Վարդաշեն գյուղի 43-ամյա բնակիչը իր բակում աճեցրել էր կանեփի բույսեր, որից թմրամիջոց էր ստանում և օգտագործում․ Պարզվեց ապօրինի «Կալաշնիկով» էլ ունի
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Վարդաշեն գյուղի 43-ամյա մի բնակիչ թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։
Հունիսի 9-ին նրա տան զննությամբ հայտնաբերվեց կանեփի 25 բույս, իսկ բակում կայանված, չշահագործվող մեքենայում պլաստմասսե 15 տարա կար, որոնցից 8-ը՝ կանեփանման բույսերով:
43-ամյա տղամարդու ննջասենյակում էլ ոստիկանները հայտնաբերեցին հրացան՝ առանց համապատասխան փաստաթղթերի, և «»Կալաշնիկովի» ինքնաձիգի փամփշտատուփ:
43-ամյա տղամարդը բերման է ենթարկվել:
Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են: