Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ՀՀ-ում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԱյստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՄիայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան
Տարածաշրջան

Ինչու է Բաքուն 30 մլն դոլարի ռազմական վարկ վերցրել

Անկարայում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմն օրերս հայտարարել է, որ Թուրքիան Ադրբեջանին 200 միլիոն թուրքական լիրայի (30 միլիոն դոլար) վարկ է տրամադրել 2020 թվականի փետրվարի 25-ին ստորագրված ռազմաֆինանսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում թուրքական ռազմական արտադրանքի ձեռքբերման համար։ Նշենք, որ Թուրքիան Ադրբեջանի հիմնական գործընկերներից մեկն է ռազմական ոլորտում, եւ պաշտոնական Բաքուն ակտիվորեն գնում է թուրքական պաշտպանական արտադրանքի որոշ տեսակներ։

Բայց, չնայած այդ ոլորտում վերջին տասնամյակներում նկատելի առաջընթացին, Թուրքիան չունի սեփական ավիացիա ու տանկեր, եւ նրա զինանոցում F-16 ամերիկյան կործանիչներ, գերմանական ու ամերիկյան “Leopard”, “М60”, “М48” տանկեր են, որոնք մշակվել են տասնամյակներ առաջ ու արդեն հնացած են։

Սեփական մշակման Ալթայ տանկի նախագիծը դեռ դոփում է տեղում՝ շարժիչի մշակման հարցում բարդությունների պատճառով։ Որոշ հաջողություններ կան միայն տիեզերական արբանյակների մշակման, T129 “Аtak” հարվածային ուղղաթիռի, տարբեր հրթիռային համակարգերի, “Firtina” 155 մմ տրամաչափի ինքնագնաց հրետանային համակարգի, անօդաչու թռչող սարքերի ռադիոէլեկտրոնային “Koral” համակարգերի, ինչպես նաեւ ավելի պակաս նշանակալի համակարգերի մշակման գործում (հակաականանետային ռադիոտեղորոշման համակարգ, կառավարվող մարտագլխիկներ, հրաձգային զենք եւ այլ փոքր արտադրանքներ)։ Թուրքիայի ռազմարդյունաբերության համալիրում տեխնոլոգիական տոն են տալիս տասնյակ փոքր ընկերություններ, ինչպես նաեւ մի քանի խոշորներ, ինչպիսիք են Aselsan, Roketsan, որոնց արտադրանքն արտահանվում է։

Այդուհանդերձ, աշխարհքաղաքական իրադարձությունները եւ Թուրքիայի բարդ հարաբերություններն իր հարեւանների ու ԱՄՆ հետ, նախագահ Էրդողանի նորօսմանական հավակնությունների եւ Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ ներքին խնդիրների հետ միասին ստիպում են զարգացած ռազմարդյունաբերությամբ երկրներին չհամագործակցել Թուրքիայի հետ ռազմատեխնիկական ոլորտում։ Այդ պատճառով, ժամանակակից պահանջներին համապատասխան սպառազինություն ապահովելու համար Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը ելքեր է փնտրում դեպի այլ պետություններ ոչ միայն պաշտպանական ոլորտում համատեղ գործակցության, այլ նաեւ սեփական արտադրանքի իրացման համար, ինչպես տեսնում ենք «եղբայրական» Ադրբեջանին սպառազինության մատակարարման վարկի օրինակով, որը խիստ տարօրինակ է թվում այն առումով, որ Բաքուն միշտ հայտարարել է իր հզոր ֆինանսական հնարավորությունների ու կանխիկ վճարելու սովորության մասին։

Հաշվի առնելով դա եւ Ադրբեջանի իշխող էլիտայի ներկայացուցիչների օֆշորային սկանդալների՝ ջրի երես դուրս եկող փաստերը, ամենայն հավանականությամբ այդ գործարքը պարզապես փողերի լվացման սցենար է, եւ Բաքվի «ստվերայինները» դեմ չեն հերթական անգամ ձեռքերը տաքացնել ատկատների վրա, առավել եւս, որ 30 միլիոն դոլարով որեւէ լուրջ սպառազինություն չես գնի։