Ու՞ր է Հովիկ Աբրահամյանը
Հայաստանը եկել, եզրագծին է հասել... Թվում է` ավելի վատ լինել չի կարող, թվում է` այս իշխանությունները գերազանցել են զզվելի լինելու բոլոր ռեկորդները։ Ապաշնորհ կառավարման շնորհիվ նիկոլական անթրաշ, մանկամիտ իշխանիկները հասարակությանը հասցրին այն վիճակին, որ անգամ նախկին իշխանավորների նկատմամբ մարդկանց ունեցած վերաբերմունքը արմատապես փոխվեց...
Եվ հիմա, երբ բացվել են մարդկանց աչքերը, ինչու՞ իրենց հրապարակային խոսքը չեն ասում նախկին վարչապետները։ Ինչու՞ ձայն չի հանում, օրինակ, Հովիկ Աբրահամյանը, ով սահմանապահ գյուղերի ռեֆորմների հեղինակն էր, այնտեղ իրականացված տասնյակ կարևոր նախագծերի նախաձեռնողը։ Ինչու՞ չի խոսում, երբ փնթի նիկոլականները դանակը ձեռքերին թալաշ ֊ թալաշ են անում այդ նույն գյուղերը` թշնամուն հանձնելու նպատակով։
Բոլորը պետք է իրենց խոսքը ասեն։ Ժամը մոտենում է` կամ երկիրը փրկելու, կամ` ընդմիշտ անդունդը նետելու...
Կարեն Խաչատրյան