Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդԻսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանըԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետՆիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. ԱվինյանՄեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարովՍրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ Զաքարյան«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՀաստատվեց արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. ովքեր կարող են դիմել եւ որոնք են պայմանները «Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը Բաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակցության խորացման մասին հայտարարություն են ստորագրել «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետՆելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ» Ալմա-Աթայի հռչակագիրն իրականում հօգուտ Ադրբեջանի է, իսկ գործող վարչախումբն այդ փաստաթուղթը շրջում է մեր դեմ և կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները․ Արշակ Կարապետյան Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ» Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ» Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» Վաղն էլ կասեն չպետք է ձեզ հայ անվանեք, մնաց մի քայլ. Ա. Կարապետյան Այս շարժմանը դեմ խոսում են Փաշինյանը, Բաքուն և Անկարան․ Արմեն ՄանվելյանFastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (լուսանկարներ, տեսանյութ)Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան AMIO Mobile բանկինգը այսուհետ կունենա նոր հնարավորություն Ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց, թույլ չեն տալիս, որ սպասարկեն Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրվա բանախոսներն ու անակնկալները Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Որևէ մեկը իրավասու չէ միանձնյա փոփոխելու ՀՀ սահմանները. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունենում ՀՀ իշխանության տարածքի նվիրատվություն. Մենուա ՍողոմոնյանԱրևային էներգետիկան հանգեցնում է արծաթի պահանջարկի կտրուկ աճիՌուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
Ժամանց

«Մնացին այն ընկերներս, որոնք ցանկացան մնալ». Հասմիկ Կարապետյանը` ընկերների և մաղված շրջապատի մասին

Նա այնքան անկեղծ է, որ թվում է` այլևս չկա այնպիսի բան, որը նրա մասին հայտնի չէ, բայց նշում է, որ անկեղծ լինելով հանդերձ շատ պատմությունների մասին չի խոսել:

Tert.am Life-ը Հասմիկ Կարապետյանի հետ անկեղծ զրույց է ունեցել դերասանուհի դառնալու անկատար երազանքի, բուռն ստեղծագործական տարիների, շոու բիզնեսի ներկայիս վիճակի և իրեն ցավեցրած ընկերների մասին:

-Հասմիկ, ինչպիսի՞ մանկություն եք ունեցել: Փոքր տարիքում այլ մասնագիտության մասին մտածե՞լ եք:

-Շատ հետաքրքիր, վառ գույներով լի մանկություն եմ ունեցել, տեսակով միշտ տարբերվել եմ ուրիշ երեխաներից: Երգի հանդեպ իմ սերը դեռ մանկապարտեզային տարիքից էր զգալի: Հանդեսների ժամանակ դաստիարակներն ինձ միշտ երգեր էին տալիս։ Նույնը շարունակվեց դպրոցում: Ավարտական միջոցառումների ժամանակ երգի հետ կապված ամեն ինչ ես էի կազմակերպել: Բայց կար մեկ այլ մասնագիտություն, որի մասին ես երազում էի: Ինձ թվում էր, որ պետք է կինոդերասանուհի դառնամ:

 

-Ինչու՞ Ձեր այդ երազանքն իրականություն չդարձրիք:

-Սերիալներում նկարահանվելու առաջարկներ ունեցել եմ, բայց մերժել եմ կամ ինչ-որ բանի պատճառով չի ստացվել նկարահանվել: Մեր երկրում, ցավոք, ֆիլմարտադրությունը, սերիալարտադրությունն այն մակարդակի չեբ, որ ցանկություն ունենամ փորձել ինձ` գոնե պարզելու` կարո՞ղ եմ, թե՞ ոչ: Գուցե ինձ ազգի դավաճան համարեն, բայց պետք է ասեմ, որ թուրքական սերիալները որակային առումով ավելի լավն են: Չեմ կարող ասել, որ կատարյալ են, բայց իրենց դերասանների ընտրությունը, գեղեցիկ արժեքներ քարոզելը տարբերվում է: Նրանք կարողանում են իրենց այնպես ներկայացնել, որ չճանաչողը մտածի`ժամանակի հետ քայլող ազգ են: «Հիանալի դար» կոչվող սերիալը դիտել եմ ու զարմացել, թե ինչպիսի պատմություն են ներկայացնում նրանք, ինչքան լավ են խաղում դերասանները: Ռուսական սերիալներն էլ են շատ լավը: Դիտում ես, սիրահարվում հերոսներին, ցավում ու ուրախանում նրանց հետ: Շատ կցանկանայի, որ մեր մռայլ սերիալներն էլ մի օր ավելի լավը լինեն:

-Նմանատիպ սերիալներում կնկարահանվեի՞ք:

-Եթե այդ բարությունը, ռոմանտիզմը, սերը լիներ նաև մեզ մոտ, ես էլ կնկարահանվեի: Հիմա դիտում եմ հայկական սերիալները ու չեմ հավատում դերասանների խաղին, սիրուն: Տպավորություն եմ ստանում, որ դերասաններն ուղղակի անգիր խոսքեր են ասում:

-Հասմիկ, այսօրվա շոու բիզնեսին հետևու՞մ եք:

