Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Այս շարժման արդյունքում է, որ հանձնման պրոցեսն ինչ-որ կերպ կասեցվել է. Սողոմոնյան Գյումրիի «Իրական դպրոց»-ն արտոնագրվել էԵրկրաշարժ՝ Ադրբեջանում, զգացվել է նաև Սյունիքում Բոլոր ժամանակներում ուսանողությունը՝ երիտասարդությունը պիտի որոշի երկրի ներկան, հետևաբար նաև ապագան. Աննա Կոստանյան Քուվեյթում քաղաքական ճգնաժամ է․ ցրել են երկրի խորհրդարանըԱդրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին (լուսանկարներ) Երևանի քաղաքապետի հրավերով 40 միայնակ տարեց և վետերան կանայք այսօր հրավիրված էին Անգլիայի ազգային բալետի «Ժիզել» ներկայացմանըՎստահ եմ, որ այսուհետ «ադրբեջանական հողերում» միշտ խաղաղություն կլինի․ Ալիև Ո՞րն է իդեալական արևային մարտկոցի չափը տան համարՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի մի քանի բնակավայր. ՌԴ ՊՆ Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ Սրբազանի կոչը` սփյուռքահայերին Օրենքը միայն քաղաքացու համա՞ր է. Արշակ Կարապետյան Ոստիկաններն արցախցի երիտասարդին լուրջ վնասվածք են պատճառել «Սարկավագին տարան»․ ոստիկանները բիրտ ուժ կիրառելով՝ բերման են ենթարկում (Տեսանյութ) Հզոր մագնիսական փոթորիկը կարող է հյուսիսափայլ առաջացնել ԱՄՆ տարածքում Ուժգին երկրաշարժ է եղել «Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի Ուկրաինական ուժերը հակահարված են տալիս հակառակորդին Խարկովի ուղղությամբ. Զելենսկի Իսրայելը Ռաֆահի որոշ շրջանների բնակիչներին խորհուրդ է տվել լքել քաղաքը Տանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիս, իսկ մեր միամիտ ու անմիաբան ժողովուրդը դեռ դավաճան իշխանություններից չի ազատվել. Արտակ ԶաքարյանՔիչ առաջ բերման ենթարկվեց «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը«Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը առաջին օրից ակտիվ մասնակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանըԴայչը ճանաչվել է ԱՊԼ-ի ամսվա լավագույն մարզիչ Քաղաքացիներին բերման ենթարկեցին փողոց փակելու համար Հայոց Համազգային Միասնություն կուսակցությունը, Բագրատ Սրբազանի կոչով, փակել է Թբիլիսյան խճուղի- «Երազ» այգի խաչմերուկըՔաղաքացիները ինքնաբուխ փակել էին Տիգրան Մեծ պողոտան (տեսանյութ) Երևանում մեկնարկել են խաղաղ անհանզանդության ակցիաներ. կան փակ ճանապարհներ (ուղիղ) Անձրև, ամպրոպ. Նոր ակտիվ ցիկլոն է ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի Պարագլուխը պարտվում է օրակարգերի դաշտում, և դա նրա համար մահացու պարտություն է. Դավիթ Սարգսյան«Սա ընդդեմ իշխանության վարած քաղաքականության, բարքերի ու վարքագծի ժողովրդական բունտ է, որը ստացավ քաղաքական բովանդակություն». «Փաստ» Լեմկինի ինստիտուտը քննադատել է Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ արած հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Հայի, Հայաստանի, Հայրենիքի ու... Եկեղեցու. «Փաստ» Իշխանությունների ճղճիմության նոր դրսևորումները. «Փաստ» Կես տարվա համար՝ 100 միլիոն դոլարի ֆինանսավորում Հայաստանին. «Փաստ» Արդեն մյուս եռամսյակում խոշոր հարկատուների առաջատարը նորից կփոխվի. «Փաստ» Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին. «Փաստ» Հայտարարություն տրբունալի խորհրդի և ներկա վիճակի մասին Աննախադեպ գնիջեցում Վենուս խանութ-սրահներում մինչև մայիսի 30-ը Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար Երևանում խոշոր ու ողբերգական հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի Այս ժողովրդին այլևս ոչ ոք չպիտի խաբի, հուսախաբ անի. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» շարունակում է անվերապահորեն աջակցել օրեցօր թափ առնող Շարժմանը«ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն մասնակցել է «Career City Fest 2K24» լավագույն գործատուների փառատոնին Mutuari, Lolik և SilkSwap. նոր DeFi նախագծերի ներկայացումը ftNFT Phygital Space-ում Մեքենայից դուրս եկած աղջիկ երեխան նետվեց Բագրատ սրբազանի գիրկը (տեսանյութ) Երևանի քաղաքապետի հրավերով Երևանում է Անգլիայի ազգային բալետը՝ Ակրամ Խանի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբ
Իրավունք

