Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումTeam-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքովԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնումՕդային գծի կառուցման ծրագիրն ունի տարածաշրջանային մեծ նշանակություն. ԶՊՄԿ Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ Արևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆԵրևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Մեր քայլերը անակնկալ են իշխանության համար, մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ մեր պետականության համար. Արշակ Կարապետյան Հանրային ճնշման տակ հրաժարվեցին հերթական ազգադավ ծրագրից
Տարածաշրջան

Ալիեւը փորձում է փրկել իրեն եւ Ադրբեջանը

Ինչու է Ալիեւն ուժգնացնում ռազմական հռետորաբանությունն ու պատմական նկրտումները, որոնք այլ կերպ, քան պարզապես զառանցանք հնարավոր չէ գնահատել: Բայց նաեւ կասկածից վեր է, որ դա զառանցանք չէ, այլ նպատակային քաղաքականություն:

Այդ քաղաքականության ներքին մոտիվը հասկանալի է: Ալիեւը հորից իշխանությունը ժառանգելուց ի վեր գործնականում ունի մեծ խնդիր՝ ադրբեջանցիների ինքնության հարցը: Ադրբեջանն ըստ էության արհեստական կազմավորում է, որի գլխին հանգամանքների բերումով հայտնվել է Իլհամ Ալիեւը եւ ստիպված է պահել իշխանության հարցը: Իշխանության հարցը լուծելու համար նա պետք է լուծի արհեստական կազմավորման բնակչության ինքնության հարց, առավել եւս, երբ կա մեկ այլ նուրբ հանգամանք: Ադրբեջանն ունի էթնիկ փոքրամասնություններ, որոնք ինքնության խնդրի առումով առաջ են Ադրբեջան կոչված պետությունից: Դա մահացու վտանգ է Ալիեւի համար, թե ներքին, թե արտաքին առումով, որովհետեւ արհեստական կազմավորումը պարզապես կարող է չդիմանալ նոր աշխարհակարգի ձեւավորման բարդ գործընթացներին:

Ալիեւը լավ է հասկանում, որ այդ գործընթացում Արցախը կորցրել է վաղուց, նա այժմ փորձում է լուծել Ադրբեջանը պահելու խնդիր: Առանց այդ ինքնության Ադրբեջանը քանդվելու է, կամ Ալիեւը վերածվելու է պարզապես նոր աշխարհակարգի խամաճիկի, ինչի վտանգները նա լավ է պատկերացնում, եթե անգամ խամաճիկ է Թուրքիայի ձեռքին:

Ադրբեջանական ինքնության խնդրի այլ հիմք, քան հայերի հանդեպ նկրտումները, Ալիեւը չունի: Լավ է դա, թե վատ, քննարկելը թերեւս ավելորդ է: Դա փաստ է, որն ունի օբյեկտիվ հիմքեր, մասնավորապես հայկական հաղթանակի տեսքով:

Ալիեւը ինքնությունը փորձում է կառուցել նաեւ հայերի հանդեպ ատելության վրա, բայց դա կարճաժամկետ հանգամանքն է, քանի որ անընդհատ ատելությունը ի վերջո գեներացնում է նաեւ շատ կոնկրետ գործողության սպասում, իսկ Ալիեւը պատկերացնում է, որ գործողության հնարավորությունը սուղ է մի շարք պատճառներով: Ըստ այդմ, պետք է կատարվի անցումը ակտիվ ատելությունից ակտիվ պատմական նկրտումների, ատելությունն այսպես ասած կառավարելի պահելու համար:

Ինքնության այդ հիմքը Ալիեւի համար հղի է արտաքին լուրջ խնդիրներով, բայց փոխարենը կօգնի լուծել ներքին խնդիրներ: Իսկ նրա համար կարեւոր է հենց դա:

Երեւանի համար դա չի փոխում իրերի դրությունն ու գլխավոր անելիքը՝ առաջնորդվել Ադրբեջանի հարձակողականության կանխավարկածով եւ մշտապես, ամեն րոպե ունակ լինել հարձակում կամ գրոհ կասեցնելու եւ հակահարվածի:

Չի կարող լինել որեւէ երկարաժամկետ պայմանավորվածության եւ համակեցության պատրանք, դա կախված չէ անգամ Ալիեւի ցանկությունից, նա բաց է թողել գնացքը բավական հեռու: Այնքան, որ նույնիսկ իր որեւէ հաջորդի համար գործնականում բացառել է այլ բանի մասին մտածելը: Դա ըստ էության նաեւ անձնական անվտանգության երաշխիք է: