Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԱվստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդԻսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանըԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետՆիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. ԱվինյանՄեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարովՍրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ Զաքարյան«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՀաստատվեց արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. ովքեր կարող են դիմել եւ որոնք են պայմանները «Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը Բաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակցության խորացման մասին հայտարարություն են ստորագրել «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետՆելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ»
Տնտեսություն

Եթե Կառավարությունը բիզնեսի աջակցության այլ քայլեր չձեռնարկի, նվազագույնը 80,000 գործազուրկ կավելանա․ Գագիկ Մակարյան

Եթե Կառավարությունն այժմ բիզնեսի աջակցության այլ քայլեր չձեռնարկի, գործազրկության մակարդակը բավականին կբարձրանա, իմ հաշվարկներով՝ նվազագույնը մինչև 80 հազար գործազուրկ կավելանա։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։ «Հակաճգնաժամային միջոցառումները տարբեր էֆեկտիվությամբ ազդում են, բայց դրանք, ցավոք, շատ որոշիչ չեղան տնտեսության համար։ Ավելի այլ քայլեր պետք է արվեն, որոնք դեռ չեն արվում։ Հետևում եմ Կառավարության նիստերին և ԱԺ օրակարգին, տեսնում եմ, որ ավելի արդյունավետ, ուժեղ տնտեսական օրենքներ, փոփոխություններ չեն ընդունվում»,- նշեց նա։ Գագիկ Մակարյանի խոսքով՝ ձեռնարկությունների մեծ մասը գումարներ չունի աշխատավարձ վճարելու, ձեռնարկատիրական գործունեությունը վերսկսելու համար, արդեն իսկ կան նաև սնանկացման դեպքեր․ «Վերքեր ստացած բիզնեսին, տնտեսությանը հարկավոր է բուժել, իսկ մենք նույն ռիթմով, ձևով շարունակում ենք հարկեր հավաքագրել»,- ասաց նա։

- Պարոն Մակարյան, արտակարգ դրության սահմանափակումներից հետո ի՞նչ վիճակում են այժմ գործատուները, ի՞նչ վնասներ է կրել բիզնեսը։ Տվյալներ ունե՞ք, թե քանի բիզնես է փակվել այս ընթացքում։

- Բիզնեսների փակման վերաբերյալ տվյալներ դեռ չունենք, բայց մենք 2 ամիս առաջ վերլուծություն ենք կատարել․ ձեռնարկությունների մոտ 86 տոկոսը նշել էր, որ իր գործունեությունը վերականգնելու համար անհրաժեշտ կլինի մինչև 90 օր։ Այդ 90 օրը հուլիսի վերջին է ավարտվում, այսինքն, մենք դեռ պետք է սպասենք՝ տեսնելու համար, թե արդյոք կարողանում են իրենց գործունեությունը վերականգնել նախկին մակարդակին։ Բայց քանի որ զուգահեռ կորոնավիրուսի բացասական ազդեցությունը շարունակվել է, կարծում եմ, որ այդ ժամկետը կերկարի։ Բնականաբար, ավելի շատ տուժողը տուրիզմի, սպասարկման, հանրային սննդի ոլորտներն են, կարի ոլորտի որոշ ընկերություններ տևական ժամանակ չաշխատեցին։ Նաև պահածոյացման գործարանների մոտ խնդիրներ կան՝ պայմանավորված այլ երևույթներով, օրինակ, նախկինում վերցված վարկերի վերադարձելիության կամ նոր մթերումներ կատարելու համար գումարների բացակայությունը, ՌԴ-ում գների անկումը, որի պատճառով իրենց ապրանքները քիչ կամ էժան են վաճառվել, հատկապես՝ ալկոհոլային խմիչքներ, պահածոներ։ Մարդիկ դեռ անցյալ տարվանից վարկեր ունեն վերցրած, որոնք դեռ փակված չեն, հիմա մտածում եմ, որ աշնանը՝ խաղողի մթերման ժամանակ, այդ վարկերը դեռ չփակած` հիմա իրենք նոր վարկեր կվերցնե՞ն, թե՞ ոչ, կմթերե՞ն, թե՞ ոչ։ Սա կարող է կոլապսի բերել գյուղատնտեսության ոլորտում, շատ մեծ քանակի մթերքներ ուղղակի չմթերվեն, չվերցվեն վերամշակման համար։