-Այսօր քաոս է: Բոլորը երգում են, տեսահոլովակներ են նկարահանում: Մեր ժամանակվա երգարվեստում իմաստ կար, իմ սերնդակիցները ձգտում էին ոչ թե քանակ, այլ որակ ապահովել: Մեր սերունդը կարողացավ հանրությանը մատուցել հիթային հայկական էստրադային երգեր: Մենք քիչ էինք, բայց ամեն մեկս մի գույն էինք, մեզ շփոթելը անհնար էր: Այդ իմաստով մրցակցությունն ավելի շատ էր, քան հիմա։ Հիմա քանակը շատ է, բայց որակը քիչ է, հետևաբար` մրցակցությունը թույլ է: Ավելի բարդ է մրցել քիչ որակի, քան քանակի հետ:

 

-Այսօրվա երգարվեստում ֆավորիտներ ունե՞ք:

-Անորակի կողքին հիմա կա նաև որակյալը: Մենք ունենք Արամ MP3, Սիրուշու և այլք, ովքեր կարողանում են պահել որակն ու վարկանիշը:

-Այսօր շատ են հատկապես կորպորատիվ միջոցառումների, հարսանիքների համար նախատեսված երգերը: Հետաքրքիր է, Դուք այդպիսի միջոցառումներին երգե՞լ եք:

-Իմ բուռն տարիների ընթացքում երգել եմ թե՛ կորպորատիվ միջոցառումների, թե՛ հարսանիքների ժամանակ, բայց իմ երգացանկով: Ես երգերս հարսանիքային չեմ դարձրել: Մարդիկ ինձ ճանաչել են ու ընդունել են որպես երգչուհի: Ես շատ էի ուրախանում, որ իմ հեղինակային երգերը ճանաչում ու սիրում են:

Ինձ համար մեծ ձեռքբերում են եղել նաև արտերկրում հայկական համայնքների համար համերգները: Ես խոսափողս պահում էի դեպի դահլիճ և նրանք երգում էին իմ երգերը: Հեղինակի համար սրանից առավել ոչինչ չի կարող լինել, առավել ևս, որ ես երբեք չեմ երգել այն երգերը, որոնք մարդկանց մեծ մասը լսում է:

-Այս տարիների ընթացքում բազմաթիվ դադարներ եք ունեցել: Ձեր լռությունից հանդիսատեսը Ձեզ չի՞ մոռացել:

-Սա ֆենոմենալ երևույթ է, ինքս եմ զարմանում, թե ինչպես են առ այսօր ինձ գրում ու նոր երգեր պահանջում: «Իմ Տաթև» երգից հետո նոր տեսահոլովակ չեմ ունեցել, բայց մարդիկ գրում են, որ կարոտել են ինձ, ուզում են լսել իմ ձայնը: Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ արժանացնում է նման խոսքերի:

Իմ երգերը միշտ էլ ինքնակենսագրականներ են եղել, ես այլ կերպ չեմ կարողացել: Իմ հավատարիմ երկրպագուների սերն ինձ միշտ հետ է բերում: Ուրեմն կարողացել եմ հետք թողնել նրանց սրտերի վրա: Կան մարդիկ, ովքեր իմ երգերը չեն լսում, բայց որպես մարդ ինձ ընդունելուց հետո սկսում են լսել:

-Ի՞նչ եք կարծում, ո՞րն է պատճառը։

-Մարդիկ ասում են, որ ես հենց անկեղծությամբ եմ գրավում իրենց: Իմ անկեղծությունը չափից շատ է այս դարի համար և ինձ շատ է խանգարում, բայց ես այդպիսին եմ, չեմ պատրաստվում արհեստականորեն փոխել իմ բնությունը: Գուցե ես սխալ եմ և անձնական կյանքս պետք է գաղտնի պահեմ, բայց եթե ամուսնացել եմ, երեխա եմ ունեցել, ինչո՞ւ գաղտնի պահեմ: Եղել են այնպիսի իրավիճակներ, որոնց մասին չեմ բարձրաձայնել, հետաքրքիր է, որ նույնիսկ շատ մարդիկ, լրագրողներ, իմանալով այդ պահին իմ կյանքում տեղի ունեցող դեպքերի մասին, ինձ անգամ չեն հարցրել: Դա կրթվածության մեկ այլ` վերին աստիճանի տեսակ է:

-Հասմիկ, երգարվեստում Ձեր հին ընկերների հետ շփումը պահպանվե՞լ է:

-Այն մարդիկ, ովքեր ցանկացել են պահպանել ինձ հետ ընկերությունը այնքան, որքան ես, մինչև հիմա կողքիս են: Ունեմ նաև ընկերներ, որոնց հետ տարատեսակ հարցերի, նաև քաղաքական դաշտում տարաձայնություններ ենք ունել, բայց այդ ամենն անցել է:

-Խոսքը Շուշան Պետրոսյանի մասի՞ն է:

-Ոչ միայն: Գիտեք, չեմ կարծում, որ տարակարծությունը ընկերություն չանելու պատճառ է: Եթե որևէ պատճառ կարողանում է քանդել ընկերությունը, ուրեմն` ինչ-որ բան այն չի եղել:

-Կյանքի, ընկերների հարվածներից դասեր քաղու՞մ եք:

-Փորձում եմ դասեր քաղել, բայց իմ մեջ միշտ ներում եմ, հիշաչար մարդ չեմ: Իհարկե, նեղանում եմ, երբ ինձ հետ անարդար են վարվում, բայց չեմ կարողանում իրենց բացասական վերաբերվել: Միայն մի դեպք ու մի մարդ կա, ում չեմ կարողանում ներել: Նրա հարվածը մեջքից էր ու շատ անսպասելի: Չեմ պատրաստվում ասել, թե նա ով է, բայց այսքան ներողամիտ լինելով հանդերձ` նրան չեմ ներել: