Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումԵրեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք Չալաբյան«Հանուն բնության»․ Ադրբեջանի պաշտոնյաները առիթը բաց չեն թողնում հակահայկական մեդիաարշավ իրականացնելու համար Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան
Տարածաշրջան

Վրաստանը պարտավոր է կանգնեցնել Բաքվին. հաջորդ թիրախը Թբիլիսին է

Ադրբեջանցիները բողոքի ակցիա են իրականացրել Վրաստանում Հայաստանի դեսպանատան դիմաց: Նրանք հնչեցրել են «օկուպացիայի» վերաբերյալ ավանդական բողոքները եւ հայտարարել նաեւ, թե Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունը խոչընդոտում է ռեգիոնում ժողովուրդների զարգացմանը, վտանգի տակ դնում խաղաղությունն ու կայունությունը:

Ադրբեջանը հայտնվել է ծանր վիճակում եւ ակնառու է, որ փորձում է քաշել նաեւ Վրաստանին: Իհարկե, կասկած չկա, որ թե պաշտոնական Երեւանը, թե պաշտոնական Թբիլիսին, թե հայաստանյան, թե վրաստանյան հանրությունները կգտնեն բավարար խոհեմություն եւ կամք, որեւէ սադրանքի չտրվելու համար, երկուստեք հստակ պատկերացնելով հայ-վրացական հարաբերության թե երկկողմ, թե ռեգիոնալ ռազմավարական նշանակությունը:

Դա պատկերացնելը բարդ չէ, իսկ ով չի պատկերացնում, ընդամենը կարող է հիշել մի շարք իրողություններ, հասկանալու համար, թե իրականում որ պետությունն է դարձել ռեգիոնալ կայունության, խաղաղության եւ զարգացման լրջագույն սպառնալիք, կամ ավելի շուտ՝ որ պետությունները: Ընդամենը մի քանի շաբաթ առաջ Վրաստանի հատուկ ծառայությունը հայտարարեց, որ Բաթումիում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացիների խմբի, որոնք կրել են ապօրինի զենք: Ի՞նչ էր անում Թուրքիայի քաղաքացիների խումբը Բաթումիում, կորոնավիրուսային համաճարակի կարանտինային արտակարգ դրության պայմաններում, այն էլ ապօրինի զենքով:

Զուգահեռ, ադրբեջանական պրոպագանդան ինտենսիվ տարածում էր, թե հայերը Վրաստանում հրահրում են վրաց-ադրբեջանական բախում: Ակնառու էր, թե ինչ թուրք-ադրբեջանական աքցան է հյուսվում Վրաստանի շուրջ, փորձելով զուգահեռ խթանել հակահայկական տրամադրություն Վրաստանի հանրության շրջանում:

Հնարքը թերեւս չստացվեց, ի տարբերություն օրինակ տարիներ առաջ առեւանգման, որ Թբիլիսիում իրականացրին Ադրբեջանի հատուկ ծառայությունները: 2017-ի մայիսին նրանք Վրաստանի մայրաքաղաքից առեւանգեցին ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթառլիին, անցկացնելով վրաց-ադրբեջանական սահմանն ու տանելով Բաքու: Դա Վրաստանի հեղինակությունն ու պետական անվտանգությունը վարկաբեկող քայլ էր, որին գնաց Ադրբեջանը:

Բաքուն 2018 թվականից բավականին ագրեսիվացրել է քայլերը Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ, համալիրի՝ ադրբեջանական վարչական տարածքում գտնվող հատվածը գործնականում փակելով վրաց ուխտավորների համար: Հետագայում Ադրբեջանը այդ տարածքում կենտրոնացրեց նաեւ սահմանապահ զորք: Զուգահեռ, Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի պատմաբանները սկսեցին հայտարարել, որ Վրաստանի հարավարեւելյան շրջանը պատմական ադրբեջանական հող է, իսկ վանական համալիրը՝ իրականում աղվանական ժառանգություն, որի շարունակողն Ադրբեջանն է: Ադրբեջանցիները նաեւ Թբիլիսին հայտարարեցին ադրբեջանական մշակույթի քաղաք:

Ամիսներ առաջ եղան արբանյակային լուսանկարներ, որոնք փաստում էին, որ ադրբեջանական զինուժը դիրքեր է հաստատել Վրաստանի վարչական տարածքում:

Կա՞ արդյոք համոզվելու անհրաժեշտություն, որ Վրաստանը թուրք-ադրբեջանական տանդեմի համար ոչ պակաս թիրախ է, քան Հայաստանը: Այլ հարց է, թե ներկայումս թիրախավորման ինչ գործիքներ են կիրառվում Հայաստանի եւ Վրաստանի հանդեպ: Ռազմավարական նպատակադրումը սակայն մեկն է, որովհետեւ ինչպես Հայաստանը, այդպես էլ Վրաստանը կանգնած են Թուրքիայի դեպի արեւելք եւ դեպի հյուսիս ճանապարհին:

Վրաստանն իրեն թերեւս չի կարող թույլ տալ Բաքվին զգուշացնել այնպես, ինչպես օրինակ Թեհրանը: Բայց Վրաստանը պարտավոր է կանգնեցնել Բաքվին եւ թույլ չտալ այն կուլ տալու գործընթացը, որ ծավալում են Վրաստանի հարավ-արեւմուտքից եւ հարավ-արեւելքից: Առավել եւս, որ հայկական զինուժը Տավուշում Վրաստանի համար ապահովել է  ռազմավարական կարեւոր մի նախադրյալ: