Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Հայաստանի սուվերեն տարածքի համար մեր կարմիր գծերը չեն փոխվել, Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ դեսպան ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանԵրևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ագրոէլեկտրական արևային պարկԱպրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանՀունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը Գողացված մեքենան հայտնաբերվել է. Աշտարակի ոստիկանների բացահայտումը Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե ԻսայանԹեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի Իրանի վրա հարձակվելու Իսրայելի փորձին․ ԱԳՆ Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա ՍողոմոնյանՀիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանՓարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկըՀարցաքննվել է ավելի քան 20 հոգի, ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է Սինգապուրի վարչապետը հրաժարական կտա Այնթապցի երիտասարդները ձերբակալվել են Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամներ իրացրելու մեղադրանքով «Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում Հակահայ վիժվածք. Ինչպես են ՔՊ֊ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին փորձում դուրս նետել հասարակական տրանսպորտի ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Թեժացող տարածաշրջանն ու իշխանությունների «սպասման բարդույթը» ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել Գյումրիում տեղ է ունեցել Հայոց Համազգային Միասնություն կուսակցության գրասենյակի բացումը «Հայաստան-Արցախ» երիտասարդական եռօրյա ֆորումի շրջանակներում կկազմակերպվեն դասախոսություններ, վերլուծական աշխատանքներ, բանավեճերԵրկրաշարժ՝ Թուրքիայում Ֆրեզնոյում հրկիզել են «Արարատ» գերեզմանատունը, որտեղ հուղարկավորված են Սողոմոն Թեհլիրյանը, Վիլյամ Սարոյանը Գազ չի լինի
Ժամանց

«Մնացին այն ընկերներս, որոնք ցանկացան մնալ». Հասմիկ Կարապետյանը` ընկերների և մաղված շրջապատի մասին

Նա այնքան անկեղծ է, որ թվում է` այլևս չկա այնպիսի բան, որը նրա մասին հայտնի չէ, բայց նշում է, որ անկեղծ լինելով հանդերձ շատ պատմությունների մասին չի խոսել:

Tert.am Life-ը Հասմիկ Կարապետյանի հետ անկեղծ զրույց է ունեցել դերասանուհի դառնալու անկատար երազանքի, բուռն ստեղծագործական տարիների, շոու բիզնեսի ներկայիս վիճակի և իրեն ցավեցրած ընկերների մասին:

-Հասմիկ, ինչպիսի՞ մանկություն եք ունեցել: Փոքր տարիքում այլ մասնագիտության մասին մտածե՞լ եք:

-Շատ հետաքրքիր, վառ գույներով լի մանկություն եմ ունեցել, տեսակով միշտ տարբերվել եմ ուրիշ երեխաներից: Երգի հանդեպ իմ սերը դեռ մանկապարտեզային տարիքից էր զգալի: Հանդեսների ժամանակ դաստիարակներն ինձ միշտ երգեր էին տալիս։ Նույնը շարունակվեց դպրոցում: Ավարտական միջոցառումների ժամանակ երգի հետ կապված ամեն ինչ ես էի կազմակերպել: Բայց կար մեկ այլ մասնագիտություն, որի մասին ես երազում էի: Ինձ թվում էր, որ պետք է կինոդերասանուհի դառնամ:

 

-Ինչու՞ Ձեր այդ երազանքն իրականություն չդարձրիք:

-Սերիալներում նկարահանվելու առաջարկներ ունեցել եմ, բայց մերժել եմ կամ ինչ-որ բանի պատճառով չի ստացվել նկարահանվել: Մեր երկրում, ցավոք, ֆիլմարտադրությունը, սերիալարտադրությունն այն մակարդակի չեբ, որ ցանկություն ունենամ փորձել ինձ` գոնե պարզելու` կարո՞ղ եմ, թե՞ ոչ: Գուցե ինձ ազգի դավաճան համարեն, բայց պետք է ասեմ, որ թուրքական սերիալները որակային առումով ավելի լավն են: Չեմ կարող ասել, որ կատարյալ են, բայց իրենց դերասանների ընտրությունը, գեղեցիկ արժեքներ քարոզելը տարբերվում է: Նրանք կարողանում են իրենց այնպես ներկայացնել, որ չճանաչողը մտածի`ժամանակի հետ քայլող ազգ են: «Հիանալի դար» կոչվող սերիալը դիտել եմ ու զարմացել, թե ինչպիսի պատմություն են ներկայացնում նրանք, ինչքան լավ են խաղում դերասանները: Ռուսական սերիալներն էլ են շատ լավը: Դիտում ես, սիրահարվում հերոսներին, ցավում ու ուրախանում նրանց հետ: Շատ կցանկանայի, որ մեր մռայլ սերիալներն էլ մի օր ավելի լավը լինեն:

-Նմանատիպ սերիալներում կնկարահանվեի՞ք:

-Եթե այդ բարությունը, ռոմանտիզմը, սերը լիներ նաև մեզ մոտ, ես էլ կնկարահանվեի: Հիմա դիտում եմ հայկական սերիալները ու չեմ հավատում դերասանների խաղին, սիրուն: Տպավորություն եմ ստանում, որ դերասաններն ուղղակի անգիր խոսքեր են ասում:

-Հասմիկ, այսօրվա շոու բիզնեսին հետևու՞մ եք:

