Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հայտարարություն տրբունալի խորհրդի և ներկա վիճակի մասին Աննախադեպ գնիջեցում Վենուս խանութ-սրահներում մինչև մայիսի 30-ը Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար Երևանում խոշոր ու ողբերգական հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի Այս ժողովրդին այլևս ոչ ոք չպիտի խաբի, հուսախաբ անի. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» շարունակում է անվերապահորեն աջակցել օրեցօր թափ առնող Շարժմանը«ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն մասնակցել է «Career City Fest 2K24» լավագույն գործատուների փառատոնին Mutuari, Lolik և SilkSwap. նոր DeFi նախագծերի ներկայացումը ftNFT Phygital Space-ում Մեքենայից դուրս եկած աղջիկ երեխան նետվեց Բագրատ սրբազանի գիրկը (տեսանյութ) Երևանի քաղաքապետի հրավերով Երևանում է Անգլիայի ազգային բալետը՝ Ակրամ Խանի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբՓողոց փակեք, ժողովուրդ ջան. Բագրատ Սրբազանը դիմեց անհնազանդության ակցիա իրականացնողներին Գնիջեցում Վենուս խանութ-սրահներում մինչև մայիսի 30-ը Ի հակադրություն ընդդիմության նախկին առաջնորդների, Սրբազանը խարիզմատիկ գործիչ է, նրա անունն արատավորված չէ սկանդալներով. համաշխարհային մամուլի արձագանքը Հայոց Համազգային Միասնություն կուսակցության անդամները ազատ են արձակվել ոստիկանության բաժնիցԲրյուսովի որոշ ուսանողները եռագույնը պատկերող ծուխ են արձակում ու միանում դասադուլին (տեսանյութ) Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են մարդատար «Գազելն» ու «ՎԱԶ 2121»-ը, վիրավորներ կան Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ՝ պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունից Զգուշացեք ու սպասեք ձեր ժամին, քանի որ վռնդվելու եք այդ շենքերից, ու ձեզ արգելվելու է կրթական գործի կազմակերպմամբ զբաղվել. Դավիթ ՍարգսյանԴիլիջանում ևս դասադուլ է Հաղթանակի օրվան նվիրված երթ՝ Աբովյան համայնքում. Գագիկ ԾառուկյանԱռաջին սիլիցիումային արևային մարտկոցը դարձավ 70 տարեկանՈւժ կիրառելով բերման են ենթարկում «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամներին Մայրաքաղաքում մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաներ Բագրատ Սրբազանն այսօրվա հանրահավաքի ժամը հայտարարեց «Ուսանո՛ղ, ոտքի». ԵՊՀ-ի ուսանողները սկսել են անհնազանդության ակցիանՎարչապետի թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում. Բագրատ Սրբազան Ազգային արժանապատվության տրիբունալն իր աշխատանքը կսկսի մայիսի 20-ից․ Արշակ Կարապետյան ԵՊՀ որոշ ֆակուլտետներում դասադուլ է (տեսանյութեր) Դիմում եմ մեր երկրի ղեկավարին իրեն ինչպե՞ս դիմել պարո՞ն, թե՞ տիկին վարչապետ. Արշակ Կարապետյան Այս գործընթացի վերջնակետը ժողովրդի հաղթանակն է. Արման Վարդանյան (տեսանյութ) «Կեցցե՛ Հայ Առաքելական Եկեղեցին»․ քաղաքացին աղավնի բաց թողեց Բագրատ Սրբազանի մոտ Հայտնի ռեժիսորին կրկին բանտարկել են․ այս անգամ՝ 8 տարովԲոլորս սովորել ենք ԽՍՀՄ պատմությունը, աշխարհագրությունը, այնպես որ պարզ է՝ ուր կգնա Պուտինը հաջորդիվ. Զելենսկի Հանրահավաք` Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ. Ուղիղ Մեկ միասնական դրոշով՝ եռագույնով, հաղթելու ենք սև ու սպիտակին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ոստիկանական զորքերը վրաններով և մահակներով սպասում են շարժման մասնակիցներին. (տեսանյութ) «Լադանիվա»-ն վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին Բժիշկները միացան սրբազան պայքարին «Իմ մորուքը 30 տարվա է, ես սափրված չեմ եղել 6 տարի առաջ». Բագրատ սրբազան Մադրիդի «Ռեալ»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ՔՊ-ին կոչ եմ անում, օգտագործեք հնարավորությունը, դարձի եկեք դեպի պետականություն. Սրբազան (տեսանյութ) Wien Energie-ն ավտոբուսների կայանատեղերի տանիքներին կառուցել է 1,4 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանՈչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան Քաջարանի 102-ամյա վետերանի՝ Արշալույս Թադևոսյանի հիշողությունները` Հայրենական Մեծ պատերազմի մասին «Հայաքվեի» անդամները դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին«ՀայաՔվեն» և «Ջենեսիս Արմենիան» ընթանում են միանալու դեպի Երևան եկող շարժմանըԵթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա. Արշակ Կարապետյանի ուղերձը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ Մեր երթը լուռ է, շատ ինքնավստահ, շատ օրհնված, շատ Աստծով, շատ հայրենիքով ու շատ հաղթանակով. Բագրատ Սրբազան
Աշխարհ

Կրեմլի խորհրդավոր լռությունը. Հայկական հետքը հանգիստ չի՞ տալիս

Սուրբ Սոֆիայի տաճարի շուրջ իրադարձությունները բուռն արձագանք են առաջացրել: Թուրքիայի Գերագույն դատարանը նախագահ Էրդողանին իրավունք է տվել փոխել Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարի թանգարանային կարգավիճակը։ Էրդողանը հայտարարել է այն մզկիթի վերածելու մտադրության մասին:

Կ. Պոլսի Տիեզերական պատրիարքարանը, Եվրոպական երկրների, ԱՄՆ-ի քաղաքական ղեկավարությունն արձագանքել են այս խնդրին, Էրդողանին կոչ անելով պահպանել Ս. Սոֆիայի թանգարանային կարգավիճակը: Կ. Պոլսի հայոց պատրիարքը կոչ է արել տեղեր հատկացնել քրիստոնյաների եւ մահմեդականների աղոթքի համար:

Առայժմ լռում է Մոսկվան, ինչը հատկանշական է մի շարք առումներով: Նախեւառաջ, նկատի առնելով, որ Ռուսաստանն իրեն համարում է Բյուզանդիայի ժառանգորդը պատմա-քաղաքական ու հոգեւոր առումներով: Բյուզանդիայի հայ կայսրուհին ու հայ հոգեւորականը Կիեւյան Ռուսիայում տարածեցին քրիստոնեությունը եւ ըստ էության ստեղծեցին ռուսական պետականությունը:

Ամեն անգամ, երբ միջազգային օրակարգում հայտնվում էր Կոստանդնուպոլսի հարցը, ռուս տիրակալները բարձրաձայնում էին հավակնությունները: Ներկայում սակայն Մոսկվան լռում է:

Փորձագետները դա կապում են Կ. Պոլսի Տիեզերական պատրիարքարանի կողմից Ուկրաինական ուղղափառ եկեղեցուն ավտոկեֆալիայի (անկախության) եւ տոմոսի տրամադրման, ուղղափառ եկեղեցու պառակտման հետ: Արժե նշել, որ Ռուս ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանը չունի տոմոս, ընդհանրապես՝ այն ստեղծել է Ստալինը, եւ այս պարագայում հարց է առաջանում, թե ով է պառակտել Ուղղափառ եկեղեցին:

Սակայն իրավիճակն առավել ամբողջական է դարձնում ՌԴ Պետդումայի պատգամավոր, Լազարեւսկի կլուբի համակարգող, հայ ժողովրդի մեծագույն բարեկամ Կոնստանտին Զատուլինը, ով նաեւ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քաղաքականության հանձնաժողովի նախագահն է: Նա հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Թուրքիայի Գերագույն դատարանը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին իրավունք է տվել փոխել Ստամբուլի (նախկին Կոստանդնուպոլիս) Սուրբ Սոֆիայի տաճարի թանգարանային կարգավիճակը։ Այդպիսով ակնհայտ է, որ այդ կերպ անպիտան փորձ է արվում բարձրացնել որոշ հավատացյալների (մահմեդականների) ոգին ուրիշների (քրիստոնյաների) վրա, կրկին հիշեցնել հազարամյա բյուզանդական քաղաքակրթության կոտորածի սարսափի մասին, որի ճարտարապետական գլուխգործոցն այնուհետեւ հարյուրավոր տարիներ օգտագործվել է որպես դրա ստեղծողների նկատմամբ հաղթանակի ապացույց:

