Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումTeam-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքովԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Մշակույթ

«Ոչ թե պետք է նստել ու ասել, որ որակ չկա, այլ ար­ժա­նի աշ­խա­տանք­նե­րը ֆի­նան­սա­վո­րել»

«Մեր մշակույթն անցումային փուլում է, անցում ենք կատարում դեպի ավելի առողջ մթնոլորտ և առողջ մշակույթ: Թվում է, թե այս բառը կապ չունի մշակույթի հետ, բայց շատ կարևոր է, որ քո ներսում, ինչպես նաև թատերական կյանքում մթնոլորտն առողջ լինի, որովհետև հենց դրանից էլ ծնվում են լավ գործեր», - «Փաստի» հետ զրույցում ասում է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանը՝ խոսելով մշակույթի ներկայիս վիճակի մասին:

Հարցնում եմ այդքան չարչրկված առաջարկ-պահանջարկի մասին: Դերասանուհին նշում է, որ մեզ մոտ միտում կա թերագնահատել մեր հեռուստադիտողին, թատերասեր հասարակությանը: «Շատերն ասում են՝ «մարդիկ թատրոն չեն սիրում», «ինչ ուզում են, այդ ենք ցույց տալիս»: Այդպիսի բան գոյություն չունի: Հաճախեք թատրոններ, դիտեք բարձրարժեք ներկայացումներ և կտեսնեք, որ հանդիսատեսը մեծ սիրով է հաճախում թատրոն և պատրաստ է անգամ երկրորդ անգամ գալ՝ նույն ներկայացումը դիտելու, և պահանջել դրանից էլ ավելի բարձրարժեք գործերի բեմականացում: Ի վերջո, մշակույթը պետք է թելադրողը լինի, և եթե ոչ մենք, ապա ո՞վ պետք է մեր արժեքները բարձրացնի, հանդիսատեսին մատուցի որակյալ աշխատանք: Մեր թատրոնում ունենք նոր ձևաչափով նախագծեր, նոր ձեռնարկներ, ներկայացումներ ու հյուրախաղեր: Համազգային թատրոնը բուռն կյանքով է ապրում: Եթե չլիներ հանդիսատեսը, չլիներ պահանջարկը, չէր կարող լինել նման ակտիվություն գոնե մեր թատրոնում: Հենց միայն սրա համար մեր հանդիսատեսին բարձր եմ գնահատում», - նշում է Տաթև Ղազարյանը:

Նա տեղեկացնում է, որ վերջերս հանդես են եկել նոր ձևաչափով: «Դա թատերականացված ընթերցանություն է: Հայաստանում առաջին թատրոնն ենք, որ անդրադարձանք այս ձևաչափին: Մեծ մտավախությամբ առաջին փորձն արեցինք, որովհետև վստահ չէինք՝ արդյոք այդ ձևաչափին հանդիսատեսը պատրա՞ստ է: Սկզբում խաղացինք ծանոթների, ընկերների և հյուրերի համար: Սա բավական մեծ արձագանք ստացավ: Այժմ արդեն ունենք երեք անուն ներկայացում այս ձևաչափով: Սա վկայում է այն մասին, որ հանդիսատեսը պատրաստ է ընդունել լավ նախագծերը», - ընդգծում է մեր զրուցակիցը:

Արձագանքում եմ՝ սա փաստում է նաև այն մասին, որ թատրոնն էլ ցանկություն ունի զարգանալու, նորամուծություններով հանդես գալու: «Իհարկե: Եթե թատրոնը չունենա ցանկություն, մեկ օր կամ նույնիսկ մեկ ժամ կարծի, որ իր համար ամեն ինչ ստացված է, կայացած է և էլ ոչինչ չունի անելու, ապա նույն րոպեին թատրոնը կարելի է փակել և հեռանալ: Թատրոնի զարգացմանը նպաստում են հյուրախաղերը, փառատոնները: Վերջին վեց ամսվա ընթացքում 4 փառատոնի ենք մասնակցել, շուտով մասնակցելու ենք Մոսկվայում և Լիտվայում կայանալիք փառատոններին: Արդեն հրավերներ ունենք Բրեստից և այլ երկրներից: Վերջին փառատոնից մրցանակներով և «գրան պրիով» ենք վերադարձել: Փառատոնները հնարավորություն են տալիս գնալ այլ երկրներ, տեսնել նրանց մշակույթը, զարգանալ, նաև քո մշակույթը հրամցնել օտարներին», - փաստում է Համազգային թատրոնի դերասանուհին:

Բայց չէ՞ որ հյուրախաղերի մեկնելու, թեկուզ նաև ներկայացում բեմադրելու համար ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ: Տաթև Ղազարյանը համաձայնում է. «Եթե պետությունը շատ ավելի առողջ ու բարի աչքով նայեր թատրոններին և ընդհանրապես մշակույթին, կունենայինք ավելի տպավորիչ ներկայացումներ, ֆիլմեր, մշակութային այլ միջոցառումներ: Այս ամենն անում ենք մինիմալ ֆինանսական միջոցներով, երբեմն՝ պարզապես առանց միջոցների: Ճիշտ է, պետական թատրոններին տրվում է որոշակի աջակցություն. ամեն ամիս պետությունը վճարում է աշխատավարձ, բայց աջակցությունը դրանից այն կողմ չի անցնում: Կարծեմ տարին մեկ անգամ որոշակի գումար է հատկացվում ինչ-որ մի ներկայացման համար: Սրանք խնդիրներ են, որոնց մասին պետք է պետությունը մտածի: Ոչ թե պետք է նստել ու ասել, որ որակ չկա, այլ արժանի աշխատանքները ֆինանսավորել: Օրինակ, կարող է ստեղծվել մի հանձնախումբ, որը կայցելի մշակութային օջախներ, կդիտի ներկայացումները և ամենաարժանիներին կտրամադրի ֆինանսական միջոցներ», - ասում է դերասանուհին:

Անդրադառնում ենք նաև մշակույթի նախարարության միաձուլմանը կրթության և գիտության նախարարությանը: Մեր զրուցակիցը կարծում է, որ եթե ցանկանում են գործ անել, ամեն ձևով էլ կանեն՝ լինի առանձին նախարարություն, թե միավորվի մեկ այլ նախարարության հետ: «Այս դեպքում անունը կարևոր չէ, կարևորը, որ գործընթացը կայանա: Հույս ունեմ, որ այս միավորումը չի խանգարի լավ արժեքներ ստեղծելուն և գործեր կատարելուն», - ասում է Համազգային թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