-Այսօր քաոս է: Բոլորը երգում են, տեսահոլովակներ են նկարահանում: Մեր ժամանակվա երգարվեստում իմաստ կար, իմ սերնդակիցները ձգտում էին ոչ թե քանակ, այլ որակ ապահովել: Մեր սերունդը կարողացավ հանրությանը մատուցել հիթային հայկական էստրադային երգեր: Մենք քիչ էինք, բայց ամեն մեկս մի գույն էինք, մեզ շփոթելը անհնար էր: Այդ իմաստով մրցակցությունն ավելի շատ էր, քան հիմա։ Հիմա քանակը շատ է, բայց որակը քիչ է, հետևաբար` մրցակցությունը թույլ է: Ավելի բարդ է մրցել քիչ որակի, քան քանակի հետ:

 

-Այսօրվա երգարվեստում ֆավորիտներ ունե՞ք:

-Անորակի կողքին հիմա կա նաև որակյալը: Մենք ունենք Արամ MP3, Սիրուշու և այլք, ովքեր կարողանում են պահել որակն ու վարկանիշը:

-Այսօր շատ են հատկապես կորպորատիվ միջոցառումների, հարսանիքների համար նախատեսված երգերը: Հետաքրքիր է, Դուք այդպիսի միջոցառումներին երգե՞լ եք:

-Իմ բուռն տարիների ընթացքում երգել եմ թե՛ կորպորատիվ միջոցառումների, թե՛ հարսանիքների ժամանակ, բայց իմ երգացանկով: Ես երգերս հարսանիքային չեմ դարձրել: Մարդիկ ինձ ճանաչել են ու ընդունել են որպես երգչուհի: Ես շատ էի ուրախանում, որ իմ հեղինակային երգերը ճանաչում ու սիրում են:

Ինձ համար մեծ ձեռքբերում են եղել նաև արտերկրում հայկական համայնքների համար համերգները: Ես խոսափողս պահում էի դեպի դահլիճ և նրանք երգում էին իմ երգերը: Հեղինակի համար սրանից առավել ոչինչ չի կարող լինել, առավել ևս, որ ես երբեք չեմ երգել այն երգերը, որոնք մարդկանց մեծ մասը լսում է:

-Այս տարիների ընթացքում բազմաթիվ դադարներ եք ունեցել: Ձեր լռությունից հանդիսատեսը Ձեզ չի՞ մոռացել:

-Սա ֆենոմենալ երևույթ է, ինքս եմ զարմանում, թե ինչպես են առ այսօր ինձ գրում ու նոր երգեր պահանջում: «Իմ Տաթև» երգից հետո նոր տեսահոլովակ չեմ ունեցել, բայց մարդիկ գրում են, որ կարոտել են ինձ, ուզում են լսել իմ ձայնը: Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ արժանացնում է նման խոսքերի:

Իմ երգերը միշտ էլ ինքնակենսագրականներ են եղել, ես այլ կերպ չեմ կարողացել: Իմ հավատարիմ երկրպագուների սերն ինձ միշտ հետ է բերում: Ուրեմն կարողացել եմ հետք թողնել նրանց սրտերի վրա: Կան մարդիկ, ովքեր իմ երգերը չեն լսում, բայց որպես մարդ ինձ ընդունելուց հետո սկսում են լսել:

-Ի՞նչ եք կարծում, ո՞րն է պատճառը։

-Մարդիկ ասում են, որ ես հենց անկեղծությամբ եմ գրավում իրենց: Իմ անկեղծությունը չափից շատ է այս դարի համար և ինձ շատ է խանգարում, բայց ես այդպիսին եմ, չեմ պատրաստվում արհեստականորեն փոխել իմ բնությունը: Գուցե ես սխալ եմ և անձնական կյանքս պետք է գաղտնի պահեմ, բայց եթե ամուսնացել եմ, երեխա եմ ունեցել, ինչո՞ւ գաղտնի պահեմ: Եղել են այնպիսի իրավիճակներ, որոնց մասին չեմ բարձրաձայնել, հետաքրքիր է, որ նույնիսկ շատ մարդիկ, լրագրողներ, իմանալով այդ պահին իմ կյանքում տեղի ունեցող դեպքերի մասին, ինձ անգամ չեն հարցրել: Դա կրթվածության մեկ այլ` վերին աստիճանի տեսակ է:

-Հասմիկ, երգարվեստում Ձեր հին ընկերների հետ շփումը պահպանվե՞լ է:

-Այն մարդիկ, ովքեր ցանկացել են պահպանել ինձ հետ ընկերությունը այնքան, որքան ես, մինչև հիմա կողքիս են: Ունեմ նաև ընկերներ, որոնց հետ տարատեսակ հարցերի, նաև քաղաքական դաշտում տարաձայնություններ ենք ունել, բայց այդ ամենն անցել է:

-Խոսքը Շուշան Պետրոսյանի մասի՞ն է:

-Ոչ միայն: Գիտեք, չեմ կարծում, որ տարակարծությունը ընկերություն չանելու պատճառ է: Եթե որևէ պատճառ կարողանում է քանդել ընկերությունը, ուրեմն` ինչ-որ բան այն չի եղել:

-Կյանքի, ընկերների հարվածներից դասեր քաղու՞մ եք:

-Փորձում եմ դասեր քաղել, բայց իմ մեջ միշտ ներում եմ, հիշաչար մարդ չեմ: Իհարկե, նեղանում եմ, երբ ինձ հետ անարդար են վարվում, բայց չեմ կարողանում իրենց բացասական վերաբերվել: Միայն մի դեպք ու մի մարդ կա, ում չեմ կարողանում ներել: Նրա հարվածը մեջքից էր ու շատ անսպասելի: Չեմ պատրաստվում ասել, թե նա ով է, բայց այսքան ներողամիտ լինելով հանդերձ` նրան չեմ ներել: