Թաիլանդի Պհուկետ քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկության մրցումային հերթական օրը հարթակ դուրս կգան 102 կգ քաշայիններ Գարիկ Կարապետյանը և Սամվել Գասպարյանը:
Մեր մարզիկների ելույթներն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Առաջին ալիքի եթերում: Մրցումների մեկնարկը 16:00-ին է:
Նշենք՝ ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ էր դուրս եկել 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, որը, սակայն 0 էր ստացել:
Կարապետյանը հանդես էր եկել 89 կգ քաշայինների B խմբում: Պոկում վարժությունում չկարողանալով գլխավերևում պահել 170, 171 կգ և 175 կգ կշռող ծանրաձողերը՝ Կարապետյանը 0 էր ստացել և հրաժարվել հետագա պայքարից հրում վարժությունում: