Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak

Ուսման վարձի փոխհատուցման և ուսման վարկի հարցում ոչ միատեսակ մոտեցման վերաբերյալ բողոքներ. ՄԻՊ դիտարկումը հակաճգնաժամային 14-րդ միջոցառման վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառման վերաբերյալ ստացել է բանավոր և գրավոր բողոքներ, ինչպես նաև իրականացրել է զանգվածային լրատվության միջոցների ու սոցիալական մեդիայի մշտադիտարկում: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։

Նշված միջոցառումն, ըստ էության, ուղղված է Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական (կլինիկական օրդինատուրա) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ՀՀ քաղաքացի ուսանողներին աջակցելուն:

Միջոցառման վերաբերյալ Կառավարության որոշումն ընդունվել է 2020 թվականի ապրիլի 23-ին: Միջոցառման շրջանակներում ուսանողներին աջակցություն տրամադրվում է՝

· ուսման վարձի լրիվ կամ մի մասի փոխհատուցման ձևով (100% կամ 75%-ի չափով)՝ որոշակի վերապահումներով,

· ուսանողական վարկերի կամ դրանց մարման ձևով:

Ընդ որում, ուսման վարձի փոխհատուցումից կարող են օգտվել Կառավարության հաստատած ցանկում ընդգրկված 21 բուհի առկա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի բոլոր կուրսերի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները։

Ուսման վարձի փոխհատուցումից չեն կարող օգտվել Կառավարության հաստատած ցանկում չընդգրկված բուհերի ուսանողները, պետական ու պետական հավատարմագրում ունեցող բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող ուսանողները: Ուսման վարձի փոխհատուցումից չօգտվող մնացած ուսանողներին աջակցություն տրամադրվում է ուսանողական վարկերի տեսքով։

Հակաճգնաժամային տնտեսական 14-րդ միջոցառման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությամբ վեր հանված խնդիրները հիմնականում հետևյալն են՝

· բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին չի տրամադրվում ուսման վարձի փոխհատուցում կապված բարձրագույն ուսումնական հաստատությունների տարբերակման հետ,

· Կառավարության սահմանած բուհերի ցանկում ընդգրկված ուսումնական հաստատություններում սովորող բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին չի տրամադրվում ուսման վարձի փոխհատուցում հեռակա ուսուցման համակարգում սովորելու պատաճառաբանությամբ,

· ուսանողի կամ նրա ընտանիքի անդամների վարկային վատ պատմություն ունենալու պատճառով անհնարին է դառնում ուսանողական վարկերից օգտվելը:

Գործերից մեկով Եվրոպական համալսարանի առկա ուսուցման համակարգում սովորող ուսանողը Մարդու իրավունքների պաշտպանին բողոքով տեղեկացրել է, որ ունի բարձր առաջադիմություն (ՄՈԳ-ը կազմում է 91 %): Ուսանողն իր դժգոհությունն է հայտնել Պաշտպանին, որ չի կարող օգտվել ուսման վարձի փոխհատուցումից այն պատճառով, որ ուսումնական հաստատությունն ընդգրկված չէ Կառավարության սահմանած բուհերի ցանկում:

Մեկ այլ դեպքում՝ քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և տեղեկացրել, որ սովորում է Երևանի պետական համալսարանի (ուսումնական հաստատությունն ընդգրկված է որոշմամբ հաստատված ցանկում) հեռակա ուսուցման համակարգում, ունի բարձր առաջադիմություն (ՄՈԳ-ը 90%-ից ավելի է), սակայն հեռակա ուսուցման համակարգում սովորելու պատճառով չի կարող օգտվել ուսման վարձի փոխհատուցումից։

Մարդու իրավունքների պաշտպանին ուսանողներից հասցեագրվել են բողոքներ նաև այն մասին, որ ընտանիքի վարկային վատ պատմություն ունենալու պատճառով (անհուսալի վարկառու) բանկերն իրենց չեն տրամադրել ուսանողական վարկեր, արդյունքում չեն կարողացել օգտվել 14-րդ միջոցառումից առհասարակ:

Օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանին է դիմել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկի հեռակա ուսուցման համակարգում սովորող 5-րդ կուրսի ուսանող և նշել, որ բացի այն, որ չի կարող օգտվել 14-րդ միջոցառմամբ նախատեսված ուսման վարձի փոխհատուցման ձևով աջակցությունից, նաև չի կարողանում օգտվել ուսանողական վարկի ձևով տրամադրվող աջակցությունից, այն պատճառով, որ ընտանիքի անդամն ունի վարկային վատ պատմություն:

Մեկ այլ բողոքով՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 3-րդ կուրսի ուսանողին բանկերը մերժել են ուսանողական վարկ տրամադրել վերջինիս ծնողների վարկային վատ պատմություն ունենալու պատճառով:

Այսպիսով, Մարդու իրավունքների պաշտպանին դիմած ուսանողների բողոքներն վերաբերում են նրան, որ Կառավարության ցուցաբերած տարբերակումները, ուսանողների, պնդմամբ չունեն բավարար հիմնավորում, ինչպես նաև նրան, որ շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելիս Կառավարությունը հաշվի չի առել այն ուսանողներին, որոնց ընտանիքները նոր կորոնավիրուսային վարակի տարածման հետևանքով ունեցել են ֆինանսական դժվարություններ, նաև այն ուսանողներին, ովքեր միաժամանակ և՛ աշխատել են, և՛ սովորել: Ըստ բողոքների՝ փոխարենը փոխհատուցման ձևով աջակցությունը տրամադրելու չափանիշ Կառավարությունը դիտարկել է բուհը և ուսուցման համակարգը։

Մարդու իրավունքների պաշտպանը դրական է համարում նոր կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում նաև ուսանողներին աջակցություն տրամադրելու փաստը: Դրա հետ մեկտեղ, պարզաբանման է ենթակա այն, թե արտակարգ դրության պայմաններում հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում ուսանողներին աջակցություն տրամադրելիս բարձր առաջադիմություն ունենալու պայմանից ինչու այլ չափանիշներ կամ պայմաններ հաշվի չեն առնվել: Խոսքը վերաբերում է ուսանողների և նրանց ընտանիքների ֆինանսական դժվարություններին, բանկերի կողմից վարկեր չտրամադրելու ռիսկերին և այլն:

Մանրամասները՝այստեղ