներից մեկն է, որը եղել է ՀՀ տնտեսության մեջ՝ մասնավորապես էներգետիկ ոլորտում խոշորագույն ներդրողներից և այդ պատճառով է, որ այս հսկա էներգետիկ ընկերությանը պարբերաբար մենք տեսնում ենք հարկատուների առաջին տասնյակում։
Պետք է նկատի ունենանք նաև, որ էներգետիկ ոլորտում ներդրումների արդյունքում է, որ Հայաստանն ունի գազաֆիկացման շատ բարձր մակարդակ։ ՀՀ-ում գազիֆիկացման աշխատանքների վրա ներդրվել է շուրջ 285 մլն դոլար, որի արդյունքում ՀՀ շրջանների գազիֆիկացման մակարդակը հասցվել է մոտ 91 տոկոսի: Իսկ ստորգետնյա պահեստարանի կարողության ավելացմանն ուղղվել է մոտ 12 մլն դոլար:
Այսպիսի փաստերի մասին շատերը տեղյակ չեն, սակայն հանրության շրջանում լայն արձագանք է գտնում այն թեման, թե ինչո՞ւ է ներկայումս Եվրոպայի համար գազի գինն անհամեմատ ավելի ցածր, քան Հայաստանի համար: Այս հարցին ամբողջական պատասխան տալու համար պետք է հաշվի առնենք, որ Եվրոպայում գոյություն ունի գազի երկու հիմնական գին` երկարաժամկետ պայմանագրային գին և մեկանգամյա գործարքի գին։
Երկարաժամկետ գործարքի գինը շաղկապված է նավթի միջազգային գների հետ, որոշակի ժամանակային տարբերությամբ, իսկ մեկանգամյա գինը որոշվում է՝ կախված շուկայում այդ պահին առկա առաջարկ/պահանջարկ իրավիճակից:
Սակայն Հայաստանը տարածաշրջանի որոշ երկրների պես առավել նախընտրելի համարեց գազի գնի շուրջ կնքել երկարաժամկետ պայմանագիր և այն չկապել նավթի գնի հետ։ Թերևս այն պայմանավորված էր նրանով, որ Հայաստանը փորձեց կայուն և կանխատեսելի գնով գազը գնել և այն կախման մեջ չդնել նավթի գնից, որը շատ անկայուն է և ժամանակի ընթացքում կախված աշխարհում տարբեր քաղաքական և տնտեսական զարգացումներից՝ կարող է մեծ տատանումներ ունենալ՝ մեկ բացասական ազդեցություն բերելով իր հետ, մեկ՝ դրական։
Սակայն անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի այդ որոշումը եղել է առավել քան արդյունավետ։ Դրա արդյունքում է, որ Հայաստանը տարիներ շարունակ ցածր գնով է գնել կապույտ վառելիքը, չեն եղել գնի կտրուկ տատանումներ, ինչն իր դրական ազդեցությունն է ունեցել Հայաստանի տնտեսական կայուն զարգացման վրա։
Իսկ անդրադառնալով նաև այն տարածված պնդմանը, որ Հայաստանին մատարակարարված գազի գինն ավելի թանկ է, քան ՌԴ-ի կողմից այլ գործընկեր երկրներին (Օրինակ՝ Մոլդովա, Բելառուս, Ուկրաինա) մատակարարվող գազը, պետք է նշենք, որ այս պնդումը ևս դասվում է միֆերի շարքին, քանի որ եթե համեմատենք տարիների ընթացքում Հայաստանին մատակարարված գազի գինը այլ երկրներին համար նախատեսված գնի հետ, ապա կտեսնենք, որ Հայաստանը գնային առումով ավելի բարվոք վիճակում է եղել։
Եվ այս թեմայի հետ է կապված նաև այն հարցը, թե ինչո՞ւ Հայաստանն Իրանից գազ չի գնում։ Ճիշտ է՝ գազի հսկայական պաշարներ ունեցող Իրանը գտնվում է մեր անմիջական հարևանությամբ, բայց գազատարի գործունեության ողջ ընթացքում Իրանը Հայաստանին ավելի թանկ գնով է գազ առաջարկում, քան Ռուսաստանը, դրա համար էլ Հայաստանի համար իրանական գազը գնային առումով ձեռնտու չէ։ Եվ պատահական չէ, որ նույնիսկ ՀՀ էներգետիկ ոլորտի պատասխանատու պաշտոնյաներն են ժամանակ առ ժամանակ խոստովանել, որ իրանական կողմից չի եղել տնտեսապես էժան առաջարկ։
Սակայն ներկայացված փաստերը չեն խանգարում, որպեսզի ներկայիս իշխանական որոշ շրջանակներ, որոնք իրենց Հռոմի պապից ավելի կաթոլիկ են համարում, շահարկեն դեռևս Սերժ Սարգսյանի օրոք՝ 2013 թ․-ին հայկական և ռուսական կողմերի միջև ստորագրված 2 պայմանագրերի հարցը, որոնցից մեկը վերաբերում էր Հայաստանի կողմից ձեռք բերվող ռուսական գազի գնի ձևավորման կարգին, իսկ մյուսը՝ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքին և հետագա գործունեության պայմաններին։
Եթե ներկայիս իշխանությունները չեն կարողանում ավելի լավ պայմաններով գազի գնի հարցում համաձայնություն ձեռք բերել, ապա ավելի լավ է, որ այդ շրջանակներն ընդհանրապես լռեն։

Հեղինակ՝ Արտակ Գալստյան