Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Միհրան Պողոսյանը Հանրապետության հրապարակում տվեց նոր շարժման մեկնարկը Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա Սողոմոնյան
Տնտեսություն

««Գազպրոմն» ու Հայաստանը»՝ միֆերից դեպի իրականություն

Orer.am-ը շարունակում է ներկայացնել մամուլի առավել ուշագրավ հրապարակումները

Վերջին շրջանում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովին ներկայացրած սակագների վերանայման հայտը կրկին քննարկումների օրակարգ բերեց գազային քաղաքականության մի շարք հարցեր։ Դրանց մի մասը նոր հարցադրումներ են, սակայն զգալի մասը բավականին խորն արմատներ ունեն, և որոնց շուրջ բավականին միֆեր են հյուսվել, ու որպես մանիպուլյացիոն տեղեկատվություն՝ այսօր օգտագործվում են հանրությանը մոլորեցնելու համար։

Նախ նշենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ոչ միայն մեր երկրի խոշորագույն գործատուներից մեկն է հանդիսանում, տարիներ շարունակ եղել է խոշոր հարկատուների առաջատար տասնյակում, այլ նաև մշտապես եղել է ՀՀ տնտեսության խոշորագույն ներդրողներից մեկը, հատկապես՝ Հայաստանի էներգետիկ ոլորտում:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ներդրումը (որի միանձնյա բաժնետեր է հանդիսանում ՌԴ «Գազպրոմ» ընկերությունը) կազմում է մոտ 916 մլն ԱՄՆ դոլար, առանց ԱԱՀ, կամ համարժեք 323 մլրդ ՀՀ դրամ, որի մի մասը ներդրվել է դրամի ավելի արժևորված ժամանակահատվածում: Բացի այդ, կատարվել են այլ առևտրային (Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոց) և ոչ առևտրային (Ավանի ուսումնասպորտային համալիր) ներդրումներ, որոնց գումարն ընդհանուր կազմում է շուրջ 75 մլն ԱՄՆ դոլար: Առաջ ընկնելով՝ ասենք, որ վերջիններս որևէ կերպ չեն ներառվել գազի սակագնի հաշվարկման մեջ, հետևաբար՝ որևէ ազդեցություն բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագների վրա չունեն:

ՀՀ-ում գազիֆիկացման աշխատանքների վրա ներդրվել է շուրջ 285 մլն ԱՄՆ դոլար, որի արդյունքում ՀՀ շրջանների գազիֆիկացման մակարդակը հասցվել է մոտ 91 տոկոսի: Ստորգետնյա պահեստարանի կարողության ավելացմանն ուղղվել է մոտ 12 մլն ԱՄՆ դոլար:

«Գազպրոմ» ՀԲԸ-ի կողմից ՀՀ տարածքում գազաէներգետիկ ծրագրերի իրականացման միջոցառումների շրջանակներում 2007-2011 թթ. ներդրվել է շուրջ 615 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում՝

ՀՀ-ից գնել է Հրազդանի ՋԷԿ-ի անավարտ 5-րդ էներգաբլոկը (մոտ 250 մլն ԱՄՆ դոլար):
Ավարտին է հասցվել 300 ՄՎտ հզորությամբ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարությունը, որին ավելացվել է 180 ՄՎտ լրացուցիչ հզորություն (մոտ 215 մլն ԱՄՆ դոլար)։
Կառուցվել է Հայաստան-Իրան գազամուղը (ավելի քան 150 մլն ԱՄՆ դոլար):
Միաժամանակ այս հսկայածավալ ներդրումների պարագայում առ այս պահը որևէ շահաբաժին «Գազպրոմ» ՀԲԸ-ին չի վճարվել, այսինքն՝ ռուսական Գազպրոմը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից դեռևս որևէ շահաբաժին (դիվիդենտ) չի ստացել։

Անդրադառնալով արդեն գազի սակագնի շուրջ քննարկումներին, պետք է նախ և առաջ պատասխանենք այն հանրահայտ հարցադրմանը, թե ինչո՞ւ է ներկայումս Եվրոպայի համար գազի գինն անհամեմատ ավելի ցածր, քան Հայաստանի համար:

Պատասխանելով այս հարցին՝ պետք է նշենք, որ Եվրոպայում գոյություն ունի գազի երկու հիմնական գին` երկարաժամկետ պայմանագրային գին և մեկանգամյա գործարքի գին։ Երկարաժամկետ գործարքի գինը շաղկապվում է նավթի միջազգային գների հետ, որոշակի ժամանակային տարբերությամբ, իսկ մեկանգամյա գինը որոշվում է՝ կախված շուկայում այդ պահին առկա առաջարկ/պահանջարկ իրավիճակից:

Ստորև ներկայացված է գազի գինը եվրոպական շուկայի համար երկարաժամկետ պայմանագրերի պարագայում

Հայաստանը, ինչպես նաև տարածաշրջանի այլ երկրները, նպատակահարմար համարեցին կնքել երկարաժամկետ պայմանագրեր, սակայն չկապելով այն նավթի գների հետ: Դա կարող է ունենալ թե դրական, թե բացասական ազդեցություն: Սակայն անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ դրա արդյունքն ավելի դրական է եղել:

Միաժամանակ, անդրադառնալով նաև այն տարածված պնդմանը, որ Հայաստանին մատարակարարված գազի գինն ավելի թանկ է, քան ՌԴ-ի կողմից այլ գործընկեր երկրներին մատակարարվող գազը, պետք է նշենք, որ այս պնդումը ևս դասվում է միֆերի շարքին և իրականությանը չի համապատասխանում։ Ստորև բերված պատկերում ներկայացված է ՌԴ-ի կողմից մատակարարվող գազի գինը Հայաստանում, Մոլդովայում, Բելառուսում, Ուկրաինայում:

 

Իսկ թե ինչո՞ւ այս պարագայում Հայաստանն Իրանից գազ չի գնում, այս հարցի պատասխանը շատ պարզ է և տրամաբանական։ Որովհետև գազատարի գործունեության ողջ ընթացքում Իրանը Հայաստանին ավելի թանկ գնով է գազ առաջարկում, քան Ռուսաստանը։ Ի դեպ, այս միֆն իր խոսքով ցրել է նաև «հետհեղափոխական» էներգետիկայի նախարար Գ.Բաղրամյանը՝ պաշտոնապես հայտարարելով․ «Իրանական կողմից երբևիցե չենք ստացել տնտեսապես ավելի հիմնավոր ու էժան առաջարկ»։