ՍԴ-ի նկատմամբ իշխանությունների «պյուռոսյան հաղթանակը» խոցելի գործընթաց է․ Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Սահմանադրական դատարանի նկատմամբ իշխանությունների «պյուռոսյան հաղթանակն» իրավական առումով, մեղմ ասած, խոցելի գործընթաց է։ Սրա մասին բազմիցս խոսել ենք, իսկ հիմա էլ ավարտին ենք հասցնում ՍԴ ուղարկվելիք մեր դիմումը:

Իրավական առումով խոցելի գործընթաց է նաև «նախկինների» նախաձեռնած արշավանքը, որը կառուցված էր ՍԴ-ում երկրորդ նախագահի գործը քննելու օրերը ետ ու առաջ տանելով:

Ինչո՞ւ պետք է Լուսավոր Հայաստանը «տեղավորվեր» իրավակական առումով կասկածելի այս գործընթացներում։ Ինչո՞ւ պետք է Լուսավոր Հայաստանը «տեղավորվի» սևերի կամ սպիտակների բաժանված ու կռիվ-կռիվ հիշեցնող բանակներում։ Լույսը չի լինում սև կամ սպիտակ։ Նույն կերպ՝ Լուսավորը չի կարող լինել սև կամ սպիտակ։ Լուսավորը լուսավոր է՝ այն հազարավոր ողջամիտ ու պարկեշտ մարդկանց աչքերում, ովքեր իրենց ապագան չեն տեսնում իրար ոչնչացնելու մոլուցքով տարված այս ճամբարներում։

Մենք գիտակցում ենք, որ սա դժվար ճանապարհ է։ Մենք գիտակցում ենք, որ այդ դժվար ճանապարհին մեզ շատերը չեն հասկանալու ու չեն հասկանալու հատկապես այն բոլոր ուժերը, որոնք հենց նեղն են ընկնում, նոր են միայն հիշում մեզ հետ համագործակցելու մասին։ Աստված իրենց հետ։ Աստված նաև բոլոր նրանց հետ, ովքեր իրենց տնօրինած ահռելի քարոզչական միջոցները հիմա էլ վատնում են Լուսավորին հայհոյելու համար։

Ատելությունից կուրացած ու խլացած՝ նրանք չեն տեսնում ու չեն լսում այն հազարավոր մարդկանց, ովքեր զզվանքով են խոսում թե’ սրանցից և թե’ նրանցից։ Եւ մենք այդ մարդկանց խոսքն ու միտքը լսելի ենք դարձրել և այդպես շարունակելու ենք նաև ապագայում։ Կյանքը չի ավարտվում, և ժամանակը ցույց կտա, որ անբարոյական քաղաքական վաստակը ժամանակավոր է, իսկ բարոյականը՝ տևական։

Հիշեցման կարգով միայն նկատել տանք, որ Լուսավոր Հայաստանի կանխատեսումներն իրականություն դառնալու սովորույթ ունեն։ Որպես կանոն՝ ինչ ասել ենք, այդ էլ կատարվել է, և դա այն ճշմարտություններից է, որ ով աչք ունի՝ կտեսնի, ով ականջ ունի՝ կլսի»։