Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ավստրալիան մտադիր է իր արևային վահանակներն արտադրելՌուսաստանում միգրանտների թվային հսկողություն կսահմանվի. Պետդումայի փոխխոսնակ Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավորումը չի քննարկվելու. ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ ԲրազիլիաՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ԶՊՄԿ ընկերության` 4600-ը գերազանցող աշխատակիցներից շուրջ 700-ը ճարտարագետ են «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԿասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը
Տնտեսություն

Կորոնավիրուսը կամաց-կամաց թվերի տեսք է ստանում. առեւտրի եւ ծառայությունների ոլորտը կրճատվել է. Արա Գալոյան

Կորոնավիրուսը կամաց-կամաց թվերի տեսք է ստանում. ոլորտ առ ոլորտ ընդգծվում են տնտեսական կորուստները: Այս մասին իր հոդվածում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հիմա համավարակը հասարակայնորեն «ըմբռնելի» պատրվակ է, որի վրա կարելի է դուրս գրել ցանկացած ոլորտի ռեցեսիա-կրճատում: Օրինակ, առեւտրի ու մեր իշխանությունների սիրելի ծառայությունների մյուս ոլորտները:

Մարտ ամսին առեւտրի կրճատման ծավալները ինչ-որ իմաստով բարձր չէին՝ 9.9 տոկոս: Բայց դա բավարար եղավ, որ առաջին եռամսյակում առեւտրի ոլորտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 100.2 տոկոս կազմի: Ապրիլյան կրճատումը մեղմ ասած նկատելի էր՝ 33.1 տոկոս: Մայիս ամսվա կրճատման պաշտոնական տվյալը 18.4 տոկոս է: Իսկ այս տարվա հունվար-մայիսի առեւտրի ծավալը նախորդ տարվա համեմատ 10.8 տոկոս է կազմել: Ընդորում առավել մեծ է մանրածախ առեւտրի կրճատումը՝ 13.4 տոկոս: Մանրածախ առեւտուրը ապրիլ ամսին կրճատվել էր 40.6 տոկոսով: Մայիսին կրճատումը նվազել է 24.7 տոկոսով: Իսկ մեծածախի կրճատումը մայիսին 9.9 տոկոս է (տնտեսական ճգնաժամերի ընթացքում կրճատումը սկսվում է մանրածախ առեւտրից):

Պաշտոնական վիճակագրությունն առեւտրի ոլորտը մեծածախ-մանրածախ բաժանումից զատ այլ ոլորտներով էլ է դիտարկում: Ամենամեծ չափով կրճատվել է սպառողական ապրանքների շուկաների (պարզ սպառողի բառապաշարով՝ «յառմըռկա») առեւտուրը՝ կազմելով նախորդ տարվա 67.9 տոկոսը: Խանութներում հունվար-մայիսին առեւտուրը ամենաքիչ չափով է կրճատվել՝ 11.8 տոկոս: Սակայն մայիսին 2019-ի մայիսի նկատմամբ կրճատումն ավելի մեծ է՝ 22.3: Կոպիտ հաշվարկով նկատելի է, որ առեւտրի ոլորտի կրճատման միջին ծավալը մեկ/քառորդ է՝ 25 տոկոս:

Համավարակի պարագային առեւտրի ծավալների կրճատումը համընդհանուր է: Բնակչության եկամուտների անկման հետ կապված խնդիր է, որ հայտնի է բոլորին (բայց այս հարցում՝ բնակչության եկամուտների նվազման փաստի ընդունման հարցում մեր կառավարությունը բացառություն է): Մինչդեռ դա նկատելի է ծառայությունների մյուս ոլորտների պարագային: Ծառայությունների ոլորտը նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ կրճատվել է 4.2 տոկոսով: «Ինչո՞ւ է կրճատման ծավալն այդքան անհամահունչ համավարակին»,-հարցը մի քանի բաղադրիչով պատասխան ունի:

Նախ ծառայություններ ասվածի ամենամեծ բաժինը՝ 26.4 տոկոս կազմում է ֆինանսական ու ապահովագրական գործունեությունը: Ապահովագրության գործընթացների մի մասը՝ ֆինանսական, ավտոմեքենաների, օրենսդրությամբ պարտադիր է: Հետեւաբար այս ոլորտում կտրուկ կրճատումներ հնարավոր չեն (հատկապես ավտոմեքենաների՝ 2019-ի ներկրման տեմպերը հաշվի առած): Ծառայությունների մյուս խոշոր բաժինը զվարճությունների ոլորտն է՝ մոտ 26.1 տոկոս: Ոլորտին «զվարճություններ» վիճակագրությունն է անվանում: Իրավական փաստաթղթերում այն ավելի կոնկրետ ու բնութագրական անուններ ունի՝ վիճակախաղեր-մոլեխաղեր-խաղադրույքներ: Այդ գործին մենք համարյա 35.6 մլրդ դրամ ենք «նվիրել»՝ անսալով էլեկտրոնային համարյա բոլոր լրատվամիջոցներով հնչող գովազդին: Գովազդ, որ արտակարգ դրության օրերին մեզ հարցնում է՝ «Տանը ձանձրալի՞ է»: Հարցնում ու առաջարկում է խաղադրույքներ կատարել: 2019թ․ համեմատ այս ոլորտը, կարելի է ասել, համարյա չի կրճատվել մյուս ոլորտների համեմատ (ընդամենը 4.2 տոկոս): Ի տարբերություն ասենք «Կացության եւ հասարակական սննդի կազմակերպման» ոլորտի: Այստեղ մայիսին անցած տարվա մայիսի համեմատ անկումը երկու/երրորդից ավելի է՝ կազմել է 69.2 տոկոս: Միանգամից կարելի արձանագրել, որ ոլորտը փլուզման եզրին է:

Իսկ վերջում մի փաստ, որ դժվար է մեկնաբանել: 2019թ․ հունվար-մայիսին «Առողջապահություն եւ բնակչության սոցիալական սպասարկում» ոլորտի վրա ծախսվել էր 33 մլրդ 261.6 մլն դրամ: Այս տարի «Առողջապահություն եւ բնակչության սոցիալական սպասարկում» կոչված ոլորտում ահագին «խնայել ենք»: Այսինքն ծախսել ենք ավելի քիչ՝ 30 մլրդ 882.5 մլն դրամ կամ 10.2 տոկոսով պակաս: Անսպասելի էր: