Վարչապետս խոստովանեց, որ 630 հիվանդ առանց այդ սարքերի են, սրա ոչ բացատրությունը, ոչ էլ «կռուտիտը» չունեմ. Հայկ Մանասյան (ֆոտո)
Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը Չինաստանից ստացված օդից թթվածին խտացնող սարքերի վերաբերյալ։
«Օդից թթվածին խտացնող սարքերի մասին այս հրապարակումով, մի քանի ժամ առաջ Վարչապետս փաստացի խոստովանեց, որ 630 հիվանդ առանց այդ սարքերի են։
Ունեն պահանջ, սակայն չունեն սարք։ Սա բերում է հիվանդության բարդացման։ Փաստացի, վերջին շաբաթների ընթացքում այս դեֆիցիտի եղել է։ Սրա ոչ բացատրությունը, ոչ հիմնավորումը, ոչ էլ «կռուտիտը» չունեմ։ Կներեք, պարոնայք»,- գրել է նա։