- Տնտեսվարողների վատ վիճակը, բնականաբար, վատ է անդրադառնում նաև աշխատողների վրա։ Օրինակ` վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ կորոնավիրուսով պայմանավորված` ապրիլ ամսվա արձանագրությամբ՝ 71 հազար 471 աշխատատեղ էր փակվել, որից  50 հազարը վերաբացվել է, իսկ մնացածն այլևս չեն վերաբացվելու։ Կարո՞ղ է գործազրկության մակարդակն էլ ավելի բարձրանալ։

- Այդ ձեռնարկություններին ուղղված հարցումները, որ մենք կատարեցինք, նրանց մեծ մասը նշում էր, որ ինքը գումարներ չունի աշխատավարձ վճարելու և իր ձեռնարկատիրական գործունեությունը վերսկսելու համար։ Այո, բիզնեսը հնարավոր է չկարողանա վերականգնվել, գնա փակման, սնանկացման։ Ի դեպ, սնանկացման դեպքեր արդեն կան, կազմակերպություններ կան, որ իրենք իրենց սնանկ են ճանաչել կամ պետական մարմիններն են աստիճանաբար ճանաչում։ Այստեղ կարևոր է նաև, թե Կառավարությունը ինչպես են ուզում օգնել, որ վերականգնվի իրավիճակը։ Հակաճգնաժամային միջոցառումները տարբեր էֆեկտիվությամբ ազդում են, տարբեր նշանակություն ունեցել են, բայց դրանք, ցավոք, շատ որոշիչ չեղան, գերակշռող չեղան տնտեսության համար։ Ավելի այլ քայլեր պետք է արվեն, որոնք դեռ չեն արվում՝ կապիտալ ծախսերը, պետական գնումների ծավալները ցածր մակարդակի վրա են։ Օրինակ, շինարարությունը կարող է շատ լավ գեներացնել ամբողջ շինարարական շղթայի զարգացումը՝ շինարարական նյութերի արտադրությունից մինչև ներմուծվող շինանյութերը, շինարարական պրոցեսները։ Բայց այսօր մենք տեսնում ենք, որ այդ աշխատանքների ուղղությամբ դանդաղ է գնում գործընթացը։ Կապիտալ ծախսերի բավականին մեծ թերակատարում է եղել։ ՀՀ-ն նաև շատ ուշադրություն պետք է դարձնի պարենային անվտանգության խնդիրներին, որովհետև Հայաստանը ավելի բլոկադայի մեջ գտնվող պետություն է՝ փակ սահմանների, Վերին Լարսի խնդրի առումով։ Տեղական արտադրությունները նաև կարելի էր զարգացնել՝ պետական աջակցություններով, որոնք բերեին պարենի ապահովման և գյուղատնտեսական ոլորտի զարգացման, վերամշակվող արդյունաբերության զարգացման, նոր աշխատատեղերի։ Ես հետևում եմ Կառավարության նիստերին և ԱԺ օրակարգին, տեսնում եմ, որ կտրուկ, ավելի արդյունավետ, ավելի ուժեղ տնտեսական օրենքներ, նորմատիվներ կամ փոփոխություններ չեն ընդունվում։

- Հակաճգնաժամային միջոցառումներից խոսեցիք, այդ համատեքստում մեկ այլ հարց էլ է բարձրացվում, որ մենք 4-5 ամիս է արտակարգ դրության իրավական ռեժիմում ենք ապրում, բայց աջակցությունը միանվագ է եղել։

- Այո, և այսպես շարունակելը, տարին այդ ձևով ամփոփելը շատ բարդ կլինի բիզնեսի համար։ Տնտեսությունը երբ ընկնում է, տնտեսության անկումը վերականգնելը բավականին դժվար է։ Դրա համար շատ կարևոր է, որ ուշադրություն դարձվի, որ այդ անկումը ուժեղ տեղի չունենա։

- ՊԵԿ-ը տվյալներ էր հրապարակել, որ 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովվել է 680.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազումը կազմել է 17.6 մլրդ դրամ կամ 2.3%: Այսինքն` բիզնեսները փաստացի ամբողջ ծավալով չեն աշխատում, բայց հարկերը պետությունը վերցնում է, ընդամենը 2․3 % է քիչ հավաքագրվել։ Սա ավելի ծանր վիճակում չի՞ դնում բիզնեսին, հարկային արձակուրդներ չպե՞տք է տրամադրվեին։

- Իհարկե։ Մենք դեռ ապրիլ ամսից Կառավարությանը դիմել էինք ու բազմիցս ասել ենք, որ անպայման արձակուրդներ տրվեն, նույնիսկ հարկային բեռի թեթևացում իրականացվի։ Ես օրինակ առաջարկել էի 5 կարևոր օրենքներ վերանայել, որոնք շատ կարևոր են տնտեսության համար այս իրավիճակում՝ Հարկային, Աշխատանքային օրենսգրքերը, սնանկության, ներդրումների, ազատ տնտեսական գոտիների մասին օրենքները։ Սրանք կարող էին նախապայմաններ ստեղծել, որովհետև վերքեր ստացած բիզնեսին, տնտեսությանը հարկավոր է բուժել, առողջացնել, իսկ մենք նույն ռիթմով, ձևով շարունակում ենք հարկեր հավաքագրել։ Ենթադրենք գործատուները վերջին կոպեկները տվեցին հարկերին, չուզեցին տույժ ու տուգանքների ենթարկվել, բայց հետո՞, իրենք արդեն կանխիկ գումար չեն ունենա աշխատելու համար։ Այսինքն, եթե փող չկա, Կառավարության միջոցառումներից ոչ բոլորն են օգտվել, ուրեմն բիզնեսը բնականաբար կամ պետք է գնա շատ խիստ սահմանափակման՝ աշխատեղեր կրճատի, կամ պետք է ժամանակավոր դադարեցնի իր գործունեությունը։ Այս ռիսկերը կան։ Եվ ինչն է ցավալին, որ այս հարցերի շուրջ պետական մարմինները վերլուծություններ պետք է անեն, տեղեկությունը օգտագործվի, բայց մենք տեսնում ենք, որ նաև այս պրոցեսը չկա։

- Եթե Կառավարությունն այժմ բիզնեսի աջակցության այլ քայլեր չձեռնարկի, որի անհրաժեշտությունը տեսնում եք, ինչի հետևանքներ կլինեն։

- Ես ենթադրում եմ խնդիրների առաջացում կամ խնդիրների սրացում։ Առաջինը՝ տնտեսական անկում կլինի, երկրորդ՝ գործազրկությունը բավականին կարող է ավելանալ, իմ հաշվարկներով՝ նվազագույնը մինչև 80 հազար գործազուրկ կավելանա։ Երրորդը՝ ներքին սոցիալական վիճակը կարող է սրվել, չորրորդը՝ ՀՀ գյուղատնտեսությունը, եթե վերամշակման պրոցեսները չավարտվեն, կգնա աղքատացման, այսինքն` հատկապես գյուղական աղքատությունը կարող է ավելանալ։ Բայց ամենակարևոր խնդիրներից մեկը նաև հետևյալն է․ այսօր կորոնավիրուսի պայմաններում տնտեսության վերադասավորումներ են կատարվում աշխարհում, Հայաստանն էլ իր տնտեսությունը պետք է վերադասավորի՝ որոշակի ճյուղեր պետք է առաջ մղվեն, որոշակի ճյուղերի դերը պետք է հակառակը՝ նվազեցվի։ Այսօրվանից Կառավարությունը պետք է պատրաստվի հետկորոնավիրուսային իրավիճակում՝ որ ուղղությամբ պետք է աշխատի, բայց դա էլ չենք տեսնում։ Ես չգիտեմ Կառավարությունում ինչն է խնդիրը՝ տնտեսագիտական մտքի խնդիր է, թե գերատեսչության ղեկավարների խիզախության խնդիրն է, որ չեն խոսում, վախվորած են։ Վարչապետն էլ փորձում է ինչ-որ բաներ առաջ մղել, բայց այսօր հիմնականում կորոնավիրուսի օրակարգն է առաջ շարժվում, բայց օրակարգի մեջ պետք է լուրջ դերակատարություն ունենա տնտեսական մասը։