Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԱվստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդԻսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանըԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետՆիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. ԱվինյանՄեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարովՍրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ Զաքարյան«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՀաստատվեց արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. ովքեր կարող են դիմել եւ որոնք են պայմանները «Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը Բաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակցության խորացման մասին հայտարարություն են ստորագրել «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետՆելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ» Ալմա-Աթայի հռչակագիրն իրականում հօգուտ Ադրբեջանի է, իսկ գործող վարչախումբն այդ փաստաթուղթը շրջում է մեր դեմ և կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները․ Արշակ Կարապետյան Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ» Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ» Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ»
Տնտեսություն

Տիգրան Խաչատրյանը եւ Վասիլիս Մարագոսը քննարկել են ԵՄ-Հայաստան տնտեսական համագործակցության հարցերը

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես հայտնում են նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը ողջունել է պատվիրակությանը եւ նշել, որ նախորդող քննարկումները եղել են խիստ արդյունավետ եւ օրակարգում ներառված հարցերը դրանց շարունակությունն են։

Վասիլիս Մարագոսը շնորհավորել է Տիգրան Խաչատրյանին նշանակման կապակցությամբ եւ նշել, որ Հայաստանում իրականացված քաղաքական փոփոխությունները, այդ թվում՝ արտահերթ ընտրությունները, նոր պայմաններ են ստեղծում ցանկալի արդյունքներին հասնելու համար։ «Այս ակնհայտ առավելություններն անհրաժեշտ է կապիտալիզացնել եւ օգտագործել, քանի որ ներդրողների կողմից, իսկապես, կա հետաքրքրվածություն։ Եվրամիությունն, իր հերթին, պատրաստակամ է աջակցել իրականացվող բարեփոխումներին», - նշել է նա:

Նախարար Խաչատրյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է ներդրողների համաժողով կազմակերպելու հեռանկարը, որն, ըստ կողմերի՝ կարող է երկխոսության եւ առաջարկությունների ներկայացման արդյունավետ հարթակ դառնալ՝ հնարավորություն ընձեռելով նպատակներից անցնելու գործնական քայլերի։ Անդրադարձ է եղել նաեւ համաժողովի անցկացման հետ կապված այլ հարցերի։

Տիգրան Խաչատրյանը եւ Վասիլիս Մարագոսը քննարկել են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից պատրաստվող վերլուծությունը Հայաստանի տնտեսության ոլորտների կառուցվածքի վերաբերյալ, որի հիման վրա կկազմվի ներդրումների կարիքների ուղեցույց՝ բարեփոխումներ իրականացնելու նպատակով։

Նախարար Խաչատրյանը նշել է, որ խիստ կարեւոր են մեծ փորձառություն ունեցող պրոֆեսիոնալ այդ կառույցի դիտարկումները առկա իրավիճակի վերաբերյալ՝ հաշվի առնելով Հայաստանի կառավարության ծրագրով ամրագրվելիք գերակա ուղղությունների շուրջ առաջիկա քննարկումները եւ ձեռնարկվելիք միջոցառումները։

Նախարարը կարեւորել եւ գնահատել է Եվրամիության կողմից տրամադրվող եւ՛ տեխնիկական եւ՛ բյուջետային աջակցության գործընթացը եւ հայտնել, որ այն շարունակում է մնալ ՀՀ-ԵՄ համագործակցության կարեւոր բաղդրիչը. ԵՄ բյուջետային աջակցության ծրագրերի միջոցով կշարունակվեն Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ինչպես նախկինում սկսված բարեփոխումները, այնպես էլ կնախաձեռնվեն նոր՝ արդիական եւ իրավիճակին համահունչ բարեփոխումներ:

ԵՄ պաշտոնյայի խոսքով՝ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը կարեւոր դեր ունի ԵՄ տարեկան գործողությունների ծրագրերի ներքո ընթացող գործընթացների համակարգման եւ ապահովման հարցում, եւ ԵՄ կողմն ակնկալում է ծրագրերի վերջնական հաստատման ընթացակարգերի վերանայում, պարզեցում եւ արագացում:

ԵՄ պատվիրակները տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի հետ քննարկել են նաեւ զբոսաշրջության ոլորտում համագործակցությանը, մասնավորապես՝ EU for Business ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացվող նախագծերին վերաբերող հարցեր։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ ենթակառուցվածքների ծրագրերին առնչվող հարցերին