Քեմալ Աթաթուրքի Թուրքիան, որին Խորհրդային Ռուսաստանն օգնել է դիմադրել եւ ոտքի կանգնել, հնարավոր է համարել շրջել անցյալի արյունոտ էջը, համենայն դեպս, Սուրբ Սոֆիայի տաճարի նկատմամբ: Այսօրվա Թուրքիայի իշխանությունները, այնպիսի տպավորություն է, որ ցանկանում են մեզ վերադարձնել Միջնադար։ Ես բացասական եմ վերաբերվում ռեմեյքերին նույնիսկ կինոյում. պատճենը միշտ բնօրինակի համեմատ թերի է: Բայց այստեղ խնդիրը ճաշակը չէ։ Սուրբ Սոֆիայի տաճարը, նույնիսկ թանգարանային կարգավիճակում, մնում է ուղղափառ աշխարհի մեծագույն սրբությունը։ Այն հատկապես թանկ է Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի եւ ԱՊՀ այլ երկրների ուղղափառ քրիստոնյաներին…

Չեմ կարող, այնուամենայնիվ, չնշել այն փաստը, որ Սուրբ Սոֆիայի շուրջ իրադարձությունների զարգացման համար պատասխանատվության իր բաժինը կրում է Կոստանդնուպոլսի պատրիարքարանը, որը, 2018 թվականին խրախուսելով Ուկրաինայում եկեղեցական պառակտումը եւ դրան լեգիտիմության տեսանելիություն տալով, դաժան հակամարտության մեջ է մտել Ուղղափառ աշխարհում խոշորագույն Ռուս Ուղղափառ Եկեղեցու հետ: Այժմ մենք քաղում ենք Ուղղափառության պառակտման նոր պտուղները։

Ստեղծված իրավիճակում առանձնահատուկ պատասխանատվություն է կրում Ռուսաստանը ՝ որպես Ուղղափառ աշխարհի խոշորագույն երկիր, ուղղափառ Բյուզանդական կայսրության հոգեւոր եւ տոհմական ժառանգորդ։ Ուզում եմ հավատալ, որ ռուս-թուրքական հարաբերություններին վնաս չի հասցվի XXI դարում VI դարի քրիստոնեական ժառանգությունը կրկին յուրացնելու անխոհեմ փորձի պատճառով»։

Զատուլինն այսպիսով ընդգծում է երկու գլխավոր պատճառը՝ Ուկրաինա եւ Թուրքիա, այսինքն՝ Ուկրաինայի հետ քաղաքական հակամարտությունը եւ Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու ցանկությունը: Ուշագրավ է, որ երկու դեպքում էլ գործ ունենք «Բյուզանդական կայսրության հոգեւոր եւ տոհմական» ուղիղ ժառանգորդության, այսինքն՝ հայկական հիմքի հետ:

Բյուզանդիայի հոգեւոր ժառանգորդության հարցում Ռուսաստանն ընտրել է Թուրքիան, օգնելով ոչնչացնել հայկական հետքն ու ներկայությունը, կամ ինչպես Զատուլինն է ասում՝ «Քեմալ Աթաթուրքի Թուրքիան, որին Խորհրդային Ռուսաստանն օգնել է դիմադրել եւ ոտքի կանգնել, հնարավոր է համարել շրջել անցյալի արյունոտ էջը»: Բյուզանդիայի երկու «ժառանգորդները» միասին շրջեցին այդ արյունոտ էջը, որի հիմքն ավելի խորն է, քան Սուրբ Սոֆիայի տաճարի շուրջ դավանաբանական իրարանցումը: Դրա պտուղները նրանք դեռ երկար են քաղելու: